Պակիստանը Ղարաբաղի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի (WEF) շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Պակիստանի վարչապետը Ղարաբաղի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ալիևին:
Պակիստանի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իմրան Հանը կատարած աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում «Իսլամական համագործակցություն» կազմակերպության՝ Քաշմիրի հետ հարցերով զբավող խմբին:
Ադրբեջանի նախագահն էլ շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Ղարաբաղի հարցում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ համաձայնություն է ձեռք բերվել` զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները:
Նաև նշվում, որ Ալիևը Պակիստանի վարչապետին հրավիրել է Ադրբեջան:

