Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև

ՌԴ-ն՝ Հոկտեմբերի 27-ի պատվիրատու՞․ Անդրանիկ Քոչարյանի գաղտնի խորհուրդը դատախազությանը

ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դատախազությանը առաջարկել է հաշվի առնել ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Լիտվինենկոյի տարիներ առաջ արած հայտարարությունը։ Այս մասին գրում է Politik.am-ը։ 

«Նախորդ տարի դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի փաստաբանի` «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է։ Սա նշանակում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության։

Politik.am-ի տեղեկություններով, նախորդ տարվա ավարտին հայտնի դարձած այս տեղեկատվությունն ակտիվացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։ Իշխանական պատգամավորը հույս ունի այս գործի միջոցով էլ քաղաքական դիվիդենտներ հավաքել և մեծացնել իր ազդեցությունը։ Այս անգամ Անդրանիկ Քոչարյանի նպատակը արտաքին քաղաքական օրակարգում դերակատարում ունենալն է։ Այս նպատակի համար Քոչարյանի դատախազությանը առաջարկել է հաշվի առնել ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Լիտվինենկոյի տարիներ առաջ արած հայտարարությունը։

Քոչարյանը տարիներ շարունակ խոսել է Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածի մասին։ Նա այս մասին խոսել է իր բազմաթիվ հարցազրույցների ժամանակ, որոնցից մեկի ժամանակ ասել է․ «Այո, ինչպես նաև խոսվեց Հայաստանում Հոկտեմբերի 27-ի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված լինելու մասին: Կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր էին անդրադառնալ այս խնդրին և կապեր ստեղծեին լոնդոնյան համապատասխան մարմինների հետ, որովհետև դա մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հանցագործություն էր, որի չբացահայտված լինելը նշանակում է մեր երկիրը պահել ճահճային վիճակում: Հայաստանում լուրջ քաղաքական պրոցեսները շուռ են եկել այդ կրակոցների արդյունքում և շարունակում են մնալ նույն վիճակում: Այդ պրոցեսները բացահայտում են այնպիսի համակարգված ուժերի, որոնք չեն կարողանում պատկերացնել իրենց գործողությունները՝ առանց անօրինական և ուժային բաղադրիչի»։

Հիշեցնենք, որ Լիտվինենկոն 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել՝ կապված Հայաստանի ամենաողբերգական իրադարձության հետ: Նա ասել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես` ԳՌՈւ-ն: «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը և դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»։

Եթե դատախազությունը ականջալուր լինի Անդրանիկ Քոչարյանի հորդորներին և գործի վերաբացման հիմքում դնի Լիտվինենկոյի կողմից արված հայտարարությունը, ապա ապրիլյան պատերազմի թեման շահարկելուց զատ Անդրանիկ Քոչարյանը կկարողանա  առավել ազդեցիկ գործիք ստանալ և արդեն Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որոշիչ դերակատարում ստանձնել»,– գրում է կայքը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>