Կառավարությունում նախատեսում են կարգավորել անցումները
«Հայկական ժամանակ»-ը գրում է .ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք օրակարգային հարցերից մեկը «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգն» է, որ ներկայացրել է ՀՀ ոստիկանությունը: Հայեցակարգով
նախատեսված բազմաթիվ փոփոխությունների շարքում է նաեւ լուսացույցերով չկարգավորվող հետիոտնային անցումների քանակի կրճատումը:
Մասնավորապես, վերացվելու են լայն փողոցների վրա ներկայումս գործող անցումները, ինչպես նաեւ այն անցումները, որոնք տեղակայված են բարձր արագությամբ ավտոճանապարհներին: Իսկ այն անցումները, որոնք այլընտրանքներ չունեն, պետք է ճանապարհի մակարդակից բարձրացվեն 10 սանտիմետրով եւ կահավորվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

