FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս)

*(շարունակություն, սկիզբը այս հղումով https://zham.am/?p=191918&l=am)

Երեխայի իրավունքներ

Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 37.3, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 3 և 9, ՔՔԻՄԴ հոդված 24 ։

Կալանավորված անձանց՝ իրենց անչափահաս երեխաների հետ շփման սահմանափակումները նույնպես պետք է հիմնված լինեն կոնկրետ և անհատականացված պատճառների վրա, հաշվի առնելով ոչ միայն կալանավորված անձի ընտանեկան կյանքի իրավունքը, այլև երեխայի լավագույն շահը։ Նման գործողությունները լրացուցիչ տառապանք են պատճառում երեխային, ինչը նրա իրավունքների կոպտագույն խախտում է և կարող է դիտարկվել որպես հոգեբանական խոշտանգում թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար:

Հատկապես մտահոգիչ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված սահմանափակումը, որով նրան զրկել են ոչ միայն իր դստերը տեսակցելու հնարավորությունից, այլև թույլ չեն տալիս հեռախոսազրույց ունենալ: ՄԻՊ-ի կողմից հոգեբան է ներգրավվել Արեգնազ Մանուկյանի անչափահաս աղջկա հետ հոգեբանական աշխատանքներ կատարելու համար, որի արդյունքում հոգեբանը եզրակացրել է, որ երեխայի մոտ հոգեբանական խնդիրները կարող են խորանալ։

Յուրաքանչյուրպետությունպարտավորվումէապահովելարդյունավետիրավականպաշտպանություն:

 Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 61, ՔՔԻՄԴ հոդված 2.3 և 14.3, ՄԻԵԿ հոդված 6.3 և 13 հոդված։

 Ս.թ. հուլիսի 22-ին քննիչները հեռացրել են վարույթից «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի փաստաբան Երեմ Սարգսյանին: Գ. Ծառուկյանի փաստաբանական խումբը նշել է, որ «այս փուլում պետք է արձանագրենք թե՛ տեղի ունեցած ապօրինությունները, թե՛ այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից[1]»:

 Հաճախակի են դեպքերը, երբ փաստաբաններին չեն թողնում մուտք գործել խուզարկվող տարածք կամ հարցաքննության ենթարկվող անձի մոտ, կամ բավարար ժամանակ չեն տրամադրում փաստաբան հրավիրելու համար:

 Ս.թ. հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն իրականացվող խուզարկությունների սկզբում տևական ժամանակ փաստաբաններին թույլ չեն տվել մտնել տարածք:[2]

 «Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի և Երվանդ Բոզոյանի նկատմամբ իրականացված գործողություններում նկատվել է միանման գործելակերպ, որը ներառել է գրասենյակներում և բնակարաններում խուզարկություններ, դատական ակտերի ներկայացման հետ կապված խնդիրներ, տեսանկարահանման սահմանափակումներ, փաստաբան հրավիրելու համար ոչ բավարար ժամանակի տրամադրում, խուզարկությունից անմիջապես հետո հարցաքննություններ։

 Այս հանգամանքները կարող էին սահմանափակել անձանց՝ արդյունավետ իրավաբանական օգնություն ստանալու, խուզարկությունների ընթացքը վերահսկելու և պատշաճ իրավական պաշտպանություն կազմակերպելու հնարավորությունները։

 Յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք:

                Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 63, ՄԱԻՀ հոդված 10 և 11, ՔՔԻՄԴ հոդված 14, ՄԻԵԿ հոդված 6։

Արդար դատաքննության իրականացման հիմքում ընկած է արդար և օբյեկտիվ դատավորի կողմից գործի քննությունը: Ձևավորվել է իշխանության ցանկությունների կամակատար դատավորների մի խումբ, որոնց հանրությունը պիտակավորել է «սրտի դատավոր[3]»: Էլեկտրոնային մակագրման համակարգը չի գործում առաջին ատյանի դատարանի պարագայում և գործերը դատավորներին են մակագրվում առաջին ատյանի դատարանի նախագահի կողմից: Հետաքրքիր պատահականությամբ, բոլոր քաղաքական առումով հանրային հնչեղություն ունեցող գործերը մակագրվում են հենց այն դատավորներին, ովքեր կալանքի վերաբերյալ որոշումներ կայացնելիս առաջնորդվում են իշխանության ցանկություններով: Դատավորի նշանակմամբ արդեն փաստաբանները խոսում են օբյեկտիվ քննության գրեթե անհնարինության և թե՛ կալանքի, թե՛ կալանքը երկարացնելու վերաբերյալ որոշման կայացման մասին: Նման դատավորները բավականին ցածր դիրք են զբաղեցնում դատավորների վարկանիշային աղյուսակում[4] և ստվեր գցում ամբողջ արդարադատության համակարգի վրա:

Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ օրենքին համապատասխան:  

Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 66, ՔՔԻՄԴ հոդված 14.2

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անﬔղության կանխավարկածի երաշխավորման համատեքստում նշել է, որ լրատվաﬕջոցներով համապատասխան ագրեսիվ արշավը որոշ դեպքերում կարող է խոչընդոտել գործի արդար քննությանը՝ ազդելով հանրային կարծիքի և, դրանով իսկ, ամբաստանյալի ﬔղավորության հարցով դատարանի որոշման վրա:

Փաստաբանների գնահատմամբ, անմեղության կանխավարկածի սկզբունքը ոտնահարվում է քաղաքական նպատակներ սպասարկող գործերով: Կախյալ դատավորների, իմիտացիոն արդարադատության, իրենց հանդեպ եղած ճնշմամբ պայմանավորված դատավորների կաշկանդվածության, արդարադատ դատավորների լիազորությունների դադարեցման և այլ խնդիրների մասին մշտապես բարձրաձայնում են պաշտպանական խմբերը[5]:

Անմեղության կանխավարկածի առումով խնդրահարույց են քաղաքական երանգավորում ունեցող գործերով հրապարակվող ձայնագրությունները եւ հետապնդվող անձանց մեղավորության մասին պաշտոնատար անձանց հայտարարությունները։

Վերջինիս առումով ամենացցուն դրսևորումն արձանագրվել է 2026 թվականի մայիսի 20-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, նախընտրական քարոզարշավի ժամանակ, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և քրեական գործ հարուցելու մասին հայտարարություն է արվել[6]: Դրանից անմիջապես հետո, ազգային անվտանգության ծառայության և քննչական կոմիտեի կողմից ձեռնարկվել են այդ հայտարարությամբ նախանշված գործողություններն իրականություն դարձնելուն ուղղված գործուն քայլեր:

Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, ներառյալ իր սեփական,  երկրից մեկնելու իրավունք:

Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 40.2, ՄԱԻՀ հոդված 13, ՔՔԻՄԴ հոդված 12, ՄԻԵԿ 4-րդ արձանագրության հոդված 2։

 Հիմնական քաղաքական ընդդիմադիրների ազատ տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից ընտրարշավի ժամանակ հնչած սպառնալիքը, հունիսի 7-ի քվեարկության օրվանը հաջորդող ժամանակահատվածում անմիջապես գործի է դրվել իրավապահ մարմինների կողմից՝ վկայելով հրահանգավորված ու քաղաքական դրդապատճառներով իրականացվող գործողությունների մասին:

 Ս.թ. մայիսի 15-ին Արմավիրում, ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ընդդիմադիրներին կոչելով «3-գլխանի մաֆիա», հայտարարել է. «Նրանք երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չեն ունենալու այդ հնարավորությունը»[7]։

 Հունիսի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահ մարմինները թույլ չեն տվել լքել Հայաստանի Հանրապետությունը, որից հետո քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը[8]: Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքը վիճարկելու գործի քննության ավարտից հետո ձեռնարկվել է Գ. Ծառուկյանին կալանավորելու և սեփականությունից զրկելու գործընթաց:

 Հունիսի 15-ին «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանից արգելվել է[9]։  Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 14-ին եռօրյա և վաղուց պլանավորած անձնական այցով պատրաստվում է մեկնել երկրից։ Հունիսի 16-ին նրա նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով, որի վերաբերյալ համաձայնություն է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)՝ բավարարելով գլխավոր դատախազության միջնորդությունը:

 Հունիսի 12-ին Հայաստանից արգելվել էր նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի ելքը[10]։ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստվում էր գնալ Վերին Լարսի անցակետ՝ ցույց տալու այնտեղ հայկական բեռնատարների կուտակումները, որոնք առաջացել են Ռուսաստանի կողմից հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման արգելքների և սահմանափակումների պատճառով։ Նա ասել էր, որ ՀՀ սահմանապահները իրեն թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։ Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, քննչական մարմինները պնդել են, որ Նարեկ Կարապետյանի ելքն իրենք չեն արգելել[11]: Հուլիսի 22-ին «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել[12], որի վերաբերյալ Գլխավոր դատախազությունը հրաժարվում է մանրամասներ ներկայացնել, իսկ հուլիսի 23-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ[13]։

 Արգելվում է կամայական կամ անօրինական միջամտությունն անձի անձնական, ընտանեկան կյանքին, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիությանը,  ինչպես նաև անօրինական ոտնձգությունը նրա պատվի ու հեղինակության դեմ:

 Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 31 և 32, ՄԱԻՀ հոդված 12, ՔՔԻՄԴ հոդված 17, ՄԻԵԿ հոդված 8։

 Գործող իշխանությունների օրոք համատարած է դարձել վաղ առավոտյան խուզարկություններ անցկացնելու գործելաոճը, որը լրացուցիչ հոգեբանական ցնցում է առաջացնում ընտանիքի հատկապես տարեց ու անչափահաս անդամների շրջանում: Ավելին, նման գործողությունները զուգակցվում են խուզարկության թույլտվություն պարունակող դատական ակտը ըստ պատշաճի և ժամանակին չներկայացնելով, ինչպես նաև փաստաբանի հետ կապ հաստատելու խոչընդոտներով: Գրեթե բոլոր դեպքերում առգրավվում են բջջային հեռախոսները:

 Ս.թ. մայիսի 22-ին խուզարկություն է իրականացվել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում՝ կուսակցության ղեկավար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված գործի շրջանակում։ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները սկզբնական փուլում չեն ներկայացրել խուզարկության թույլտվություն պարունակող դատական ակտը և սահմանափակել են գործողությունների տեսանկարահանումը։ Խուզարկությունը միաժամանակ իրականացվել է գրասենյակի տարբեր հատվածներում, ինչը դժվարացրել է դրա ընթացքի վերահսկումը։ Պաշտպանության կողմի համաձայն՝ Անդրանիկ Թևանյանին նաև չի տրամադրվել փաստաբան հրավիրելու և նրա ժամանմանը սպասելու բավարար ժամանակ։

 Նույն օրը Թևանյանի բացակայությամբ քննչական մարմնի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները մուտք են գործել նրան պատկանող բնակարան՝ զրկելով վերջինիս նրանց գործողությունները վերահսկելու հնարավորությունից:

 2026թ.-ի հունիսի 12-ին «Մայր Հայաստան» կուսակցության անդամ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված Արեգնազ Մանուկյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն։ Մանուկյանի և նրա պաշտպանի պնդմամբ՝ գործողության սկզբում չի ներկայացվել խուզարկության իրավական հիմքը պարունակող որոշումը, իսկ մինչև դրան ծանոթանալը սահմանափակվել է տեսանկարահանումը[14]։ Թեև խուզարկությանը մասնակցել է փաստաբան, պաշտպանության կողմը նշել է, որ նախնական խորհրդակցության և պաշտպանության դիրքորոշումը պատրաստելու համար բավարար ժամանակ չի տրամադրվել։

 2026թ.-ի հուլիսի 3-ին խուզարկություն է իրականացվել նաև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում[15]։ Պաշտպանության կողմի պնդմամբ՝ նրան չի տրամադրվել փաստաբան հրավիրելու և վերջինիս ժամանմանը սպասելու ողջամիտ հնարավորություն։ Խուզարկությունից անմիջապես հետո Բոզոյանը հրավիրվել է հարցաքննության՝ առանց փաստաբանի հետ պատշաճ խորհրդակցության համար բավարար ժամանակի։

 Ս.թ. հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացված լայնածավալ ուժային գործողության շրջանակում, վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել նրա տանը՝ տևական ժամանակ փաստաբաններին թույլ չտալով մասնակցել այդ գործողություններին: Խուզարկության ընթացքում առգրավվել են նաև Ծառուկյանի ընտանիքի անդամներին պատկանող կենդանիներ՝ առանց պատշաճ պայմաններ ապահովելու նրանց պահման և անվտանգ տեղափոխման համար։ Հաղորդվել է, որ հազվագյուտ սպիտակ առյուծներից մեկը տեղափոխման նպատակով կիրառված քնեցումից հետո չի արթնացել։ Առգրավվել են քննության հետ ակնհայտորեն առնչություն չունեցող կենդանիներ և առարկաներ, այդ թվում՝ խրտվիլակներ:

 Խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ կոնցեռն»-ում, դրա հետ փոխկապակցված ընկերություններում և դրանց ղեկավարների բնակարաններում, ընդհանուր առմամբ ավելի քան 70 հասցեներում։ Արդյունքում, մի շարք ձեռնարկությունների գործունեությունը դադարեցվել կամ զգալիորեն սահմանափակվել է։

Կապարակնքվել են նաև մարզական օբյեկտներ, այդ թվում՝ «Օլիմպավանը», որտեղ թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա մարզիկները նախապատրաստվում էին միջազգային մրցաշարերի։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ հազարավոր աշխատակիցներ հայտնվել են հարկադիր պարապուրդի մեջ, իսկ որոշ ոլորտներում առաջացել են մատակարարման խափանումներ:

 2026թ.-ի հունիս 5-ին քննչական գործողություններ են իրականացվել «Armat Media»-ում: Քննիչներն, առանց բացատրության, առգրավել են խմբագրության աշխատակիցների հեռախոսները: Խուզարկությունն ու առգրավումները իրականացվել են առանց փաստաբանների: Ըստ խմբագրի, խմբագրության աշխատասենյակներ են մտել ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի աշխատակիցները, արգելել են լրագրողներին և խմբագիրներին սենյակից դուրս գալ և զանգել իրենց փաստաբանին: Հատկանշական է, որ ս.թ. հուլիսի 27-ին Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները[16]:

 2026 թվականի հուլիսի 23-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ և Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանում և ավտոմեքենաներում[17]։ Սաղաթելյանի հայտարարության համաձայն՝ իրեն հստակ չեն ներկայացվել խուզարկության փաստական հիմքերը։ Իրավապահ մարմինները գործողությունը կապել են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշակի պահանջներ չկատարելու հետ, սակայն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչ պահանջների մասին է խոսքը և ինչպես է դրանց ենթադրյալ չկատարումը հիմնավորում բնակարանում խուզարկություն իրականացնելու անհրաժեշտությունը։

 2026 թ.-ի հունիսի 6-ին՝ քվեարկության նախորդ օրը, իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի բնակարանում, որից հետո նա ձերբակալվել և ներկայացվել է դատարան։

