Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ․ ո՞վ է վճարել

Politik.am-ը գրում է.

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ շվեյցարական հայտնի թերթերից մեկը դրական հոդված է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին․ «Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատելով դրական»:

Կառավարության մեր աղբյուրներից կարողացանք ճշտել, որ հոդվածն իրականում պատվիրված է և բավական թանկ է արժեցել։ Կառավարության մեր աղբյուրի պնդումը ստիպեց փոքրիկ հետաքննություն իրականացնել և համացանցի բաց աղբյուրներից պարզել իրականությունը։

Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հիմնականում հենց պատվիրված հոդվածներ է հրապարակում։ Prnews.io կայքում առկա են տվյալներ թերթի պատվերով հոդվածի արժեքի և ծառայությունների մասին (հոդված կարող եք պատվիրել այստեղ)։ Գնային առումով «Berner Zeitung»-ը կարելի է համարել  միջին թանկության ծառայություններ մատուցող։ Մեկ հոդվածի պատվիրման համար նվազագույնը անհրաժեշտ է վճարել 6 մլն 660 հազար 199 դրամ։ Բայց առկա են հավելյալ ծառայություններ, որոնք գինը կարող են հասցնել մինչև 6 940 000 դրամ։ Այդ ծառայություններն են՝ թեմատիկ բաժին 2 մլն 758 հազար 199 դրամ, անգլերեն թարգմանություն 74 572 դրամ, SEO գրառում 99 430 դրամ, 1000 և ավել դիտում 99 430 դրամ, հոդվածի պատրաստում փորձագետի կողմից 248 575 դրամ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, կառավարությանը գովաբանող հոդվածի դեպքում պատվիրատուն օգտվել է նաև հավելյալ ծառայություններից։ Հոդվածի հեղինակը հայտնի լրագրող FRANK NIENHUYSEN, ով գրում է քաղաքական և տնտեսական թեմաներով։ Եթե հաշվի առնենք նաև այս հանգամանքը, ապա կառավարությանը գովաբանող հոդվածը պատվիրատուի վրա նստել է ավելի քան 6 մլն 900 հազար դրամ։

Այս պահին դեռևս հստակ չեն տեղեկությունները, թե հոդվածի համար ով է վճարել։ Մեր աղբյուրները զերծ մնացին այս մասով տեղեկություններ տրամադրելուց։ Առաջիկայում կներկայացնենք նոր մանրամասներ։

Հ․Գ․ Իհարկե որևէ դատապարտելի բան չկա սրանում, որ միջազգային մամուլում պատվիրված հոդվածներ հայտնվեն Հայաստանի մասին, սակայն անհասկանալի է, թե ինչու է կառավարության ղեկավարը սա համարում ձեռքբերում և իշխանական ամբողջ թիմը փորձում է պատվիրված հոդվածը ներկայացնել, որպես կարևորագույն հաղթանակ միջազգային արենայում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>