Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում

168.am-ի անդրադարձը.
«Վերջին տարիներին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, Հայաստանը մշտապես գտնվել է ֆինանսական լուրջ հոսքերի տիրույթում։ Տարեկան մի քանի միլիարդ դոլարի փոխանցումներ են կատարվել միայն բանկային համակարգի միջոցով։

Խոսքը բացառապես ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումների մասին է։ Դրանք անգամներով գերազանցել են մինչհակամարտության շրջանի մուտքերը։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, դուրս է բոլոր սպասելիքներից։ Վերջին մի քանի ամիսներին դրսից Հայաստան կատարված փոխանցումները կտրուկ ակտիվացել են։ Իսկ այն, ինչ կատարվել է հուլիսին՝ պարզապես աննախադեպ է տրանսֆերտային փոխանցումների ողջ պատմության ընթացքում։

Պաշտոնական տվյալներով, հուլիսին ֆիզիկական անձանց կողմից միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել շուրջ 906 մլն դոլար։

Երբևէ չի եղել, որ 1 ամսում այսքան գումար մտնի Հայաստան։ Ֆինանսական միջոցների ներհոսքը հուլիսին ռեկորդային տեմպերով ավելացել է։ Աճը հասնում է գրեթե 70 տոկոսի։ Նախորդ տարվա այդ ամսին ստացվել էր ընդամենը 533 մլն դոլար, որն էլի փոքր գումար չէ։ Բայց այն, ինչ կատարվել է այս տարի, աննախադեպ է՝ ֆիզիկական անձանց բանկային փոխանցումները Հայաստան ավելացել են 372 մլն դոլարով։

Այս ակտիվությունն, իհարկե, հուլիսով չի սահմանափակվել։ Դրանից առաջ էլ ակտիվությունը բարձր էր, բայց մուտքերն անվանական արտահայտությամբ երբեք 900 մլն դոլարի չեն հասել։ Հունիսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումները կազմել էին 756 միլիոն, իսկ մայիսին՝ 734 միլիոն։

Մինչև ընտրություններ, ֆինանսական փոխանցումների ակտիվացումն իշխանությունները փորձում էին կապել ընտրությունների հետ։ Ասում էին՝ Ռուսաստանից մեծ գումարներ են բերում ընտրություններում մարդկանց կաշառելու համար։ Սակայն հուլիսի աննախադեպ հոսքերը, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում են, ցույց են տալիս, որ նման պնդումները հիմնազուրկ էին։ Եթե ֆինանսական միջոցների ներհոսքի մայիս-հունիսին նկատված ակտիվացումը կապ ունենար ընտրությունների հետ, հուլիսին դրանք պիտի ավելի համեստ լինեին։ Բայց, ինչպես տեսնում ենք, հասել են ռեկորդային ծավալների։

Ինչպես մինչ այդ, այնպես էլ հուլիսին արձանագրված ակտիվ ներհոսքի մեծ մասը եղել է Ռուսաստանից։ Այդ ամսին բանկային համակարգով Ռուսաստանից Հայաստան է մտել 689 մլն դոլարին համարժեք գումար. Շուրջ 906 միլիոնից՝ 689 միլիոնը։ Սա ընդհանուր մուտքերի 76 տոկոսն է։

Մնացած 217 միլիոնը եկել է մյուս բոլոր երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու այլ տեղերից։

Թե ինչո՞վ է պայմանավորվել ֆինանսական միջոցների հուլիսի այդպիսի ակտիվ ներհոսքը՝ պաշտոնական բացատրություն չկա։ Բայց ենթադրվում է, որ դա կարող է կապված լինել տարբեր հանգամանքների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի տնտեսական, ֆինանսական, քաղաքական, անվտանգային իրավիճակի հետ։ Հակամարտության ձգձգման ու լարվածության պահպանման հետևանքով, ըստ ամենայնի, տեղի է ունենում ֆինանսական միջոցների փախուստ, որի մի մասն էլ անցնում է Հայաստանի բանկային համակարգով։

