Այս ամբողջ գործընթացը մեկ բան է ցույց տալիս՝ իշխանությունը վախենում է Անդրանիկ Թևանյանից
Հարություն Խաչիկյանը գրում է. «Մայիսի 21-ից իշխանությունը հանրությանը մատուցեց մի ամբողջ կեղծ պատմություն՝ պետական դավաճանության ու լրտեսության մասին։
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ առաջ քաշված մեղադրանքները կառուցվեցին այդ կեղծիքի վրա։ Ամիսներ շարունակ նրանց վարկաբեկեցին, պիտակավորեցին ու փորձեցին հանրության աչքում դարձնել «պետականության դեմ գործողներ»։
Այսօր այդ «մեծ բացահայտումից» ոչ մի բան չի մնացել։
Իրականում իշխանության այս ամբողջ գործընթացը մեկ բան է ցույց տալիս՝ իշխանությունը վախենում է Անդրանիկ Թևանյանից։
Վախենում է նրա խոսքից, քաղաքական ազդեցությունից և հանրային աջակցությունից։ Դրա համար էլ նրան քաղաքական պայքարում հաղթելու փոխարեն փորձում են լռեցնել՝ քրեական գործերով ու կեղծ մեղադրանքներով. անգամ դատավարություններն են փակ ռեժիմով անցկացնում»։

