Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion)
11
«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Պատերազմ Արցախում
Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան ՔՊ-ի սիրելի գործընկեր Հաջիևն ասում է. Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ

«Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել

«Հրապարակը» գրում է. «Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում՝ ԱԺ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովը 2021-2026 թվականներին ղեկավարած, այժմ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրված իջեւանցի Վահե Ղալումյանը, պատասխանելով սահմանազատման գործընթացով Ադրբեջանին հանձնված տարածքների վերաբերյալ Էդգար Ղազարյանի հարցին, ասաց․ «Տավուշի մարզից ոչ մի տարածք չի տրվել»։

Պարզ է, որ Վահե Ղալումյանը կրկնում է իր մանկության ընկեր, կուսակից, իրեն հավերժ պատգամավոր դարձրած Նիկոլ Փաշինյանին, որը նույնպես հայտարարում է, որ սահմանազատումով ՀՀ-ից Ադրբեջանին ոչ մի մետր տարածք չի հանձնվել` նկատի ունենալով, որ հանձնվածն ադրբեջանական տարածքներ են։ Սակայն ակնհայտ սուտը ինչքան էլ կրկնես, այն ճշմարտություն չի դառնա։
2024թ․ գարնանը, բացի Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարվա ամրացված հայկական դիրքերն Ադրբեջանին հանձնելուց, Ադրբեջանին է հանձնվել նաեւ ՀՀ տարածք հանդիսացող եւ Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող 58 անշարժ գույք՝ ավելի քան 15 հեկտար տարածք։ Այդ տարածքների սեփականատերերը` Կիրանցի բնակիչները, ունեին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տրված սեփականության իրավունքի վկայականներ, նրանք տասնամյակներ շարունակ հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ, մասնակցել են ընտրություններին, այդ թվում` 2018 եւ 2021 թվականներին կայացած, եւ մեծ մասն էլ Նիկոլ Փաշինյանին է ընտրել։ Եթե այդ տարածքները Կիրանցի բնակիչներին եւ Հայաստանին չէին պատկանում, ինչո՞ւ է գաղտնի ընթացակարգով` սեփականատերերին, որպես փոխհատուցում, գումարներ վճարվել, որոնց չափն էլ գաղտնի է պահվում։

Սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերի հանձնումը, դրա դիմաց պետական բյուջեից դրամական փոխհատուցումները կատարվել են կառավարության գաղտնի որոշումներով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Սահմանազատման գործընթացով Ադրբեջանին հանձնված տարածքների համար Կիրանց գյուղի քանի՞ հողամասի սեփականատիրոջ է պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվել, ընդհանուր որքա՞ն գումար է հատկացվել այդ սեփականատերերին, ներկայում այդ գործընթացը՝ գումարների հատկացումը, դադարեցվա՞ծ է»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ սահմանազատման գործընթացներն իրականացվում են փակ ընթացակարգով»: Եթե սա օրինական գործընթաց է, ՀՀ օրենսդրության շրջանակներում է իրականացվում, եւ ՀՀ տարածքից ոչ մի կտոր չի հանձնվել Ադրբեջանին, ինչո՞ւ է գործընթացը փակ: Կիրանցի 6 բնակիչ, որոնց հարազատները հայրենիքի պաշտպանության համար զոհվել են, սկզբունքորեն, կատեգորիկ կերպով հրաժարվել են Ադրբեջանին հանձնված իրենց հողերի համար դրամական փոխհատուցում ստանալուց՝ հայտարարելով, որ հայրենի հողը չի վաճառվում։

Բացի այդ տարածքները, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին են հանձնվել նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի հատված եւ այդ ճանապարհի Կիրանցի կամուրջը, որոնք միշտ եղել, համարվել են Հայաստանի տարածք։ Այդ ճանապարհը, կամուրջն Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանց գյուղով ձգվող նոր ճանապարհ, Կիրանցի պատն ու դրա շարունակություն հանդիսացող թիթեղյա ցանկապատը սարքեցին։ Սահմանազատման գործընթացը միակողմանի էր ու ապօրինի, դրանով միայն Հայաստանից տարածքներ հանձնվեցին 2024թ․ մայիսին, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր դրանից ամիսներ անց՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին: Կիրանցից հողերի հանձնումը գյուղի կյանքի վրա բացասաբար է ազդել։ Սահմանազատման գործընթացով Կիրանցի հողերի հանձնումից հետո նվազեցին գյուղի արոտավայրերը, որի հետեւանքով Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների թիվը մոտ 30 տոկոսով կրճատվեց։ Բազմակի անգամ նվազեց հացահատիկի մշակությունը, 2024-ին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, 2025 եւ 2026 թվականներին՝ ընդամենը 6-7 հեկտար։ 2025 եւ 2026 թվականներին, բացի գյուղի տնամերձ հողամասերը, Կիրանցում գարնանացան չի արվել։ 2024 թվականին տարբեր պաշտոնյաներ խոստանում էին, որ սահմանազատումից հետո Կիրանցի սահմանագոտում կականազերծվի մոտ 20-25 հեկտար տարածք, եւ գյուղի բնակիչներն այդ հողերը կմշակեն, սակայն այդ խոստումը չիրականացվեց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>