Ինչ պաշտոն կստանա Վիգեն Սարգսյանը ընտրություններից հետո
«Ժողովուրդ»-ը գրել է.
«ՀՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում Է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Մոսկվա հենց այդ մի քանի հարցերին ևս պարզություն կտա՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ մինչև 2018-ի ապրիլ, թե՞ ոչ։
Մի բան հստակ Է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում չի շարունակելու պաշտոնավարել:
ԱԺ ընտրությունները լավ կազմակերպելուց և ՀՀԿ-ին հաղթանակ ապահովելուց հետո պաշտպանության նախարար Է նշանակվելու Վլադիմիր Գասպարյանը, ով չի ուզում մնալ ոստիկանապետի պաշտոնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

