Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է
29
Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) «Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը». Հայաստանի 6 կուսակցություն նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը «Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին Սպանության դեպք է կանխվել Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Հայաստանում հայտնաբերվել է խաղալիք, որի բաղադրության մեջ առկա են թունավոր նյութեր ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է Աղբահանության վարձը թանկացրին, բայց չեն մաքրում քաղաքը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Մենք մեր մշակույթով ենք հաղթելու. Պարի միջազգային օրն է (տեսանյութ, ֆոտո) Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը տանը թմրամիջոց են հայտնաբերվել Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Աջափնյակում բացվել է ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի հետ անել այն, ինչն արեցին Նախիջևանի հետ․ Արման Աբովյան Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում Նոր անձնագրում Խոր Վիրապը հակառակ կողմից է պատկերված, որ Արարատը չերևա Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

ՀՀԿ-ն կատարել է միայն մեկ նախընտրական խոստում՝ Սփյուռքն ավելացնելով 210 հազար մարդով

Երկու շաբաթ անց մեկնարկելու է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, և կուսակցությունները, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դաշինքները պետք է ներկայացնեն նախընտրական ծրագրեր։ Այդ ծրարգրերով է, որ ժողովրդավար երկրներում քաղաքական ուժերը մրցում են միմյանց հետ։
Սակայն Հայաստանում կա մի կուսակցություն, որը նման ծրագրի կարիք չունի․ դա իշխող ՀՀԿ-ն։ Պարզապես որևէ տրամաբանական իմաստ չկա, որ այս կուսակցությունը ծրագիր ներկայացնի, քանի որ նախորդ ընտրություններին՝ 2007 և 2012 թվականներին, ներկայացված ծրագրերի և ոչ մի դրույթ Հանրապետականը չի կատարել, չնայած որ այդ ուժը տնորինել է երկրի բարձրագույն բոլոր պաշտոններին, ՀՀԿ-ականները ղեկավարել են Կառավարությունը, Ազգային Ժողովը, նախագահը եղել է հանրապետական, բոլոր՝ քիչ թե շատ ռեսուրս ունեցող պաշտոնյաները՝ գյուղապետից մինչև մարզպետ ու վարչության պետ իր տեղակալներով, եղել են հանրապետական։

Բայց, չնայած այդ ամենի, Հանրապետական կուսակցությունը, կրկնում եմ, չի կատարել իր իսկ նախընտրական ծրագրի ոչ մի դրույթ, բացառությամբ մեկից։ Եթե հիշում եք, 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ծրագրում, որն ավելի շատ կենացների ժողովածու էր հիշեցնում, կար մի այսպիսի դրույթ, որ մենք պետք է ամուր սփյուռք ունենանք։ Եվ 5 տարիների ընթացքում ՀՀԿ-ի ջանքերով մեր սփյուռքն ավելացել է 210 հազար նոր «սփյուռքահայերով», որոնք ՀՀԿ-ի երեսից հեռացել են Հայաստանից։
Վերհիշենք մնացած կենաց-խոստումները․

«Ուժեղ եւ պաշտպանված Հայաստան յուրաքանչյուրի համար»: Սրան հակադրում ենք վերջին տարիներին թշնամու սանձարձակությունը, սահմանային լարվածության աճը՝ ապրիլյան պատերազմը 100-ից ավելի զոհերով ու կորցրած տարածքներով։
«Բազմապատկելու ենք Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսեւորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը»: Հիշենք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար ոչ նպաստավոր այն բոլոր բանաձևերը, որ ընդունել են միջազգային կառույցները՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ «երկկողմանի զսպվածության կոչերը» և այլն։

«Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդում»: Այնքան ամրապնդեցին, որ մեր «դաշնակիցները» մեր հակառակորդի հետ միասին գործում են մեր դեմ։
«Եվրոպական միության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը հասցվելու է ավարտին: Բարձրացնելու ենք Ռուսաստանի Դաշնության հետ կնքված առեւտրատնտեսական, ռազմական, էներգետիկ, գիտական, կրթական, մշակութային ոլորտներին վերաբերող պայմանագրերի իրագործման արդյունավետությունը»: Մեկ բառ, այսինքն՝ հապավում, ԵՏՄ։ Այստեղ նաև կարող ենք հիշատակել համագործակցության արդյունավետության բարձրացման շրջանակներում Հայռուսգազարդի Հայաստանի Հանրապետության բաժնեմասի վաճառքը։

«Ապահովելու ենք ֆինանսական կայունություն՝ ընդլայնելով ֆինանսական ծառայությունների շրջանակը եւ հասանելիությունը»: Դրամի արժեզրկում։

«Մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու միջին եւ փոքր բիզնեսի կայացման եւ զարգացման երաշխիքների ստեղծմանը: Մենք պարտավոր ենք ապահովել հավասար մրցակցային պայմաններ եւ բացառել խոշոր բիզնեսի կողմից գերիշխող դիրքի չարաշահումները»։ Այստեղ ուղղակի խնդում ենք և անցնում առաջ։ Փոքր ու միջին բիզնեսը պարզապես մեռել է․․․այն, ինչ մնացել է՝ բացառություն է։

«Մենք ծրագրում ենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ տնտեսական աճից բացի, եւ գուցե ավելի շատ, տնտեսական զարգացում է հարկավոր»: Եվս մեկ՝ խնդալու առիթ։ Տնտեսությունն այնպիսի խորը ճգնաժամի մեջ է հայտնվել, որ մի քանի տարի կպահանջվի՝ այն պարզապես վերականգնելու համար։ Այստեղ նաև ոչ միայն ներդրումների բացակայություն, այլև կապիտալի աննախադեպ արտահոսք՝ միայն վերջին 2 տարիների ընթացքում 1,5 մլրդ դոլար։ Աղքատության, գործազրկության և այլնի մասին էլ չեմ խոսում։

Այնպես որ, կարող են խոստանալ ինչ ուզում են, գիտակից մարդը սրանց պարզապես չի կարող հավատալ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>