Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Որևիցե մեկը թող սպասում չունենա, որ իրենց ցանկությամբ որեւէ մեկի դեմ ցուցմունք կտամ. Ալիկ Սարգսյան

Ես չեմ կարող ասել մի բան, որն իրականություն չէ, կամ որևէ մեկի վրա ինչ–որ բան գրել, կամ իրենց ցանկությամբ որեւէ մեկի դեմ ցուցմունք տալ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով  2019թ. սեպտեմբերից մեղադրյալի կարգավիճակում  Է, և ում Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության չի կանչում, միաժամանակ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ Սարգսյանի՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը չեն տրամադրում ոչ իրեն, ոչ էլ իր փաստաբանին. «Դրել են դարակում իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Չգիտեմ՝ ո՞վ է նրանց իրավունք տվել սահմանափակել իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Ինչ-որ մեկը իրեն իրավունք է վերապահում մարդկանց հետ խաղա այսպես՝ թույլ ենք տալիս, թույլ չենք տալիս, դրա համար մի օր պատասխան է տալու։ Իմ կյանքի այս էջը ես երբեք չեմ մոռանա։ Թող կանչեն, ասեն՝ ինչ եմ արել, ըստ դրա մեղադրանք առաջադրեն։ Երեք ամիս ինձ այնպիսի զրկանքի առաջ կանգնեցրին, երբ սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը անհետաձգելի, բուժման խնդիր կար իմ ընտանիքի անդամների հետ կապված, 3-4 ամսվա պայմանավորվածություն էր, վերջին օրով կանչում, խափանման միջոց են ընտրում՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Ասեցի, խնդրեցի 1 շաբաթով, մարդ եք, մի՞թե այդքան հարգանք չկա, վստահությություն չկա, ես ինչո՞վ եմ այդ անվստահությունը վաստակել, թողեք՝ մի շաբաթով տանեմ, բերեմ, գամ, ներկայանամ, հետո ինչ կուզեք՝ արեք։ Մերժեցին»։

Հարցին՝ արդյոք իրավապահ մարմինները, կամ իշխանությունն իր նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրում,  Սարգսյանը նշեց. «Իհարկե։ Ես առավելագույնը կարող եմ դիմում գրել դատախազություն, որից ոչ մի հույս չունեմ։ Իմ աչքին այսօր բոլորը նույնականացված են, դատախազություն, հատուկ քննչական, բոլորը նույնականացված են, նույն խնդիրն են լուծում, նույն ոճով, ո՞ւմ դիմեմ՝ չգիտեմ։ Չգիտեմ՝ դատախազին գրեմ՝ ի՞նչ տարբերություն, ի՞նչ է փոխվելու։ Ես հիմա անելանելի, փակուղային վիճակի մեջ եմ։  Ես իմ ցանկացած արարքի համար պատրաստ եմ պատասխան տալ, ցանկացած պատժի միջոց պատրաստ եմ կրել, բայց այս անորոշ վիճակից, այս վիրավորանքից, որ իմ նկատմամբ հիմա կիրառվում է, ցանկանում եմ ազատվել։ Հիմա կարող եմ դիմում գրել՝ խնդրում եմ մի շաբաթով թույլ տվեք՝ բացակայեմ, բայց ամո՞թ չի, ես հիմա այս տարիքի մարդ եմ, գեներալի ուսադիրներ ունեմ, հասել եմ դրան, այսքան տարի այս երկրին ծառայել եմ, գրեմ, որ ինչ-որ մեկը գրի՝ թույլատրում եմ մի շաբաթով բացակայել։ Եթե ես մեղավոր եմ, պատվով իմ պատիժը կկրեմ, պատվով դուրս կգամ երկրից, ոչ թե ընկնեմ, ինչ-որ մեկին խնդրեմ, որ մի շաբաթով թույլ տա իմ երկրից, իմ քաղաքից բացակայել։ Դա ինձ համար ամենավիրավորականն է, նույնիսկ կալանքից»։

Դիտարկմանը՝ միգուցե որևէ անձնական խնդիր ունի ներկա իշխանությունների հետ, ինչի պատճառով իր հետ այդպես են վարվում՝ Սարգսյանն ասաց. «Ես որեւիցե խնդիր ներկա իշխանությունների հետ չունեմ, իմ որեւիցե քայլով ոչ սատարում, ոչ խոչընդոտում են նրանց գործունեությանը, քաղաքականության մեջ ընդհանրապես չկամ, չեմ զբաղվում դրանով, երբեւիցե չեմ էլ եղել։ Ամեն դեպքում չգիտեմ՝ ինչու որոշել են նախկին ոստիկանապետի հաստիք ներգրավել այս գործին։ Որեւիցե մեկը թող սպասում չունենա, որ ես կարող ասել մի բան, որ իրականություն չի, կամ ինչ-որ մեկի վրա ինչ-որ բան գրեմ, կամ իրենց ցանկացած ցուցմունք տամ ինչ-որ մեկի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես ավելի լավ է չապրեմ, քան նման բան անեմ»։

Մանրամասները՝ NEWS.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>