Ադրբեջանը հասավ իր «նպատակին» (տեսանյութ) Արդեն 3800 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը
17
Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ) Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է, մարդիկ իշխանությունների անունը լսել չեն ուզում Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ նաև դիմել են «Մայր Հայաստան»-ին (ուղիղ) Արդեն 3100 գյումրեցի աջակցություն է հայտնել Գյումրու զարգացման ծրագրին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Բաքվում դատվում է Հայաստանի Հանրապետությունը»․ Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Ադրբեջանը հասավ իր «նպատակին» (տեսանյութ) Գուցե Փաշինյանն Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ Պարտադիր չէ թռնես Արևմուտքի կամ որևէ մեկի գրպանը. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Նոր Հաճնում տղամարդուն տանիքից կախված են գտել․ նա Արցախից բռնի տեղահանված էր Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 3 անչափահասներ, թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Երկար ժամանակով ջուր չի լինելու «Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ Թուրքիա է շարժվում»․ Տիգրան Աբրահամյան Լարսը փակվել է բեռնատարների համար Արդեն 3800 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից Գյումրին՝ առանց տնակների. ի՞նչ ունենք այսօր (տեսանյութ) Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը Գյումրին՝ Ազատ Տնտեսական Գոտի և Ազատ Քաղաք. Նոր Զարգացման Հորիզոններ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ խայտառակություն է եղել Yerkir.am Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ մտավորականին. Սերժ Սարգսյան Ավետիք Իշխանյանի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի. Ռոբերտ Քոչարյան Ուսանող՛, միացիր բոյկոտին, թույլ մի տուր՝ մտնեն ծնողներիդ գրպանը (տեսանյութ) Ավետիք Իշխանյանը լրեց երկրային ուղին... Արդեն 3500 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար) Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ) Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է, մարդիկ իշխանությունների անունը լսել չեն ուզում Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն նույն «սկզբունքայնությունն» ունեն (տեսանյութ) Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ, թե ծանո՞թ է արդյոք Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը

Ինչպես հայտնի է, ժամանակակից աշխարհում երկրների կայուն  զարգացման  համար  կենտրոնական դեր է կատարում իշխանության լեգիտիմության աստիճանի հարցը:

Եթե այդ լեգիտիմության չափը ցածր է, ապա երկրի կայունությունը նույնպես դառնում է երերուն:

Իհարկե, իշխանության լեգիտիմության կարևորագույն բաղադրիչը նրա ընտրական լեգիտիմության աստիճանն է:

Սակայն պակաս դեր չի կատարում, նաև այն, թե այդ նույն ընտրական լեգիտիմություն ունեցող իշխանությունն ինչ աստիճանի է սկսում արհամարհել սեփական ժողովրդի շահերը:

Ընտրական լեգիտիմությունը թույլ է տալիս իշխանությանը երկիրը կառավարել: Սակայն դա չի նշանակում, որ ցանկացած քայլ այդ իշխանությունը կարող է կատարել:

Ավելին, լինում են դեպքեր, երբ ժողովուրդը ստանում է լեգիտիմ իրավունք՝ նույնիսկ ապստամբության միջոցով հեռացնել այն իշխանությանը, որը մերժում է կոնկրետ հարցով հանրության մեծ մասի շահը:

Ըստ     ազատականության  անգլիացի հայտնի ներկայացուցիչ, Ջոն Լոքի՝ նույնիսկ լեգիտիմ իշխանությունը  կարող է իր լեգիտիմությունը պահպանել  միայն այն դեպքում, եթե կարողանա  պաշտպանել  իր երկրի քաղաքացիների  կյանքի, ազատության, սեփականության և մյուս   բնական իրավունքները։ Իսկ եթե ​​այդ իշխանությունը  չի կատարում իր այդ պարտականությունը, ապա   քաղաքացիներն իրավունք են ստանում   ընդվզելու և նույնիսկ աբստամբելու։

Լոքի այս մոտեցումը դրված է այսօրվա մի շարք  դեմոկրատական երկրների սահմանադրությունների հիմքում:

Մասնավորապես, ԱՄՆ-ի սահմանադրության հիմքում դրված է հենց այս լոքյան մոտեցումը:

Ընդ որում, ամերիկյան գաղափարական գործիչները ժամանակին դնելով այդ մոտեցումը, հատուկ նշում էին, որ դրանով նրանք ստիպելու են, որ ապագա որևէ ամերիկյան իշխանություն, չհամարձակվի ընտրվելուց հետո դուրս գալ հանրության դեմ:

Ըստ ամերիկյան տեսաբանների՝ լոքյան հենց այս մոտեցման պատճառով է, որ արդեն 200 տարուց ավելի, ամերիկյան դեմոկրատիան պահպանվել է:

Ավելին, գրեթե բոլոր տեսաբանների կարծիքով, դրված է այդ դրույթը երկրի սահմանադրության հիմքում, թե ոչ, միևնույն է, այդ դրույթը գործում է իրական կյանքում:

Երբ իշխանությունը բացահայտ դուրս է  գալիս հանրության մեծ մասի դեմ, այդ հանրությունն սկսում ընդվզել:

Այսօրվա հայաստանյան իրականությունը շատ մոտ է այս իրավիճակին:

Փաշինյանի իշխանությունը թեև ունի ընտրական լեգիտիմություն, այն շատ այլ հարցերում այդ լեգիտիմությունը կորցրել է:

Ավելին, Արցախի կորստից հետո, այդ լեգիտիմությունը նույնպես վերացել է: Պարզապես դեռ  չի ձևավորվել այն քաղաքական միավորը, որը կկարողանար այդ հայտը ներկայացնել Փաշինյանի իշխանությանը:

Այդ իսկ պատճառով էլ այս իշխանությունը մինչ այսօր գոյատևել է:

Իսկ տրանսպորտի ուղեվարձի թանկացումն այն վերջին կաթիլն է, որ լցնելու է «համբերության թասը», և մարդիկ ընդվզելու են:

Քանզի ուղևավարձը թանկացնելու իշխանության որոշումը զուրկ է լուրջ  հիմնավորումից: Մանավանդ, որ պիտի հաշվի առնել նաև մարդկանց կենսամակարդակի նվազումը վերջին տարիների ընթացքում:

Բացի այդ, այս թանկացման մեթոդաբանությունն ու ձևը հուշում են, որ գործ ունենք ոչ կոմպետենտ իշխանության հետ, որը նույնիսկ իր հաշվարկների մեջ է խճճվել և չի կարողանում թվային հիմնավորում բերել, թե ինչու է ուզում թանկացնել տրանսպորտի ուղեվարձը:

Ո՛չ  Փաշինյանը, ո՛չ էլ Ավինյանը Լոքի տեսությանը հավանաբար ծանոթ չեն և այդ իսկ պատճառով էլ չեն վախենում գործել հանրության շահերի դեմ, մտածելով, որ միևնույն է, մարդիկ կհարմարվեն այս թանկացումներին:

Սակայն, ինչպես դասականն էր կանխատեսում, «խիարը այս անգամ թարս է բուսնելու»,  և միայն դրանից հետո Փաշինյանն ու Ավինյանը կհասկանան Լոքի տեսության արդիականության աստիճանը: Բայց արդեն կարող է ուշ լինել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan