Խաչատուր Քոքոբելյանին հաջողվել է համոզել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին երկարատև բանակցություններից հետո կարծես հաջողվել է համոզել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որ նրա անունը լինի ցուցակի ոչ թե առաջին, այլ երկրորդ հորիզոնականում։ Քոքոբելյանը կգլխավորի ցուցակը, բայց կհայտարարվի, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատյանն է, նախընտրական ծրագիրն էլ ինքն է գրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

