Վաճառվում է տանկ՝ 65 հազար դոլար արժողությամբ
ԱՄՆ-ի բնայիչներից մեկը 65 հազար դոլարով վաճառում է M47 Patton տանկ: Ինչպես տեղեկացնում է auto.mail.ru-ն, մեքենան, դատելով լուսանկարներից, այնքան էլ լավ վիճակում չէ:
Ընդ որում՝ տանկը երբեք չի մասնակցել ռազմական գործողությունների: Համաձայն հայտարարության, այն ստեղծվել է 1955 թվականին Միչիգան նահանգի Ուորեն քաղաքում: Այնուհետ 60-ականների կեսերից վարձով տրվել է իտալական բանակին: Հետո այն նորից հայտնվել է ԱՄՆ-ում, որտեղ էլ գնվել է տանկերի հավաքածուի սիրահար անձի կողմից:
Ի դեպ ԱՄՆ-ում տանկ ունենալը օրինական է: Օրինակ Առնոլդ Շվարցնեգերը 1.4 մլն դոլարով Ավստրիայից տանկ է գնել, որով վարորդ-մեխանիկ է աշխատել բանակում:
Zham.am


