Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

2019 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Նախագահը, չնայած տարբեր քաղաքական ուժերի և մասնագիտական շրջանակների կոչերին, այնուամենայնիվ ստորագրեց, դրանով զարկ տալով Սահմանադրական դատարանի շուրջ լարվածության հերթական շրջափուլին:

Գործող իշխանությունն անցած 2019 թվականի ամբողջ ընթացքում փորձել է ձևավորել մի թյուր պատկերացում, թե Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ, պայմանավորված նրանով, որ նրա դատավորների մեծ մասը ընտրվել են նախորդ իշխանության օրոք, և նպատակ է դրել ամեն գնով նրանց պաշտոնանկ անել։ Այդ նպատակին հասնելու համար այն գործի են դրել տարբեր մեխանիզմներ, ներառյալ Սահմանադրական դատարանի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱԺ միջնորդության ներկայացումը, այնուհետև նրա նկատմամբ քրեական մեղադրանք առաջադրելը, դատավորների նկատմամբ անթաքույց հոգեբանական ճնշումը և տարբեր էժանագին շահարկումները՝ նպատակ ունենալով ձերբազատվել գործող իշխանության համար անցանկալի դատավորներից, և սեփական միանձնյա վերահսկողությունը հաստատել Սահմանադրական դատարանի նկատմամբ:

Մենք խորապես համոզված ենք, որ իրական ժողովրդավարության գոյությունը պայմանավորված է իշխանության մարմինների միջև զսպումների և հակակշիռների կուռ համակարգի առկայությամբ, որում անփոխարինելի է Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ դերն ու քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում նրա գործունեության շարունակականության ապահովումը: Ավելին, վստահ ենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ճնշումներին դիմագրավելու և իրենց սահմանադրական առաքելությունը պատվով շարունակելու պարագայում մեր պետությունը մեծ առաջընթաց կարձանագրի ժողովրդավարացման ճանապարհին՝ ապահովելով օրենքի գերիշխանության ամրապնդման հետևողական ընթացքը: Հակառակը կլինի նահանջ ժողովրդավարությունից, և մեզ կվերադարձնի ավտորիտար կառավարման վատթարագույն ավանդույթներին, երբ պետական իշխանության բոլոր մարմինները կառավարվում են մեկ անձի կամ խմբավորման կողմից:

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը պահանջում է գործող իշխանությանից՝ հետ կանգնել Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպից, և իր զորակցությունն է հայտնում Սահմանադրական դատարանի բոլոր այն դատավորներին, որոնք չընկրկելով, կշարունակեն պատվով կատարել իրենց սահմանադրական առաքելությունը: Միաժամանակ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին՝ գիտակցել պահի կարևորությունը և միասնականորեն հակազդել տեղի ունեցող հակապետական գործողություններին:

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>