Մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչեւ հունվարի 1-ի ժամը 06:00-ը
Դիտել նաև
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին
Հակակոռուպցիոն դատարանը քննում է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու հարցը
Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացք է խափանվել
Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի են ուզում դարձնել
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ
Ամանորին Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով։
Այս առնչությամբ տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի քաղաքացիներ,
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից եւ կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին:
Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն եւ անխափան երթեւեկություն»։

