Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Ցավալիորեն պարզունակ մոտեցում՝ բարդ եւ նուրբ թեմաներին. Էլինար Վարդանյան

Տարեվերջյան ամենախոշոր  հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործն է։ Սա այնքան զգայուն, այնքան նուրբ թեմա է, որ ավելի զգույշ եւ ավելի լուրջ մոտեցում էր պահանջում, քան այն եղանակը, որով այն մատուցվեց հանրությանը։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարությունից հետո բազմաթիվ ընտանիքներ, որոնք նորածին երեխայի կորուստ էին ունեցել, կրկին անձնական ողբերգություն ապրեցին։ Նրանցից շատերը սկսեցին իրենց դիտարկել որպես այդ նույնատիպ հանցագործության զոհ։

Խոսքը հարյուրավոր մայրերի եւ տասնամյակներ առաջ տեղի ունեցած անձնական պատմությունների մասին է։ Այս հարցում էմոցիան այնքան մեծ է, որ դեպքերի թիվը սրընթաց աճում եւ աճելու է՝ հատելով բանականության եւ սառը գիտակցության սահմանները։ Շատ կարճ ժամանակ հետո թացը չորից տարբերելը լինելու է անհնար, հանրային մթնոլորտում իշխելու է իռացիոնալ զգացմունքայնությունը եւ ցանկացած ռացիոնալ հակափաստարկ լսելու համընդհանուր անկարողությունը։

Մոտ մեկ տարի առաջ կառավարության նիստում այս թեմայով  անթույլատրելի հայտարարությամբ հանդես եկավ Արարատ Միրզոյանը։ Անթույլատրելի՝ պարզունակության, հապճեպության եւ փաստերի բացակայության առումով։ Այն ժամանակ վարչապետ Փաշինյանը տոն չտվեց, եւ հույս արթնացավ, որ կա սառը դատելու կարեւորության գիտակցումը։

Վերջին օրերի զարգացումները, ցավոք, ընթացան արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն եւ սոցցանցային հետաքննություն։ Այս ամենում ճշմարտությունը շատ դժվար է վերհանել։

Իրավապահ մարմինների գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը դեռեւս չի նշանակում, որ հնարավոր հետեւանքները պետք է անտեսվեն հայտարարություն անողների կողմից։

Հասարակության մի հատվածն արդեն իսկ կայացրել է դատավճիռը՝ առանց սպասելու քննության ավարտին։ Այլեւս որեւէ մեկին չի հետաքրքրում իրականությունը։

Ես, որպես իրավունքի մասնագետ, չեմ կարող որեւէ եզրակացություն անել հանցակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ, քանի դեռ չեն ներկայացվել բավարար եւ հիմնավոր ապացույցներ, որոնք կհաստատեն կամ կհերքեն հանցագործության փաստը եւ գործում ներգրավված անձանց մեղավորությունը։

Ես ակնկալում էի, որ հանրության գիտակից հատվածը, իշխանության ներկայացուցիչները նույնպես զուսպ կգտնվեն իրենց հայտարարություններում, մինչդեռ բազմաթիվ քաղաքական գործիչներ ընտրեցին մարդկանց անվանական վարկաբեկելու մոտեցումը՝ չսպասելով դատաքննությանը։

Այսպիսի հարցերի վերաբերյալ սիրողական մակարդակի հայտարարություններն անթույլատրելի են։ Նման հայտարարությունները լրացուցիչ թշնամանք են հարուցում, եւ, բացի դրանից, թույլ չեն տալիս մեզ՝ անդրադառնալ ավելի խորքային հարցերի, որոնք կան մեր հասարակության մեջ։ Չեն պատասխանում հարցին, թե ինչո՛ւ է հիվանդ երեխա ունեցող մայրը ընտանիքի անդամների, այդ նույն հասարակության եւ մթնոլորտի ազդեցության տակ հրաժարվում երեխայից, չեն պատասխանում հարցին, թե ինչո՛ւ են ծնողները ստիպում իրենց երիտասարդ աղջիկներին՝ հրաժարվել երեխայից, որովհետեւ վախենում են այդ նույն հասարակության արձագանքից, չեն պատասխանում հարցին, թե ինչո՛ւ են այդքան հաճախ արձանագրվում անչափահաս աղջիկների հղիություններ, հարցին, թե ինչպե՛ս է աղբանոցում հայտնվում մոր կողմից խեղդամահ արված երեխայի դին։

Սրանցից յուրաքանչյուրն անձնական ողբերգություն է, բայց դրանք ծնող պատճառները քննարկման առարկա չեն դառնում, մենք հերթական անգամ փորձում ենք վերացնել հետեւանքները, եւ ոչ՝ հասկանալ եւ վերացնել պատճառները։

Ի վերջո պետք է ընդունել, որ կան թեմաներ, որոնց շահարկումը քաղաքական նպատակներով անթույլատրելի է։ Չի կարելի անվանական թիրախավորել մարդկանց։ Չի կարելի հասարակությանը որեւէ շահի, որեւէ նպատակի համար մատուցել թիրախներ. դա վերջ չունեցող պրոցես է։

Այս գործով մեղադրանքի հիմնավորումը եւ ապացուցումը դատաիրավական համակարգի տիրույթում է։ Մենք՝ որպես սրտացավ հանրություն, պետք է ստանձնենք այլ դեր՝ փորձելով հասնել ներհասարակական եւ ընտանեկան դժվար իրավիճակների եւ դրանց՝ մարդու կյանքի վրա ազդեցության ուսումնասիրությանը, ողբերգությունների կանխմանը, ներհասարակական մթնոլորտի առողջացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>