Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Ի՞նչ թանկացումներ են սպասվում Հայաստանում

168․am-ը գրում է․ «Սպասումները, որ նախորդ իշխանություններին հեռացնելուց հետո սոցիալական իրավիճակը Հայաստանում կբարելավվի, չիրականացան։ Իշխանափոխությունից նույնիսկ 2 տարի անց հասարակության հիմնական մասը շարունակում է նույնքան քիչ վաստակել և նույնքան վատ ապրել, ինչպես նախկինում։

Կառավարության նախորդ շրջանի գործունեությունը ցույց տվեց, որ արագ փոփոխությունների ակնկալիքները, որոնք ժամանակին ձևավորել էր իշխանության եկած քաղաքական թիմը, հիմնազուրկ են։ Կյանքը գնալով թանկանում է, իսկ մարդկանց եկամուտները շատ դանդաղ են ավելանում։

Մի կողմ թողնենք այն տվյալները, որոնք արձանագրում են վիճակագիրները։ Դրանք չեն, որ բնութագրում են հասարակության կյանքում տեղի ունեցող փոփոխությունները։ Պատահական չէ, որ արտաքուստ Հայաստանում տնտեսությունն արագ աճում է, միջին աշխատավարձը բարձրանում է, գնաճն անհամեմատ ավելի ցածր է, քան միջին աշխատավարձի աճը, բայց մարդկանց կյանքի պայմանները չեն բարելավվում։

Բարելավվելու մեծ հույսեր չկան նաև այս տարի։ Աշխատավարձերի ու կենսաթոշակների այն բարձրացումները, որոնց մասին շատ հաճախ խոսում է Նիկոլ Փաշինյանը, չեն փակելու անգամ թանկացումների ազդեցությունը։

Խոսքն արձանագրվող գնաճի մասին չէ։ Խոսքը թանկացումների իրական ազդեցության մասին է, որից անհնարին է լինելու խուսափել։

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից գործողության մեջ են մտել նոր մաքսային դրույքաչափերը, որոնք մեծացրել են գնաճային ճնշումը բազմաթիվ ապրանքների վրա։ Երրորդ երկրներից ներմուծվող մի քանի հարյուր ապրանքների նկատմամբ կիրառվող լրացուցիչ մաքսային վճարներն առաջիկայում ուզած-չուզած ազդելու են դրանց գների վրա։

Որքան էլ Կենտրոնական բանկը կամ կառավարությունն այդ թանկացումների ազդեցությունը գնահատի ընդամենը կես տոկոս, պարզ է, որ իրական ազդեցությունը հասարակության վրա շատ ավելի մեծ է լինելու։ Պատճառն այն է, որ դրանց մեջ քիչ չեն այնպիսի ապրանքատեսակները, որոնք լայն կիրառություն ունեն։ Խոսքը, մասնավորապես, մսամթերքի, թռչնամսի, կարագի, բուսական և կենդանական յուղերի, հացահատիկի, կենդանական կերերի, պարարտանյութերի, գյուղատնտեսական տեխնիկայի և այլ ապրանքների մասին է, որոնց ներմուծման ժամանակ գործելու են մաքսային նոր և ավելի բարձր դրույքաչափեր։

Հունվարի 1-ից Հայաստան ներմուծվող շուրջ 900 ապրանքի համար ավարտվում է Եվրասիական միության շրջանակներում տրված արտոնյալ ժամկետը։ Պետք է սպասել, որ առաջիկայում դրանց գները կբարձրանան։ Գուցե ոչ բոլորի, բայց զգալի մասի դեպքում այդպես է լինելու։

Կան բազմաթիվ ապրանքներ, որոնց ներկրումը երրորդ երկրներից, այսպես թե այնպես, շարունակվելու է։ Փոխարենը ժամանակին քայլեր ձեռնարկելու մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը թուլացնելու և այն ի շահ ներքին տնտեսությանը ծառայեցնելու համար՝ կառավարությունն այդպես էլ ոչինչ չարեց։ Այնինչ դա լավ հնարավորություն էր տնտեսության գոնե առանձին ճյուղեր զարգացնելու համար։

Նախորդ տարի թռչնամսի ներմուծման մաքսատուրքը բարձրացավ 22 տոկոսով։ Այս տարվա սկզբից բարձրացել է ևս 3 տոկոսով։ Այսինքն՝ հունվարի 1-ից թռչնամսի ներմուծման մաքսատուրքը կազմում է 25 տոկոս։

