Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One)
11
«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Պատերազմ Արցախում
«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ»

Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի վերլուծական անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից.
«Հայ ժողովուրդը հերթական անգամ սեփական պետության ճակատագրի մասին տեղեկությունը ստացավ Ադրբեջանի պաշտոնյայից։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսվելու են Հայաստանի հյուսիսային հատվածից։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը Հայաստանի հարավարևելյան մասի օկուպացված տարածքներից դուրս գալու մտադրություն չունի, բայց ունի Հայաստանի տարածքներից նոր բան ստանալու մտադրություն այնպես, ինչպես 2024-ին Տավուշի մարզում ստացավ։
Ուշագրավն այն է, որ չկա քարտեզ, որի հիման վրա սահմանազատում և սահմանագծում է իրականացվելու։ Քաղաքացի Նիկոլ Փ․-ն նախորդ դարի 70-ականների քարտեզներից է երբեմն խոսում, բայց Ադրբեջանին դա չի հետաքրքրում։

Դատելով ամենից, կա աշխատանքի բաժանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Պաշտոնական Բաքուն պահանջներ է դնում, իսկ պաշտոնական Երևանը ՀՀ քաղաքացիներին քարոզչության միջոցով նախապատրաստում է զիջումների։ Այդպես եղավ 2024-ին, հիմա էլ նույն բանն է տեղի ունենում։ Տարբերությունն այն է, որ այս անգամ Նիկոլ Փ․-ն գերազանցում է ինքն իրեն և հավատացողներին անգթորեն ավանակի տեղ է դնում։ Նա զիջում անելը «հիմնավորում է» «զատո Արծվաշենը կստանանք» դեմագոգիկ ձևակերպման միջոցով։
Արծվաշենը դարձել է այն մեծագույն բլեֆը, որի օգնությամբ ուզում են հանձնել Տիգրանաշենը և մյուս հատվածները։
Քարոզչական բլեֆը հասել է այն աստիճանի, որ շուտով հայ ժողովրդին կփորձեն համոզել, որ հանուն Արծվաշենի պետք է նույնիսկ ամբողջ Հայաստանը հանձնել Ադրբեջանին։ Ինչպես որ մի ժամանակ անբարո քարոզ էին տանում, որ Արցախը պետք է հանձնել, որ Ադրբեջանին Սյունիքով միջանցք չտան՝ իբր չտան։ Կյանքը ցույց տվեց, որ Արցախն էլ հանձնեցին, Սյունիքի միջանցքն էլ։ Ու մինչ ոմանք TRIPP-ի պահով ճանապարհ և միջանցք բառերի ստուգաբանությամբ են զբաղված, Բայրամովը բացահայտեց պետական գաղտնիքը․ այն է՝ Հայաստանի միակողմանի զիջումների հերթական փուլը մեկնարկում է։ Նիկոլ Փ․-ն էլ իր հերթին բացահայտեց իր նոր «կարգախոսը»՝ «Հայաստանը տանք, որ Արծվաշենը ստանանք»։

Ի դեպ, Բայրամովը կրկին խոսել է նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին՝ հստակ նշելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նման պարտավորություն է վերցրել իր վրա։
Սա էլ որպես դեսերտ մատուցվեց բազմաչարչար հայ ժողովրդին, որին ուկրաինացման ճանապարհով Նիկոլ Փ․-ն տանում է դեպի աշխարհաքաղաքական կառափնարան։
Քարոզչական ահաբեկչությունը, քրեաքաղաքական հետապնդումները այս ամենը քողածածկելու նպատակով են արվում։ Ընդդիմախոսներին ահասարսուռ մեղադրանքներ ներկայացնելով և ճչացող վերնագրեր ստանալով՝ «կերակրում» են լյումպեն-պրոլետարիատին»։

Անդրանիկ Թևանյան,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
10.09.2026.
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>