Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Տավարի մսի գինն աճել է

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, շարունակելով սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների դինամիկայի վերլուծության շարքը, այս անգամ անդրադարձել է տավարի մսի ծավալներին՝ հաշվի առնելով վեր­­­ջինիս կենսական նշանակությունը՝ որպես առաջին անհրաժեշտության ապ­րանք:

«ՀՀ-ում արտադրված տավարի մսի ծավալները 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ կրճատվել էին 3.32%-ով, մինչդեռ ներմուծման ծավալներն ավելացել էին 79.32%-ով (տե՛ս գծապատկեր 1): Տավարի մսի արատահանում է գրանցվել միայն 2018թ.-ին 0.6 տոննայի չափով: Ինչ վերաբերում է գներին, թեև տավարի մսի արտադրված ծավալների կրճատումը զիջել էր ներմուծման ծավալներին, այնուամենայնիվ տավարի մսի մանրածախ միջին գինը բարձրացել էր 20.94%-ով և կազմել շուրջ 3,140 ՀՀ դրամ[1]:

Գծապատկեր 1. Արտադրված և ներմուծված տավարի մսի ծավալները (հազար տոննա) 2017-2018թթ.-ին[2]

Մեր կարծիքով այս երևույթի բացատրությունը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոնով՝

Տնային տնտեսությունները նախընտրել են տեղական արտադրության միս գնել՝ եկամուտների տվյալ մակարդակի դեպքում (նույնիսկ ավելի քիչ կգ-ով):

Ներմուծման ծավալների փոփոխությունն այդքան էլ մեծ չէր, որ հանգեցներ մանրածախ գների միջին արժեքի զգալի նվազման՝ հատկապես տեղական ծագման պարագայում (քանի որ վերջինիս ինքնարժեքը հնարավոր է զգալիորեն գերազանցել էր ներմուծվածի արժեքին):
Ինչ վերաբերում է թարմ կամ պաղեցված տավարի մսի ներմուծմանը, ապա վերջինիս կառուցվածքում 2018թ-ին հունվար-հոկտեմբեր ամիսներին գերա­կշռել է ԵԱՏՄ ծագում ունեցող թարմ մսի ներմուծումը՝ հատկապես Բելառուսից (2018թ.-ին՝ ներմուծման 87.2%), որին հաջորդել է ՌԴ-ն (2018թ.-ին՝ ներմուծման 12.4%): Ներմուծման ծավալները 2018թ.-ի առաջին 10 ամիսներին կազմել էր 513,077 ԱՄՆ դոլար, որը գերազանցել էր նախորդ տարվա նույն ժամանա­կահատ­վածի ծավալին ավելի քան 5 անգամ (Բելառուսի դեպքում՝ 8.5 անգամ)[3]: Սառեցված տավարի մսի ներմուծման պարագայում 2018թ.-ի առաջին 10 ամիսների ներմուծման ծավալները ավելացել էին 26.8%-ով՝ կազմելով 6.78 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման 50.1%-ը բաժին էր ընկել Ուկրաինական ծագում ունեցող տավարի մսին, որին հաջորդել են հնդկական և բրազիլիական ծագման միսը: Ներմուծված տավարի մսի մեկ կիլոգրամի արժեքները, ինչպես պաղեցված այնպես էլ սառեցված զգալիորեն զիջում էին ՀՀ շուկայում վաճառվող տավարի մսի մանրածախ միջին գնին (տե՛ս գծապատկեր 2):

Գծապատկեր 2. Ներմուծված տավարի մսի մեկ կիլոգրամի արժեքը 2017-2018թթ. հունվար-հոկտեմբեր ամիսներին (մաքսային)

Այսպիսով, եթե ներմուծման ծավալներն աճի միտումներ դրսևորեն, իսկ տեղական արտադրության տավարի մսի ինքնարժեքը մնա նույն մակարդակի կամ զգալիորեն չնվազի, ապա դա կհանգեցնի նրան, որ տնային տնտեսությունները կարող են փոխարինել տեղական միսը ներմուծվածով՝ հատկապես եկամուտների պարագայում անփոփոխ մնալու դեպքում»,-ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>