Թվում է, թե այլ ավելի լավ հնարավորություն դժվար է պատկերացնել տեղական արտադրության զարգացման համար։ Սակայն Հայաստանը շարունակում է մեծ քանակությամբ թռնամիս ներմուծել երրորդ երկրներից, մասնավորապես՝ Բրազիլիայից և Միացյալ Նահանգներից։ Ու դրանց գները հունվարի 1-ից հետո կրկին բարձրանալու են։

Նույնը վերաբերում է նաև մսամթերքին, որի ներմուծման մաքսատուրքը տարվա սկզբից ավելացել է 2,5 տոկոսով` հասնելով 15 տոկոսի։ Այս շուկայում ևս Հայաստանը չի կարողանում բավարարել ներքին պահանջարկը։ Ու ստիպված է մեծ քանակությամբ մսամթերք ներկրել երրորդ երկրներից։

Կարագի, բուսական և կենդանական յուղերի մաքսատուրքերը բարձրացել են 2 տոկոսով։ Նույնքան ավելացել է նաև մարգարինի ներմուծման ինքնարժեքը։

Սպասվում է, որ մաքսատուրքերի բարձրացումը բացասաբար կազդի նաև հացամթերքների գների վրա։ Բրնձի, ցորենի, գարու ներմուծման մաքսատուրքերը հունվարի 1-ից ավելացել են ևս 3 տոկոսով։

Կապված մաքսատուրքի բարձրացման հետ` վերստին կթանկանա նաև դեղորայքը։ Չնայած այն առանց այդ էլ շատ ավելի թանկ է, քան, ասենք` հարևան Վրաստանում։ Պատահական չէ, որ մարդիկ նախընտրում են սեփական օգտագործման նպատակով դեղեր ձեռք բերել Վրաստանում, քան Հայաստանում։

Սա նոր երևույթ չէ, բայց այդպես էլ լուծում չի ստանում։ Կառավարությանը հետաքրքրում է ոչ այնքան դեղերի թանկությունը, որքան բյուջեի եկամուտները։ Դեղերի ներմուծումը Հայաստանում հարկվում է ավելացված արժեքի հարկով, ինչը բավականաչափ թանկացնում է դրանք։ Հիմա կավելանա նաև մաքսատուրքի հերթական բարձրացումը։

Գյուղտեխնիկայի ներմուծման մաքսատուրքերն ավելացել են 3 տոկոսով։ Նույնքանով բարձրացել են նաև նավթամթերքի և գազի ներմուծման գները։ Այս տարվա հունվարի 1-ից նախկին 2-ից այն դարձել է 5 տոկոս։

Նոր դրույքաչափերը տարածվելու են նաև շինարարության վրա: Ներմուծվող շինանյութերի մաքսազերծման դրույքաչափերն ավելացել են 2,5-3 տոկոսով: Կտորեղենի և գործվածքի մաքսատուրքերը բարձրացել են 3 տոկոսով։ Գնաճը տարածվելու է նաև կենցաղային տեխնիկայի վրա։

Մեծ է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց մաքսատուրքերը տարեսկզբից ավելացել են։ Ու դա, ուզած թե չուզած, ազդելու է գների վրա։

Բայց միայն դրանով չեն սահմանափակվի գնաճային ռիսկերը։ Դրանք ավելացել են նաև տարեսկզբից գործողության մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով։

Սպասվում է մի շարք ենթաակցիզային ապրանքների գների բարձրացում` կապված հարկային բեռի ավելացման հետ։ Դրանց թվում է նաև հեղուկ վառելանյութը, որի ակցիզային հարկերն ավելացնելու դեմ ժամանակին պայքարում էր Նիկոլ Փաշինյանը։ Ակցիզային դրույքաչափերի բարձրացման հետևանքով սպասվում է գնաճային ճնշման ակտիվացում նաև ներմուծման ու տեղական արտադրության ծխախոտների, խմիչքների շուկաներում։

Թե այս ռիսկերն առավել կոնկրետ ինչպե՞ս կարտահայտվեն գների վրա, կերևա առաջիկայում։ Ամեն դեպքում, գնաճից խուսափել անհնարին կլինի։

Այդ պայմաններում թանկացումներին դիմակայելու այլ ճանապարհ, քան հասարակության եկամուտների ավելացումն է, չկան։ Բայց միշտ չէ, որ հաջողվում է գնալ այդ ճանապարհով։ Այս տարի ևս հասարակության եկամուտների ավելացման սպասումները մեծ չեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>