Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում
29
Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) «Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը». Հայաստանի 6 կուսակցություն նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը «Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին (տեսանյութ) ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին ղեկավարը երեք խորհուրդ է տվել Թրամփին Իրանի հարցում. The New York Times Պատերազմ Արցախում
Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Հայաստանում հայտնաբերվել է խաղալիք, որի բաղադրության մեջ առկա են թունավոր նյութեր ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է Աղբահանության վարձը թանկացրին, բայց չեն մաքրում քաղաքը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Մենք մեր մշակույթով ենք հաղթելու. Պարի միջազգային օրն է (տեսանյութ, ֆոտո) Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը տանը թմրամիջոց են հայտնաբերվել Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Աջափնյակում բացվել է ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի հետ անել այն, ինչն արեցին Նախիջևանի հետ․ Արման Աբովյան Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում Նոր անձնագրում Խոր Վիրապը հակառակ կողմից է պատկերված, որ Արարատը չերևա Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների «Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներ. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքերի մասին Մանրամասներ Պռոշյան տանող կամրջի տակ տեղի ունեցած uպանությունից Ռուսական կողմը «Ջերմուկի» արգելափակման մասին ՍԱՏՄ-ին չի տեղեկացրել «Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը». Հայաստանի 6 կուսակցություն նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը

Ով է եղել Սեյրան Օհանյանն իրականում (լուսանկար)

