Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Մարտի 1-ի ուղղակի մեղավորներն են Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը և մնացած ավանտյուրիստները

Տիկնայք և պարոնայք,
Այսօր կրկին ուզում եմ խոսել մարտի 1-ի դեպքերի մասին, ուղղակի այլ՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացրած նյութերի լույսի ներքո։

Ինչպես ասել եմ նախկինում, պնդում եմ նաև հիմա՝ Մարտի 1-ի ուղղակի մեղավորներն են Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը և մնացած այն ավանտյուրիստները, ովքեր կամայական՝ նույնիսկ 10 զոհի գնով ուզում էին ձեռք գցել կառավարական աթոռները։ Այս մարդիկ այնքան դավաճան են, որ ցանկանում էին սա անել կամայական գնով և պատրաստ էին դրա համար հանձնել Արցախը և նույնիսկ այլ տարածքներ, զրպարտել Երկրորդ Նախագահին, ինչը նրանց մոտ ստացվեց, և այսօր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրենից հեռացնի բացառապես իր պատասխանատվության տակ գտնվող իրադարձությունները, Ռոբերտ Քոչարյանը գտնվում է պատանդ այսօրվա նրա «իշխանության» ձեռքում և օգտագործելով կամայական ապօրինի լծակներ, Նիկոլ Փաշինյանը իր և իր հանցակից Լևոն Տեր-Պետրոսյանի վրայից ուզում է մաքրել Մարտի 1-ի զոհերի արյունը։

Մի փորձեք ուղղակի կարծիք ձևավորել, այլ կխնդրեմ ուշադիր և համբերատար կարդալ ստորև ներկայացված նյութը և մեեեծ նեղություն տալ ու աշխատեցնել գանգատուփում գտնվող այն մոխրագույն զանգվածը, որը սովորաբար անտեսում ենք։

Ցիտում եմ՝ «Քոչարյանը նշել է, որ եթե ուզենա ազատել հրապարակը, դա կանի 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչը ինքը չի ցանկանում»։ Սա գրում է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը՝ ԱՄՆ պետդեպարտամենտին, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված նամակում (հղում N1՝ ստորև)։

Եկեք համադրենք փաստերը՝ Վիկիլիքսի կողմից գաղտնազերծված փաստաթղթերում, 27.11.2007թ. նշված «Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարը. երկար հարված, որը, միևնույն է, հարված է» վերտառությամբ նամակում, Փեննինգթոնը ներկայացնում է Տեր-Պետրոսյանի հնարավորությունները սպասվող ընտրություններում։ Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ունի, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով (հղում N2՝ ստորև)։

Դեռևս 27.08.2007թ. ՀՀ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Պերինան ներկայացրել է IRI-ի հարցումները, ըստ որի Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ․-ի հուլիսի դրությամբ 20% է, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 76%-ը։

Նամակագրության այս հատվածից պարզ է դառնում, որ ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա, համաձայն, որի առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն իր եզրակացության մեջ նշում է, որ իր հնարավորությունների մասին Տեր-Պետրոսյանի կարծիքն ինքը համարում է չափազանց լավատեսական։ ԱՄՆ ներկայացուցիչը վստահում էր IRI-ի հարցումներին, և Ս. Սարգսյանի՝ բարձր վարկանիշ ունենալը նրա մոտ կասկածներ չէր հարուցում։ Պերինան նշում է, որ Սարգսյանի համար ավելի իրական մրցակից կարող է լինել Ռաֆֆի Հովհաննիսյանը, որը, սակայն, կարող է տեխնիկական պատճառներով չմասնակցել ընտրություններին (հղում N3՝ ստորև)։

Ասեմ ավելին, Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ձգտում էր իշխանության՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, ինչը նա չէր թաքցնում ամերիկյան դիվանագետների հանդիպման ժամանակ, և բնականաբար՝ ձգտելով դա բարդել Ռ. Քոչարյանի վրա (հղում N4՝ ստորև)։

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն էր՝ հավաքված հանրությանը ցույց տալ ղարաբաղցիների և հայաստանցիների միջև առկա սին տարաձայնությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր ցույց տալ, որ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը պատրաստ են Հայաստանի տարածքի հաշվին պահպանել տարածքներ իրենց ծննդավայր Արցախում։ Ըստ Փեննինգթոնի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նպատակ ուներ՝ նորից հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը ԳՑԵԼ Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի վրա (հղում N5՝ ստորև)։

ԱՄՆ ներկայացուցիչը համոզված է, որ Տեր-Պետրոսյանի ելույթի իրական նպատակը հանրությանը մանիպուլացնելն էր։ Ուշագրավ է, որ, ինչպես նշված է Վիկիլիքսում, Տեր-Պետրոսյանը Բրայզային առաջարկել էր Համանախագահների կողմից հրապարակել ԼՂ բանակցությունների մասին «Քոչարյանի ժամանակաշրջանի» ԿԵՂԾ փաստաթուղթ, որն, ըստ ԱՄՆ դեսպանատան աշխատակցի, նա հետագայում պատրաստվում էր շահարկման առարկա դարձնել։

19.02.2008թ. նամակում Փեննինգթոնը փորձում է կանխատեսել ընտրություններում հաղթելու՝ Ս. Սարգսյանի շանսերը։ Որպես վերջինիս առավելություններից մեկը՝ նա նշում է, որ հիմնական մրցակից Լ. Տեր-Պետրոսյանն ասոցիացվում է մութ ու ցուրտ տարիների հետ, մինչդեռ վերջին 10 տարիների ընթացքում՝ նախագահ Քոչարյանի օրոք, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը զգալիորեն բարելավվել է (հղում N6՝ ստորև)։

Շարունակելով այս դեպքերի շարանը տեսնում ենք, որ Քոչարյանը ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ Փեննինգթոնը նշում է, որ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը (հղում N1՝ ստորև)։

Ելնելով սրանից, հստակ կարելի է հետևություն անել, որ Տեր Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի կոչերը, կապված Տեր Պետրոսյանի հաղթանակի և տեղի ունեցած անարդարությունների մասին բացարձակ սուտ էին և կրում էին խառնակչական բնույթ։ Ինչի հետևանքով, Երևանում տեղի էին ունենում ԱՆԿԱՐԳՈւԹՅՈւՆՆԵՐ, որոնք ոչ մի կերպ հիմնավորված չէին արդարության ձգտումով, այլ բռնի իշխանափոխության փորձեր էին, որոնք բերում էին անկարգությունների և խաթարում ՀՀ բնականոն կյանքը։ Այս ցինիկ ստի շնորհիվ տեղի ունեցան իրադարձություններ, ինչի պատճառով եղան անմեղ զոհեր։

Հիմա դատեք ինքներդ՝ Մարտի 1-ի մարդասպանը, լինելով պաթոլոգիկ դասալիք և ստախոս, օգտագործելով ճակատագրով իրեն բաժին ընկած բոլոր կառավարական և մեդիա լծակները, ջանասիրությամբ այդ տրագիկ դեպքերի պատասխանատվությունը, ցինիկ և լկտի ձևով, չխնայելով ոչ մի միջոց, փորձում է բարձել Արցախի առաջին, ՀՀ Երկրորդ Նախագահ, Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանի վրա։

Արդար է ժողովուրդ, եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն։
#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա

[1] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN168_a.html
[2] https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1383_a.html
[3] https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1050_a.html
[4] https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1257_a.html
[5] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN110_a.html
[6] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN144_a.html

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>