ՄԱՊ գինու և կոնյակի գործարանի տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը 4 ձայն բերի
Դիտել նաև
Մարի Պետրոսյանի ամուսինն ազատվել է կալանքից
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Նման մակերեսային դրսևորումներն անդառնալի են լինելու... Սահրատ Պետրոսյան
Նման մակերեսային դրսևորումներն անդառնալի են լինելու... Սահրատ Պետրոսյան
Ադելիա Պետրոսյանը տարվա մարզուհի է ճանաչվել Ռուսաստանում
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող ՄԱՊ գինու և կոնյակի գործարանում սկսել են նախընտրական պատրաստությունները։ Տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը 4 ձայն պետք է բերի Պետրոսյանի օգտին։
«ՄԱՊ-ում նստած՝ գրում են յուրաքանչյուր աշխատակցի բերած տվյալները։ Երեկ էլ Պետրոսյանի թիմակիցներն Արմավիրի մարզի գյուղերում 5 հազար դրամ ընտրակաշառք էին առաջարկում մարդկանց»,-հայտնեց «Հրապարակ»-ի աղբյուրը։
Թերթը փորձել է կապվել Ալիկ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս 2 օր է՝ հեռախոսազանգերին չի պատասխանում։ ՄԱՊ գործարանից ևս չպատասխանեցին։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

