Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան պետական պարտքի սպասարկման հետ կապված խնդիրների ֆոնին աշխարհում նվազում է վստահությունը ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ:
«ԱՄՆ ֆինանսների նախարարը մեծագույն հաճույքով պարծենում էր իրանցիներին սնանկացնելու և Իրանի տնտեսությունը կործանելու ցանկությամբ, սակայն ի վերջո ինքը հայտնվեց անօգնական ու վատ վիճակում, քանի որ աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի հանդեպ ունեցած հավատը», — ուրբաթ օրը X-ի իր էջում գրել է Արաղչին:

