Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է
29
Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) «Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը». Հայաստանի 6 կուսակցություն նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը «Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին Սպանության դեպք է կանխվել Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Հայաստանում հայտնաբերվել է խաղալիք, որի բաղադրության մեջ առկա են թունավոր նյութեր ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է Աղբահանության վարձը թանկացրին, բայց չեն մաքրում քաղաքը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Մենք մեր մշակույթով ենք հաղթելու. Պարի միջազգային օրն է (տեսանյութ, ֆոտո) Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը տանը թմրամիջոց են հայտնաբերվել Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Աջափնյակում բացվել է ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի հետ անել այն, ինչն արեցին Նախիջևանի հետ․ Արման Աբովյան Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում Նոր անձնագրում Խոր Վիրապը հակառակ կողմից է պատկերված, որ Արարատը չերևա Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Հայաստանից վերջին 2 տարում հանված գումարով կարելի էր 74 «Ռիբոք» համալիր կառուցել

Ասում եմ, կարո՞ղ ա էս մեր իշխանությունները թուղթ ու գիր արած են։ Իրոք, չեմ հասկանում, ո՞նց ա տենց ստացվում, որ սրանք ինչին կպնում են, ինչի մասին որ խոսում են, որ ոլորտին որ խառնվում են՝ ամենինչ միայն փչացնում են։ Այս թեմայով շատ կարելի է խոսել, բայց եկեք ներկայացնենք դա փաստերով ու թվերով։

Ուրեմն, ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանից՝ օրինական ճանապարհով հանված կապիտալի մասին վիճակագրությունը․ 2015 թվականին մեր երկրից դուրս է բերվել 760 մլն 992 հազար դոլար, իսկ 2016-ին՝ 816 մլն 982 հազար դոլար։ Այսինքն վերջին երկու տարիներին Հայաստանից դուրս է բերվել մոտ 1 մլրդ 578 մլն դոլար։ Եվ սա, կրկնեմ, միայն օրինական ճանապարհով։

Սա Հայաստանի համար ահռելի գումար է, իսկ տնտեսության համար՝ իրական աղետ։ Այս գումարը կազմում է մեր ՀՆԱ-ի 15 տոկոսից ավելի։ Բա ու՞ր մնացին ներդրումներ ներգրավելու մասին բարբաջանքները։ Էն, որ ՀՀԿ նախագահը գնացել էր Նյու-Յորք՝ ներդրում մուրալու, տեսնես, մեկը չեղավ ասեր խելքներս հացի հետ ենք կերե՞լ, բերենք քո ղեկավարած երկրում փող դնենք։ Մարդիկ էղածն են փախցնում, ինքն ուզում է, որ ուրիշները բերեն փող դնեն։

Ո՞նց բերեն, ի՞նչ երաշխիքով բերեն։ Հիշու՞մ եք, չէ, որ նույն այդ ՀՀԿ նախագահը գնացել էր «Ռիբոքի» սպորտային համալիրի բացմանը, դրա մասին էլ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում էին գրել, առանց ամաչելու թվեր էլ ներկայացրել, թե բա ծրագրի արժեքը կազմել է 23 մլն դոլար ու 120-300 նոր աշխատատեղ է բացվել։ Իյա՜, իրո՞ք։ Մեկը չկա՞ր, Սերժ Սարգսյանին հաշվիչ տար։ Ես իրենց փոխարեն կհաշվեմ․ Սերժ Սարգսյանը պետք է ևս 67 հատ այդպիսի համալիր բացի Հայաստանում, որ դուրս բերված կապիտալը միայն վերականգնվի։

Սա խայտառակություն է, բայց դեռ վերջը չէ։ 2016 թվականին 2015-ի համեմատ գրեթե 155 մլն դոլարով կրճատվել են ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները։ Այսինքն՝ ևս 6 «Ռիբոք» սպորտային համալիր։ Փաստորեն՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանից դուրս է բերվել 74 այդպիսի սպորտային համալիր՝ 8 հազար880-ից 22 հազար 200 աշխատատեղով, և կառուցվել միայն մեկը։ Սա, իհարկե, պատկերավոր է, մեզ հաստատ այդքան սպորտային համալիր պետք չէ, բայց ինչևէ։

Համեմատեք սա նաև նրա հետ, որ «ըստ օդում կախված լուրերի» Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է ընտրողների մեկ ձայնի համար վճարել մինչև 50 հազար դրամ։ Հաշվենք, որ միջինը ընտրակաշառքը կկազմի 25 հազար դրամ, կամ մոտ 50 դոլար։ Հաղթելու համար նրանց կպահանջվի մոտ 1 մլն ձայն, այսինքն դա կարժենա մոտ 50 մլն դոլար։ Մեկ ու կես մլրդ կորցրել են և հիմա մեզ փորձում են 50 մլն-ով գնել։

Ինչ ասեմ, գնացեք ընտրեք Հանրապետականին, տենանք վերջը ինչքան կարանք սենց ձգենք։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>