Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
23
Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ)

Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի մութ կողմերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար դադարից հետո կրկին ուղիղ եթեր էր մտել, և կարևոր հարցերից մեկը, որին անդրադարձավ, ամանորյա միջոցառումներից Հայաստանի ստացած օգուտն էր: Պարոն վարչապետը հպարտորեն նշեց, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից 2020-ի հունվարի 6-ը 2018-ի հետ համեմատ գրանցվել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Ըստ Փաշինյանի` Ամանորին 271 միլիոն հավելյալ գումար ծախսելով՝ կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ ապահովել ենք այս դրամաշրջանառությունը, ընդ որում՝ դրանից մոտավորապես 4 մլրդ-ը տեղի է ունեցել ՀՀ մարզերում: Նախ՝ պարզվեց, որ 2020 թ․-ի Ամանորյա տոների միջոցառումների համար 271 միլիոն դրամով ավելի գումար է ծախսվել, քան 2019 թ․-ին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն Երևանում ամանորյա միջոցառումների ծախսերը կազմել են 325.797.100 դրամ… Սակայն իշխանություններին մոտ գտնվող ՀԿ-ներից մեկի տվյալների համաձայն` իրականում ծախսերը կազմել են 424,797,100 դրամ: Ի դեպ, այս Ամանորին իմ հարազատ Գյումրիում ծախսվել է 7 միլիոն դրամ՝ 4 միլիոն դրամով պակաս, քան 2019 թ․-ի Ամանորի համար: Որքան կռահում եմ, պարոն Փաշինյանի մատնանշած 271 միլիոն հավելյալ գումարը հիմնականում ծախսվել է մայրաքաղաքի վրա:

Իսկ հիմա՝ ամենակարևորի մասին, որին պարոն Փաշինյանը բացարձակ չանդրադարձավ: Զբոսաշրջային հոսքերը ներկայացնելիս լավ կլիներ` պարոն վարչապետը ոչ միայն անդրադառնար Հայաստանում հյուրնկալվողներին, այլև Հայաստանից մեկնողներին՝ հաշվարկելով նաև այն վնասը, որը կրել է մեր բյուջեն: Մինչև հիմա ՀՀ պատկան մարմինները չեն հրապարակում տեղեկություններ, թե Ամանորի օրերին որքան ՀՀ քաղաքացի է հատել հայ-վրացական սահմանը: Ստիպված ենք բավարարվել տարբեր աղբյուրների տեղեկություններով, ըստ որոնց՝ Ամանորի տոները Վրաստանում անցկացնելու համար մեր հարևան երկիր են մեկնել Հայաստանի 35-40 հազար քաղաքացիներ, եթե ոչ ավելի: Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը հաշվարկել է, թե այդ մարդիկ ի՞նչ գումարներ են թողել Վրաստանում՝ հարստացնելով մեր հյուսիսային հարևանին: Ըստ պրիմիտիվ հաշվարկների` մեր հայրենակիցները Վրաստանում թողել են 9-11 միլիարդ դրամ գումար՝ գրեթե նույնքան և նույնիսկ ավելին, քան պարոն Փաշինյանի մատնանշած 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառությունը: Ստացվում է, որ մենք, տարրականորեն վտարելով մեր ներքին զբոսաշրջիկներին դեպի Վրաստան և այլ երկրներ ու խրախուսելով օտարերկրյա զբոսաշրջիկների այցերը Հայաստան, ոչ միայն օգուտ չենք ստանում, այլև վնասներ ենք կրում՝ չգնահատելով մեր քաղաքացիներին:

Հարևան Վրաստանն ամեն ինչ անում է, որ ոչ միայն օտարերկրացի զբոսաշրջիկների համար ստեղծի բարվոք պայմաններ, այլև սեփական տուրիստների քմահաճույքները բավարարի և Հայաստանի օրինակով թույլ չտա սեփական քաղաքացիների մեծամասշտաբ փախուստը երկրից Ամանորյա տոներին: Այդ իսկ պատճառով, եթե Վրաստանի քաղաքները և բնակավայրերն Ամանորյա տոներին լեփ-լեցուն էին Հայաստանի քաղաքացիներով, ապա Հայաստանում վրացի զբոսաշրջիկների հնարավոր չէր գտնել: Ստացվում է, որ Ամանորյա տոներին Հայաստանը որևէ օգուտ չի ստացել, ինչպես ներկայացնում է պարոն Փաշինյանը: Ավելին՝ շատ օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ հիմնականում Իրանից, Երևանն օգտագործել են որպես տրանզիտ Վրաստան մեկնելու համար:

Հ.Գ. Ամանորյա տոներին օտարերկրացի զբոսաշրջիկները գումարներ բերեցին Հայաստան, իսկ մեր քաղաքացիները այդ բերված գումարից նույնիսկ ավելի շատ դուրս բերեցին երկրից:

Ինչ-որ բան ներկայացնելիս պետք չէ միակողմանի այն ներկայացնել: Դա ինքնախաբեություն է:
Խնդիրներին լուծում տալու համար պետք է անդրադառնալ դրա մութ կողմերին ևս, ինչը, որքան հասկանում եմ, պարոն Փաշինյանին դուր չի գալիս:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>