Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»
26
Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Պատերազմ Արցախում
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան «Հայաստանի առևանգումը» կամ ո՞վ է «փախցնելու» Փաշինյանին. DW-ի ծաղրական, բայց դիպուկ ակնարկը

Արցախի վարչապետը հանձնարարել է քայլեր կատարել արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ

Մարտի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ֆինանսներ և էկոնոմիկա

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է մտցրել ԱՀ կառավարության 2004 թվականի մայիսի 26-ի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» N 201 որոշման մեջ: Ներկայացնելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ ԱՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այն պայմանավորված է հաշվապահների որակավորման ոլորտը կարգավորող իրավական դաշտի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ: «Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից շնորհված որակավորում ունեցող անձանց որակավորման վկայականներ տրամադրել առանց քննության, կրճատել որակավորման հանձնաժողովի առանձին գործառույթների կատարման ժամկետները, նախատեսել որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի` էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն, հաստատել ներկայացվող դիմումների օրինակելի ձևերը, ինչպես նաև կատարել խմբագրական բնույթի որոշակի փոփոխություններ»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ԱՀ տնտեսական զարգացմանն ուղղված՝ 2017թ.-ի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագրին: ԱՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի հիմնավորմամբ՝ իր ղեկավարած գերատեսչությունը տնտեսական զարգացմանն ուղղված սույն ծրագրով 17 միլիոն դրամի շրջանակներում կիրականացնի մի շարք միջոցառումներ: «Ծրագիրը նպատակաուղղված է Արցախի տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացման խթանմանը, արտահանելի հատվածի ընդլայնմանը, մասնավորապես՝ արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացման նպաստմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, շրջաններում տնտեսական և ներդրումային ակտիվության բարձրացմանը»,- նշել է ԱՀ էկոնոմիկայի նախարարը:

Նիստում հաստատվել է ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման, ինչպես նաև ԼՂՀ 2017թ.-ի զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրերը և դրանց իրականացման միջոցառումների ցանկերը: Որոշմամբ նաև ստեղծվել է «Տյաք» պետական պատմամշակութային արգելոց և հաստատվել է դրա կանոնադրությունը: Հաստատվել է նաև ԼՂՀ Շուշիի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը և ուժը կորցրած է ճանաչվել ԱՀ կառավարության 1998թ.-ի սեպտեմբերի 15-ի N 185 որոշումը:

Ներկայացված հարցերի շարքում նիստում հավանության են արժանացել ԱՀ 2017թ.-ի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը ու ցանկը:

Կառավարությունն ընդունել է նաև փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ ԱՀ էկոնոմիկայի նախարարության նախագիծը: Որոշմամբ առաջարկվել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել 30 ՄՎտ-ը:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտի հնարավորություններին՝ վարչապետը կարևորել է հիդրոէներգետիկայի ներուժի արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև շեշտադրել արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:

«Մենք որևէ ուսումնասիրություն չունենք արևային էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունների վերաբերյալ: Պետք է այդ ուղղությամբ քայլեր կատարենք, ինչի համար արդյունավետ կլինի նաև խորհրդակցել Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ու մասնագետների հետ: Այժմ պետք է արևային էլեկտրակայանների կառուցման համար հարմար տարածքների հետազոտություններ կատարենք, մանավանդ որ արդեն ներդրող կա, ով պատրաստ է կառուցել առաջին արևային կայանը: Բացի դրանից, պետք է արևային մարտկոցներ տեղադրել բոլոր նոր կառուցվող բնակարաններում՝ տաք ջրի մատակարարման համար: Դրա շնորհիվ քաղաքացիները և՛ միջոցներ կտնտեսեն, և՛ փորձ ձեռք կբերեն: Այսինքն, մենք պետք է գիտակցենք արևային էներգետիկայի հեռանկարայնությունը և այսօրվանից զարգացնենք այդ ոլորտը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Նիստում քննարկվել է ԱՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման նոր կարգն, ըստ որի՝ փոխադրավարձի վճարումը հավաստող փաստաթղթի մեջ պետք է ներառվեն հետևյալ պարտադիր պայմանները. փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, փոխադրողի անվանումը կամ անուն, ազգանունը, փաստաթղթի տրամադրման ամսաթիվը, փոխադրման ամսաթիվը, սակաչափիչի ցուցմունքը և փոխադրավարձը և փաստաթուղթը տրամադրող անձի անուն, ազգանուն և ստորագրությունը: Տեղի ունեցած քննարկման արդյունքում նախագիծն ուղարկվել է լրացուցիչ մշակման:

Գործադիրը հաստատել է ԼՂՀ կենդանական աշխարհի պահպանության ու վերարտադրության, ինչպես նաև ԼՂՀ ընդերքի ուսումնասիրության միջոցառումների 2017 թվականի ծրագրերը:

Ա. Հարությունյանը դժգոհություն է հայտնել տեղական շինանյութերի օգտագործման ծավալներից: Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Կան քար մշակող բազմաթիվ մանր արտադրություններ, որոնք իրացման խնդիր ունեն: Մյուս կողմից, շինարարները տեղական շինանյութից չօգտվելը պայմանավորում են իբր ծավալների քչությունից: Պետք է վերահսկողություն սահմանել, որպեսզի շինարարությունում հնարավորինս կիրառենք տեղական շինանյութեր, ինչը թե՛ խթանում է տնտեսության զարգացումը, թե՛ ապահովում է բարձր որակ»:

Գյուղատնտեսություն

Գործադիրի նիստում հաստատվել են ԱՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերն ու միջոցառումները: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ձկնորսության արտադրանքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը:

Վարչապետը հանձնարարել է գյուղնախարարին ոռոգման ջրախնայողական համակարգերի կիրառման վերաբերյալ այգեգործների համար դասընթացներ կազմակերպել, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն օգտվել այդ համակարգերից:

Առողջապահություն

Կառավարությունը քննարկել է առողջապահության նախարարության առաջարկը՝ ԱՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 556 որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ: Այն, մասնավորապես, վերաբերում էր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել: Ըստ առաջարկի՝ նրանք կարող են ստանալ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում: Քննարկումից հետո նիստում որոշվել է նախագիծն ուղարկել լրացուցիչ մշակման:

Կրթություն, գիտություն, սպորտ և մշակույթ

Գործադիր մարմինը հաստատել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության 2017թ. կենտրոնացված միջոցառումների իրականացման ծրագիրը: Կրթական, գիտական, երեխաների ամառային հանգստի և մարզական ֆեդերացիաներին վերաբերող ծրագրերի իրականացմանն ուղղվելու է, ընդհանուր առմամբ, շուրջ 253 մլն դրամ:

Վարչապետ Հարությունյանը հանձնարարել է կրթության, գիտության և սպորտի նախարարին ավելի մեծ ուշադրություն դարձնել սպորտի օլիմպիական ձևերին, կարիքի դեպքում մասնագետներ հրավիրել և ավելացնել դրանց զարգացմանն ուղղվող ֆինանսական միջոցները:

Կառավարությունը հաստատել է նաև 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագիրը: Այն նախատեսում է պետական բյուջեից հատկացնել 138 մլն դրամ, որից 102 մլն-ը՝ մշակութային, իսկ 36 մլն դրամը՝ երիտասարդական միջոցառումների համար: Կիրականացվեն ինչպես արդեն ավանդական դարձած հանրապետական և միջազգային ծրագրեր ու միջոցառումներ, այնպես էլ նոր նախագծեր:

Պաշտպանություն

Կառավարությունը հաստատել է զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծը: Ներկայացնելով նախագծի առանձին դրույթներ՝ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը նշել է, որ կանոնադրության նպատակն է սահմանել այդ մարմինների իրավունքներն ու պարտականությունները, ենթակայությունը, խնդիրները և դրանց լուծման հիմնական ուղղությունները:

Գործադիրը հավանություն է տվել ««ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին, որոնք առաջիկայում կուղարկվեն Խորհրդարանի քննարկմանը:

Կառավարության ղեկավարը նիստի վերջում հանձնարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաշվառել հանրապետությունում առկա հինգ երեխատեր ընտանիքներին և աստիճանաբար սկսել նրանց բնակարաններով ապահովելու ծրագիրը՝ սկզբնական փուլում բավարարելով սոցիալապես խոցելի խմբերին պատկանող ընտանիքների հայտերը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>