Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան
«2020 թվականի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը բոլոր հանձնումներն իրականացրել էր հետևյալ տրամաբանությամբ՝ մի մասը զիջենք՝ մնացածը պահելու երաշխավորությամբ, զիջենք, որպեսզի պատերազմ տեղի չունենա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է. «Հիմա կրկին Ալիևն ու Փաշինյանը կանգնեցրել են մեր ժողովրդին երկընտրանի առաջ՝ կամ Հայաստանից կզիջվի տարածքներ՝ Տիգրանաշենն ու Տավուշի հատվածում ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների մասին է խոսքը, կամ տեղի կունենա պատերազմ, կգնաք ու կփոխեք Սահմանադրությունը և կունենաք Ադրբեջանի պահանջած սահմանադրություն, կամ տեղի կոնենա պատերազմ։ Եթե Փաշինյանին ու Ալիևին հաջողվի Հայաստանից կորզել նոր զիջումներ, Ադրբեջանը դրանով չի բավարարվի։ Հաջորդ պահանջը լինելու է, որ Հայաստանն որպես ագրեսոր պետություն, իսկ Փաշինյանն իր քայլերով և գործողություններով ամեն ինչ արել է՝ լվանալով Ալիևի արյունոտ ձեռքերն ու լեգիտիմացնելով նրա քայլերը Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ, Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ Հայաստանն իբրև ագրեսոր պետություն, պետք է բանակ չունենա»։
Այնուհետև Սաղաթելյանը հարցադրում արեց. «Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։