Այս տարվա առաջին 7 ամիսներին արտաքին ֆինանսական հոսքերն արդեն հասել են 4.473 մլն դոլարի։ Սա ևս երբևէ արձանագրված ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ տարի այդ նույն ժամանակահատվածում ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների միջոցով Հայաստան էր մտել 3.289 միլիոն դոլար։ Այս տարի մուտքերը գրեթե 1.184 միլիոնով ավելացել են։ Յոթ ամսվա աճը կազմել է շուրջ  36 տոկոս, ինչը ևս ռեկորդային է՝ անգամ վերջին տարիների ռեկորդային աճերի համեմատ։

Արտաքին ֆինանսական փոխանցումների մեծ մասը, ինչպես միշտ, ստացվել է Ռուսաստանից։ 4.473 միլիոնից 3.105 միլիոնը ռուսական տրանսֆերտներն են։ Դրանք կազմել են ընդհանուր հոսքերի գրեթե 70 տոկոսը։

Սա խոսում է այն մասին, թե ինչպիսի ահռելի նշանակություն ունի Հայաստան կատարվող ֆինանսական փոխանցումների մեջ ռուսական կապիտալը։ Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության խորացման պայմաններում Հայաստանը կարող է զրկվել այդ գումարներից։ Որքան էլ դրանց մի մասն առևտրային նպատակներով դուրս է գալիս երկրից, այնուհանդերձ իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում՝ ինչպես բանկային համակարգի, այնպես էլ՝ տնտեսության ու բյուջեի եկամուտների վրա։

Վերջին տարիներին, որ բանկային համակարգում ահռելի  շահույթներ են ձևավորվում, նաև այս հսկայական հոսքերի սպասարկման արդյունք է։ Դրանց շնորհիվ պետական բյուջե միլիարդավոր դրամների հարկեր են վճարվում։ Այդ միջոցներից զրկվելը լուրջ հարված կարող է լինել թե՛ բանկային համակարգի, թե՛ տնտեսության, և թե՛ բյուջեի համար։

Այս պահին չկա որևէ երկիր, որը կարող է, թեկուզ մասնակի, փոխարինել Ռուսաստանին։ Տրանսֆերտային փոխանցումների առումով որքան էլ երկրորդը Միացյալ Նահանգներն է, այստեղից անհամեմատ ավելի քիչ գումարներ են գալիս։ Այս տարի ԱՄՆ-ից ստացվել է 468 մլն դոլար, որը, չնայած նախորդ տարվանից ավելի է, բայց աճն անհամեմատ փոքր է, քան Ռուսաստանի պարագայում։ Ռուսական կապիտալի հոսքերը 7 ամսում ավելացել են գրեթե 47 տոկոսով։ Անցած տարի դրանք կազմել էին 2.118 մլն դոլար՝ 987 միլիոնով ավելի քիչ, քան այս տարի։

Չնայած ռուսական հոսքերի հետ համեմատելու չէ, բայց կտրուկ աճ է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններից։ Ֆիզիկական անձանց փոխանցումների տեսքով կրկնակի ավելի շատ գումար է եկել, քան անցած տարի։ ԱՄԷ-ից 7 ամսում մուտք է եղել 117 մլն դոլար։ Ենթադրվում է, որ այս ակտիվությունը պայմանավորվել է տարածաշրջանային լարվածությամբ, անկայունությամբ ու անորոշություններով։

Այս տեմպերը շարունակվելու դեպքում մինչև տարեվերջ կարձանագրվի դեպի Հայաստան արտաքին ֆինանսական հոսքերի հերթական ռեկորդը։ Եթե անցած տարի դրանք կազմեցին գրեթե 6 միլիարդ դոլար, այս տարի կարող են հասնել ընդհուպ 8 միլիարդի։ Պատկերացնելու համար, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունեցել մասնավոր տրանֆերտների շարժերում, նշենք, որ մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ բանկային համակարգով Հայաստան էր մտնում տարեկան լավագույն դեպքում 2 մլրդ դոլար։ Անցած տարի դրանք կազմեցին գրեթե 6 մլրդ դոլար, իսկ այս տարի կարող են հասնել 8 միլիարդի»։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>