Իրանի ԱԳՆ. Մեր գործողությունները համարժեք պատասխան են
Դիտել նաև
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
Իրանի գործողությունները համարժեք պատասխան են գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը։ Այ մասին այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը։ Փոխանցում է NEWS.am-ը:
Նա հստակեցրել է, որ հարվածը հասցվել է այն բազային, որտեղից հարձակվել են Սուլեյմանիի վրա։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Իրանը ձեռնարկել է համարժեք գործողություններ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ հարվածներ հասցնելով այն բազային, «որտեղից կատարվել է վախկոտ հարձակում մեր քաղաքացիների եւ բարձրագույն պաշտոնատար անձանց վրա»։
Միաժամանակ Զարիֆը նշել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանվի ցանկացած ագրեսիայից։