Հարգելի´ հայրենակիցներ, երբ ուսումնասիրում ենք մեր հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական պրոցեսները, հետևում ենք քաղաքական ու պետական դաշտում գործող անձանց գործունեությանը, նրանց անցած ճանապարհին, ապա ավելի քան ակնհայտ է դառնում, թե ովքեր են իրոք մտահոգված մեր հայրենիքի ճակատագրով, թե ովքեր ինչ ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման ու կայացման գործում:
Ստորև ես կցանկանայի անդրադառնալ Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապեպետ Սեյրան Օհանյանին, նրա գործունեությանը և նրա կողմից կատարած ներդրմանը մեր հայրենիքի և ժողովրդի կյանքում՝ սկսած մեր հանրապետության անկախացումից մինչև ներկայիս քաղաքական գործունեությունը:
Ո՞վ է եղել Սեյրան Օհանյանը և ի՞նչ է արել մեր հայրենիքի ու ժողովրդի համար:
Սիրելի´ հայրենակիցներ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Արցախյան պատերազմի վրա: Այս ծանր տարիներին հազարավոր մեր հայրենակիցներ իրենց կյանքի և առողջության գնով ազատագրեցին Արցախը, պաշտպանեցին մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր երեխաներին, պաշտպանեցին մեր ապագան և մեր գոյությունը: Եվ այս հազարավոր քաջերից մեկն էր նաև Սեյրան Օհանյանը: Մարդ, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, քաջ գիտակցելով հայրենիքի և սեփական ժողովրդի գինը՝ իր երիտասարդ տարիները, իր առողջությունը նվիրեց նրա փրկության համար: Այո´, նա իր առողջությունը նվիրեց հանուն մեր բոլորի ապագայի, ծանր վիրավորվելով անգամ՝ հետ չկանգնեց հայրենիքին ծառայելու դժվարին առաքելությունից, մասնակցեց ղարաբաղյան ռազմաճակատում մղվող բոլոր մարտերին: Եղավ իր ժողովրդի, իր զինվորների, մեր ծնողների, եղբայրների ու ընկերների կողքին, մեր երեխաների կողքին ղարաբաղյան շարժման սկզբից մինչև վերջ: Ունենալով անհամեմատ մեծ ներդրում արցախյան հաղթականակում` նա չհեռացավ իր ժողովրդի, իր հայրենիքի կողքից. այո´, չհեռացավ` շարունակելով իր զինվորական ծառայությունը ԼՂՀ պաշտպանության բանակում` հասնելով մինչև ԼՂՀ ՊԲ նախարարի պաշտոնին, և շուրջ ութը տարի ղեկավարեց այն` ունենալով չափազանց մեծ ներդրում ՊԲ կայացման և զարգացման գործում: Նա իր ողջ գիտելիքները և փորձը, համառության և տքնաջան աշխատանքի հետ մեկտեղ, ներդրեց այդ կարևորագույն կառույցի կայացման և հզորացման համար: Կարելի է ասել՝ նա ստեղծեց մի կառույց, որն ապահովեց և շարունակում է ապահովել մեր հայրենիքի անկախությունը և անվտանգությունը, մեր ժողովրդի գոյությունը, քանի որ առանց Պաշտպանական բանակի՝ չէին լինի ոչ Ստեփանակերտը և ոչ էլ Երևանը: Հետագայում, նշանակվելով ՀՀ ԶՈԻ ԳՇ պետ, ապա՝ պաշտպանության նախարար, ավելի քան ութ տարի ղեկավարելով ողջ հայության համար ամենակարևոր կառույցը՝ նա իր տասնամյակների փորձը ներդրեց Պաշտպանության նախարարության զարգացման գործին: Նախարար, ում հարգում ու սիրում են բոլորը՝ արցախյան սահմանին կանգնած զինվորից մինչև բարձրագույն հրամանատարություն: Հրամանատար, ում ընդունում և սիրում են` որպես հրամանատարի և, միաժամանակ, որպես ծնողի:
Սիրելի´ հայրենակիցներ, յուրաքանչյուրդ գիտեք Սեյրան Օհանյանի մարդկային բարձրագույն արժեքների մասին, քանի որ մեր ցանկացած հայ ընտանիք ունեցել է զինվոր, ով ծառայել է Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ, և կարող եմ վստահաբար ասել՝ յուրաքանչյուր ոք կհաստատի իմ այս խոսքերը: Այո´, հարցրե´ք ձեր զինվոր ծնողներին, եղբայրներին ու որդիներին, թե ով է Սեյրան Օհանյանը, ինչպիսի հրամանատար է եղել նա, ինչպիսի մարդ է և ինչպիսի բարձրագույն արժեքներով է նա օժտված, հարցրե´ք, և բոլորը կհաստատեն այս խոսքերը: Մարդ, ով երբեք չի բարձրաձայնել իր սխրանքների մասին, մարդ, ով միշտ համեստությամբ է խոսել իր գործունեության մասին, մարդ, ում սիրտը ցավել է յուրաքանչյուր ծնողի սրտի հետ, մարդ, ով իր ողջ կյանքն է նվիրել իր հայրենիքին, իր ժողովրդին. նա իր ողջ կյանքը նվիրել է մեզ:
Ես ինքս, ծառայելով ԼՂՀ ՊԲ սահմանապահ զորամասում, այդքան մեծ հեռավորության վրա միշտ զգացել եմ նրա հոգատարությունը, միշտ համարել եմ, որ Սեյրան Օհանյանը նախ որպես ծնող է մեզ համար, ապա նոր՝ որպես հրամանատար:
Սիրելի´ հայրենակիցներ, Սեյրան Օհանյանի գործունեությունը միշտ ծառայել է մեր հայրենիքին և ժողովրդին, այլ ոչ թե նրա ընտանիքին կամ հարազատներին, ինչպես մեր շատ ու շատ այլ պաշտոնյաների պարագայում: Սա հասկանալու համար բավարար է ուսումնասիրել մարդու անցած ճանապարհը, նրա կատարած գործերը կամ ուղղակի զրուցել ցանկացած մարդու հետ, ով զինվորական է եղել, ով ծառայել է նրա հրամանատարությամբ` անկախ նրանից` շարքայի՞ն է, թե՞ գեներալ:
Սիրելի´ ժողովուրդ, մի´ մոլորվեք, երբ փորձում են միտումնավոր մոլորեցնել ձեզ. ուղղակի անթույլատրելի է ուրանալ այն գործը, որն ուղղված է եղել մեր հայրենիքի և ժողովրդի կյանքի փրկությանը, մեր անվտանգության ապահովմանը:
Ուրանալ Սեյրան Օհանյանի գործը նշանակում է ուրանալ մեր հայրենիքը:
Ահա թե ով է Սեյրան Մուշեղի Օհանյանն իրականում:

Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>