Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

«Հայաստանցի» - «ղարաբաղցի» պիտակավորումների և Մարտի 1-ի վերաբերյալ

Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի հարաբերությունների և «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների և Մարտի 1-ի վերաբերյալ:

«Հայաստանցի»-«ղարաբաղցի» այս ձևակերպումները դեռևս 2008-ին «շրջանառության» մեջ դրվեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և տարբեր առիթներով յուրահատուկ տիրաժավորմամբ արհեստականորեն մտան հանրային օրակարգ: Մի բան փաստ է, որ այս օրակարգը սպառնում է ազգային համընդհանուր անվտանգությանը և կարող է դառնալ ազգի պառակտման պատճառ:

Նիկոլի իշխանության գալուց հետո ակտիվորեն սկսել են շրջանառվել Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական թեզերն արցախյան հարցի վերաբերյալ: «Հայաստանցի-ղարաբաղցի» եզրույթն առաջին անգամ ակտիվ շրջանառության մեջ դնողներից մեկը Նիկոլն էր, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե Արցախի ղեկավարների տղաները բանակում չեն ծառայել, սահման չեն պահել: Հետագայում Նիկոլը ավելի խորացրեց լարվածությունը և շրջանառության մեջ դրեց նաև Արցախում «հակահեղափոխության օջախ» ստեղծելու մասին ձևակերպումները: Հայաստան-Արցախ միասնությունը խախտելու անհագ ցանկությունն ավելի ակնառու դարձավ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս։ Հիմա փորձեմ ներկայացնել 2008 թվականին նախընտրական և հետընտրական որոշ մանրամասներ, որոնց մասին բավականին ուշագրավ դիտարկումներ են ներկայացրել «Վիկիլիքսը http://myvoice.am/view/91…» իր կողմից գաղտազերծված փաստաթղթերում։

Այս ամենն այլընտրանքային է, երբ փորձում են իրականությունը ներկայացնել բացառապես ՀՔԾ-ի և որոշ դերակատարների տեսանկյունից։ Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են եղել։ Ի սկզբանե Տեր-Պետրոսյանը պատրաստվել է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Ըստ Փենինգթոնի՝ Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները հույս ունեին հավաքել ցուցարարների կրիտիկական մասսա և վարդերի կամ նարնջագույն հեղափոխությունների նման ապստամբություն բարձրացնել։ Ըստ հրապարակումների՝ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջանակներից տեղեկություն են ստացել, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի պարագայում հենց ընտրությունների օրվա գիշերը ցույցեր կկազմակերպվեն։ Փենինգթոնը նաև անհավանական է համարում, որ ընտրությունների միջոցով Լ. Տեր-Պետրոսյանը կամ այլ թեկնածու այնքան ձայն կհավաքեն, որ հաղթեն, քանի որ ընտրողների կողմից թեկնածուներից ոչ ոք չունի միանշանակ բարձր աջակցություն․ ինչը, ըստ էության, փաստացի տեղի ունեցավ։ Ասել է,թե՝ 2008-ին ընդդիմության մոտ կար միայն մի օրակարգ․ ընտրություններում հաղթելու են իրենք, եթե հաղթեց իշխանության թեկնածուն, ուրեմն ամեն ինչ կեղծ է, կամ, այլ կերպ ասած՝ կամ մենք, կամ ոչ ոք՝ արմագեդոն։ Փաստացի ստացվում է այնպես, որ ակնհայտորեն Պետրոսյանի պլանն ի սկզբանե հենց փողոցային լայնամասշտաբ ցույցերն ու անկարգությունների կազմակերպումն են եղել, նախնական տարբերակով էլ պարզ է դառնում, որ նա պատրաստվել է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Վիկիլիքսյան աղբյուրներն այս առումով փաստում են, որ դեսպանատունը տվյալներ է ունեցել, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվել են Պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն, ինչը երկրում սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ էր ստեղծում, և սա վկայում է, որ այդ օրերին պետության բնականոն կյանքին արհեստական միջամտությունից բացի՝ բացահայտ անվտանգության սպառնալիք է եղել։

Անդրադառնալով այս դրվագներին՝ առանձնացնենք մի կարևոր դետալ ևս․ վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում է Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի 1-ի հետ կապվածության, ունեցած մասնակցության ու «հակապետական» գործունեության մասին գործը, որի արդյունքում Երկրորդ նախագահն ապօրինի կերպով շարունակում է մնալ կալանքի տակ։ Քոչարյանի «մեղսագործության» մասին 12 տարի շարունակ թմբկահարել են Տեր-Պետրոսյանը, Նիկոլը և նրանց քարոզչամիջոցները, պետք է փաստել հետևյալը։ 2008թ. փետրվարի 28-ին հանդիպելով ամերիկյան կողմի հետ, նախագահ Քոչարյանը նրանց տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ, եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը, նաև հավելել, որ եթե իշխանությունը ցանկանար ազատել Հանրապետության հրապարակը, դա կարող է անել 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչն ինքը չի ցանկանում։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>