«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Սերգեյ Սարգսյանը գրում է. «Հայ հանրության որոշակի հատվածի մոտ տպավորություն է, թե իբր միջազգային ժողովրդավարական ուժերն են աջակցում Նիկոլ Փաշինյանին` Մակրոն, Մերց, Ֆոն Դեր Լայեն և այլն։ Բայց իրականությունը լիովին այլ է։

1. Էմմանուել Մակրոն
Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հիմնական հակառակորդ Մարին Լը Պենի նկատմամբ մեղադրական դատավճիռ է ընդունվել, որով ի սկզբանե արգելվում էր 5 տարի պետական պաշտոն զբաղեցնել, ապա այն կրճատվեց 45 ամսվա։ Սրանից զատ նաև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Լը Պենը 2 տարի պետք է էլեկտրոնային վերահսկողությամբ տնային կալանք կրի։ Ներկայումս դատական բողոքարկումների քննություն է ընթանում նշված որոշումների մասով։ Այս ժամանակահատվածում Մարին Լը Պենի կուսակցության տարբեր գրասենյակներում խուզարկություններ են ընթացել, իսկ կուսակցության տարբեր ներկայացուցիչներ քրեական պատասխանատվության են ենթարկվել։

2. Ֆրիդրիխ Մերց
Գերմանիայում օր օրի աճում է գլխավոր ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վարկանիշը, ինչն արձանագրվեց Սաքսոնիա-Անհալթ մարզի ընտրություններում, երբ Մերցի կուսակցությունը հավաքեց ընդամենը 17 տոկոս, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մոտ 44 տոկոս ձայն` ստանձնելով իշխանությունը։ Դրանից անմիջապես հետո Գերմանիայի խորհրդարանում սկսեցին բարձրացնել գլխավոր ընդդիմադիր ուժի արգելման հարցը։
Մերցի կառավարման օրոք ևս քրեական գործեր են հարուցվել նշված ընդդիմադիր կուսակցության պատգամավորների նկատմամբ, խուզարկություններ են անցկացվել նրանց բնակարաններում և գրասենյակներում։ Անգամ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Մաքսիմիլիան Կրահին Մերցի կուսակցության նախաձեռնությամբ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից` քրեական գործի շրջանակներում գործողություններ իրականացնելու համար (քրեական գործը կապված էր իբրև Չինաստանի և Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու հետ)։ Կուսակցության տարածքային 5 կազմակերպությունների գործունեությունն էլ արգելվել է ծայրահեղական համարվելու պատրվակով։ Հատկանշական է նաև, որ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը ևս հանդիսանում է Ֆրիդրիխ Մերցի կուսակցության անդամ։

3. Էրդողան-Ալիև տանդեմ
Դասական դիկտատորներ, որոնց կառավարման գլխավոր հատկանիշներից է քաղաքական բռնաճնշումը ընդդիմախոսների կամ ոչ իշխանական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ։

Հ. Գ. Հայաստանում էլ այսօր քաղաքական բռնաճնշումների բուռն շրջան է, որի նմանը Հայաստանի երրորդ հանրապոտությունը չի տեսել։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ կամ անհատներ, այլ հայացքներ ունեցող անձինք, սովորական քաղաքացիներ, ովքեր որևէ կերպ առնչություն չունեն քաղաքական գործընթացների, ենթարկվում են տոտալ քաղաքական հոտապնդումների։ Դրա վառ օրինակը թերևս իշխանության հիմնական գաղափարաքաղաքական հակառակորդ Անդրանիկ Թևանյանն է, ում նկատմամբ առաջադրված «մեղադրանքն» ունի աշխարհաքաղաքական տրամաբանություն և ուղղված է ինչպես հայ-ռուսական հարաբերությունների կազմաքանդմանը, այնպես էլ իշխանափոխության հիմնական հավակնորդներից մեկին մեկուսացնելուն»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>