Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունների դեմ
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը մարտի 31-ին քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով:
«Թուրան» գործակալության տեղեկություններով ադրբեջանական դատախազության հետաքննության թիրախում են հայտնվել Vallex Group, Base Metal, ACP և մի շարք այլ ընկերությունները, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձիք:

«Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով`անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Zham.am

