Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Նիկոլը դարձյալ հաստատում է, որ պետություն ու պետականություն ասված կատեգորիաներն այս իշխանության համար աբստրակտ պատկերացումներ են

Զերծ կմնամ որևէ գնահատական և մեկնաբանություն անելուց, քանի որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի գործը գտնվում է նախաքննական վարույթում, և դեռևս շատ մանրամասներ հայտնի չեն, կփորձեմ ավելի շատ անդրադառնալ դեպքի հոգեբանական և բարոյական հետևանքներին։ Պետք է հստակ փաստեմ, որ Կուտոյանի մահվան հետ կապված՝ սոցցանցերում մի այնպիսի արհեստական փսիխոպատիկ իրավիճակ էր ստեղծվել, որտեղ անհասկանալի ու անտրամաբանական մեկնաբանությունների ալիքին հաջորդում էր մի տեսակ արյան ծարավ սեկտորի վայրահաչոցների շարան։ Չխոսելով կատարվածի անմարդկային և պարանոիկ շեշտադրումների մասին՝ պետք է նշեմ, որ անկախ նրանից, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառներով կամ դրդապատճառներով, մենք ռեալ իրականությունում գործ ունենք մարդու մահվան փաստի հետ․ մարդ, ով ունեցել է ընտանիք, բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, հարևաններ, այլ բնորոշմամբ՝ սովորական բանական արարած, և նման բորենիական պահվածքը, որին ականատես եղանք անցնող երկու-երեք օրերի ընթացքում, զուրկ է որևէ մեկնաբանությունից և ընդամենը սրբապղծության մասին է խոսում։ Այն, ինչ տեղի ունեցավ Գեորգի Կուտոյանի մահվան մասին տեղեկատվությունը տարածվելուց հետո, դուրս է ցանկացած բանական մարդու պատկերացումից․ երբ պետության երբեմնի բարձրաստիճան ղեկավարի մարմինը դեռ չսառած, զոմբիական սեգմենտի կողմից սկսվեց ամենատարբեր լկտի ու ամբարտավան տեսակետների ու քաղաքական շահարկումների ալիքի ապահովման գործընթացը։ Տեղեկատվական դաշտում ստեղծված վակխանալիայի մեջ ամենաինտրիգայինն այն էր, որ ՀՀ ներկայիս բարձրագույն իշխանությունը ոչ մի սթափության կոչ չհնչեցրեց կամ չսաստեց տեղի ունեցող անբարոյականության «խրախճանքը», ընդհակառակը, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ անգամ անհասկանալի ձևակերպումներ էին ներկայացնում՝ փորձելով Կուտոյանի մահվան մեջ, այնուամենայնիվ, քաղաքական հետք տեսնել ու հիմնականում ԱԱԾ նախկին պետի մահվան սլաքներն ուղղել անցյալի գործունեությանը և նախկին իշխանության ներկայացուցիչ լինելուն։ Հանուն արդարության պետք է փաստեմ, որ գործող իշխանության ոչ բոլոր ներկայացուցիչներն էին, որ նման ոչ ադեկվատ ու ստոր տեսակետներ էր շրջանառում, կային նաև մարդիկ, ովքեր իրականում ցավում էին տեղի ունեցած ողբերգության համար։ Անդրադառնամ ինքնահռչակ «ժողովրդական» վարչապետին. վերջինս իր ֆեյսբուքյան ակտիվությամբ չի զիջում ոչ մի ակտիվ օգտատիրոջ, և ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի հետ կապված բավականին տարօրինակ վարքագիծ դրսևորեց։ Նա, բոլորի համար զարմանալիորեն, ոչ մի ցավակցական հստակ խոսք չհղեց տեղի ունեցած դեպքի հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ոչ կառավարության պաշտոնական կայքում, ոչ Նիկոլի ֆեյսբուքյան էջում Կուտոյանի մահվան վերաբերյալ ոչ մի ցավակցական ուղերձ չկա։ Առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պետության ղեկավարի ցավակցական ուղերձը ստացել են միայն այն ԶԼՄ-ները, որոնք հետաքրքրվել են դրանով, սա, աբսուրդից բացի, այլ բան չի կարելի որակել։ Նման վարքագծով Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեռու է պետական գործիչ ու պետության ղեկավար լինելու բոլոր չափորոշիչներից, իր այս գործելաոճով նա ապացուցեց, որ իր կողմից արվում է ամեն ինչ պետության բնական շարունակականությունը կեղեքելու և պղծելու համար։

Հ.Գ. Նիկոլը դարձյալ հաստատում է, որ պետություն ու պետականություն ասված կատեգորիաներն այս իշխանության համար աբստրակտ պատկերացումներ են, և այս իշխանությունը ոչ մի աղերս չունի ազգ, պետություն, պետականություն ասվածի ու նման արժեքների հետ, իսկ պետության ներկայիս ղեկավարներն ընդամենը ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված «զավտիչներ» են։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>