 2026 թ.-ի հունիսի 24-ի վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի բնակարանում, որից հետո նա ձերբակալվել է։ Սահմանափակվել են Չալաբյանի տեսակցությունները ընտանիքի անդամների հետ։ Պաշտպանության գնահատմամբ՝ կալանքի և ընտանեկան շփումների սահմանափակման համակցված կիրառումը նրա անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ անհամաչափ միջամտություն է։

 2026թ.-ի հուլիսի 31-ին «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝վերջինիս կողմից «իրականությանը չհամապատասխող» և «պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ» ունեցող հայտարարություն անելու համար[18]:  Խնդրո առարկա հայտարարությունն արվել էր կառավարության ղեկավարի կողմից հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նա  հրահանգել էր իրավապահներին՝ քննություն սկսել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի նախկին պաշտոնակատար, կայացած ընտրություններում «Միասնության Թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի դեմ` ՀԷՑ–ի` արբիտրաժում կառավարությանը հաղթելու գործով։

Նույն օրը Գլխավոր դատախազությունն ընթացք էր տվել Փաշինյանի հայտարարությանը[19]: ««Միասնության Թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով. «Գլխավոր դատախազությունը գրեթե անմիջապես ընթացք տվեց Փաշինյանի հայտարարությանը։ Նման օպերատիվ արձագանքն առնվազն հիմնավոր ենթադրություն է առաջացնում, որ այս գործողությունը նախապես ծրագրված և համաձայնեցված էր, ինչն էլ խորացնում է կասկածը, որ գործ ունենք ոչ թե անկախ քննության, այլ քաղաքական պատվերի կատարման հետ»: Հայտարարությունում շեշտվել է, որ «իրավական պետությունում կառավարության դիրքորոշմանը հակասող փաստաթուղթ կազմելը, վարչապետի ցանկալի եզրակացությունը չարձանագրելը կամ մասնագիտական այլ տեսակետ ներկայացնելը հանցագործություն չէ»[20]։

 Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առանց միջամտության սեփական կարծիք ունենալ:

Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք:

                Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 42, ՄԱԻՀ հոդված 19, ՔՔԻՄԴ հոդված 19, ՄԻԵԿ                 հոդված 10։

         Հաշվետու ժամանակահատվածում տեղեկություններ են հրապարակվել կրթական, պետական և համայնքային հաստատություններում աշխատող անձանց նկատմամբ ենթադրյալ քաղաքական շարժառիթներով կիրառված աշխատանքային և տնտեսական սահմանափակումների վերաբերյալ։

  Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերից Երևանի պետական համալսարանում այլևս չեն դասավանդելու նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, դոցենտ Ալեն Ղևոնդյանը, պատմության ֆակուլտետից Շուշան Վարդանյանը և պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը։

  Նշված դասախոսները հայտնի են իշխանությունների քաղաքականության վերաբերյալ իրենց քննադատական դիրքորոշումներով, ինչի պատճառով որոշումները հանրային շրջանակներում կապվել են նրանց քաղաքական հայացքների հետ։ 

 Տեղեկատվություն է տարածվել ՀՀ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու մասին[21]: Նա «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի հայրն է և հանդես է գալիս իրավապահների թիրախում հայտնված ընդդիմադիր գործիչների իրավունքների պաշտպանության դիրքերից:

 Ս.թ. հուլիսի 13-ին հրապարակվել է, որ մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը ազատվել է աշխատանքից՝ հաստիքի կրճատման հիմքով: Նա առավել հայտնի դարձավ մայիսին, նախընտրական քարոզարշավի ժամանակ, Արաբկիր վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած սուր բանավեճից և միջադեպից հետո։

 Մամուլի հրապարակումների համաձայն՝ Գորիսի համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, ազատվել են աշխատանքից։ Այդ գործողությունները կապվել են խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության համար համայնքում բավարար ձայներ չապահովելու հետ։

 Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:

Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզչություն, որն իրենից ներկայացնում է խտրականության,  թշնամանքի կամ բռնության հրահրում, արգելվում է օրենքով:

 Կիրառելի նորմեր՝  ՀՀ Սահմանադրության հոդված 17, 18 և 41, ՄԱԻՀ հոդված 18, ՔՔԻՄԴ հոդված 18 և 20, ՄԻԵԿ հոդված 9, ՀՀ Օրենք խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին՝ հոդված 17և 18, ՀՀ Օրենք Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին՝ հոդված 2 ։

Դեռևս 2025թ.-ի մայիսից աննախադեպ թափ ստացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ վարչապետ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից սանձազերծած արշավը, որի արդյունքում հետապնդման են ենթարկվել ոչ միայն եկեղեցու սպասավորներն, այլև Վեհափառ Հայրապետը: Նրանց կողմից որպես գործելաոճ է որդեգրվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և եկեղեցու այլ սպասավորների ավազանի անունով դիմելը, ինչը ցուցադրական անարգանք է վերջիններիս հանդեպ և նվաստացնող ու վիրավորական վերաբերմունք Հայ Առաքելական Սուրբ Եկողեցու հետևորդների հանդեպ: Հատկանշական է, որ հարձակումը հայ եկեղեցու հանդեպ մեկնարկեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու կողմից 2025թ. մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպված «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովից հետո[22]։

            2026թ.-ի հուլիս 31-ին մամուլը հայտնեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հոգևոր գերագույն խորհրդի անդամ վեց եպիսկոպոս-արքեպիսկոպոսների քրեական գործն ուղարկվել է Արմավիրի դատարան և առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին[23]: Քրեական գործը հարուցվել էր ս.թ. փետրվարի 14-ին՝ նույն ամսվա 16-19-ին Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի նախաշեմին, և արգելվել էր Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից: Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ փետրվարի 12-ին բաց նամակ էին գրել, որով հայտարարել էին, որ եկեղեցու ղեկավարության վրա «հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները» ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար[24]:

            Քաղաքական հետապնդման և եկեղեցու ներքին կառավարմանը միջամտության մասին է վկայում այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր՝ 2026թ.-ի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ծրագրում, եկեղեցու «բարենորոգման» կեղծ օրակարգի ներքո և կապելով «անվտանգության ու հիբրիդային պատերազմի» թեզերի հետ, որպես ծրագրային նպատակ է սահմանել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»  և «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունումը», որոնք ամբողջովին դուրս են թե՛ պետական, թե՛ կուսակցական գործառույթների շրջանակից[25]: Ավելին, դրանք խախտում են թե՛ ՀՀ Սահմանադրության դրույթներն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես «ազգային եկեղեցի» սահմանադրորեն ամրագրված կարգավիճակը, այլև հետևյալ միջազգային փաստաթղթերով սահմանված դրույթները, որոնց պահպանման ու պաշտպանության հանձնառությունն է կրում Հայաստանի Հանրապետությունը, և որոնց համաձայն պետությունը չպետք է նշանակի, ազատի կամ քաղաքական ազդեցություն գործադրի կրոնական կազմակերպությունների ղեկավարության նկատմամբ.

            - Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հոդված 18-ի,

            - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ընդհանուր մեկնաբանություն №22, որը պաշտպանում է կրոնական համայնքների ինքնավարությունը,

            - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդված եւ ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներում ամրագրված իրավական դիրքորոշումները,

            - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համապատասխան սկզբունքները։

            ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենսդրության՝ եկեղեցու ինքնավարության և պետության կողմից եկեղեցու գործերին չխառնվելու հստակ դրույթների ոտնահարմամբ, քրեական հետապնդում է նախաձեռնվել եկեղեցու ղեկավարության հանդեպ: «Վեհափառ Հայրապետին մեղադրում են մի բանի համար, որը վերաբերում է ներեկեղեցական իրավասությանը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ իր նախադեպային որոշումներում հստակ դիրքորոշում է հայտնել, որ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու ինքնավարությանը։»,- ընդգծել է փաստաբանը[26]:

            Զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում փոփոխվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը, ով մեղադրվում է շուրջ երկու տարվա վաղեմության մի հարցազրույցում արտահայտած մտքերի համար: Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը, արձանագրելով ընդդատության խախտումը, որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և վարույթը փոխանցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, խափանման միջոց տնային կալանքը վերացնել, իսկ բացակայելու արգելքը թողնել ուժի մեջ[27]։ Միքայել սրբազանը կալանավորվել էր 2025թ.-ի հունիսի 28-ին[28], ս.թ. փետրվարի 6-ին այն փոխարինվեց տնային կալանքով: Կալանքում գտնվելու ընթացքում սրբազանը վիրահատվել է երկու անգամ:

 Ս.թ. հունիսի 4-ին, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով[29]: Բագրատ սրբազանը կալանքի մեջ էր 2025թ.-ի հունիսի 26-ից:
--
Շարունակելի
--

Հապավումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ
ԵԽԽՎ - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
ԿԸՀ - Կենտրոնական ընտրական հանձնաժողով
ՄԻԵԴ -  Մարդու իրավունքների եվրոպական դատարան
ՄԻԵԿ - Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա
ՄԻԻՀ - Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
ՄԻՊ - Մարդու իրավունքների պաշտպան
ՍԴ - Սահմանադրական դատարան
ՔԿՀ - քրեակատարողական հիմնարկ
ՔՔԻՄԴ - Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
--
Զեկույցում ներառված, քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց ցանկ


# Անուն, ազգանուն   Հղման էջ
1. Ալիկ Ալեքսանյան  7, 15
2. Արտյոմ Աղաջանյան 16
3. Արմեն Աշոտյան  8, 15
4. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18
5. Երվանդ Բոզոյան 11, 14
6. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 9, 18
7. Խաչիկ Գալստյան 16
8. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս 17
9. Լիպարիտ Դրմեյան 15
10. Անդրանիկ Թևանյան 4, 6, 7, 10, 11, 12, 14
11. Գագիկ Ծառուկյան 5, 10, 11, 13, 14, 20
12. Նարեկ Կարապետյան 13
13. Սամվել Կարապետյան 7
14. Արմեն Հովհաննիսյան 5
15. Գագիկ Ղազինյան 16
16. Դավիթ Ղազինյան 7
17. Վարդան Ղուկասյան 4
18. Ալեն Ղևոնդյան 16
19. Էդիկ Մալոյան 8
20. Արեգնազ Մանուկյան 7, 10, 11, 14
21. Արսեն Մելիքյան 8
22. Ռուբեն Մելիքյան 16
23. Ավետիք Չալաբյան 7, 10, 15
24. Վահագն Չախալյան 9
25. Կարապետ Պողոսյան 9
26. Իշխան Սաղաթելյան 15
27. Արթուր Սարգսյան 8, 9
28. Արման Սարգսյան 8
29. Լիլյա Սարգսյան 8
30. Արփինե Սողոյան 16
31. Շուշան Վարդանյան 16
32. Ռոբերտ Քոչարյան 13
--

[1] https://www.azatutyun.am/a/tsaroukyani-pastabaniheratsrel-en-varouytits/33809934.html

[2] https://arminfo.info/full_news.php?id=102455&lang=1

[3] https://hraparaktv.am/post/52273aede1c50b43c33fad16337fd97a

[4] https://helpcourt.am/

[5] Փաստաբան Մ. Ֆարմանյանի հարցազրույցը Հ2 հ/ը «ՊրոՖֆակտ» հաղորդմանը. https://www.youtube.com/watch?v=3aGoPaSuQRs&list=PLZ6YCvC786QXvlwrSaR8F4O-nioDuh3Ae&index=8

[6] https://www.facebook.com/share/v/1FVpmu93pP/ (Ն. Փաշինյանի հայտարարությունը. «Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի 2-րդ համար կա Անդրանիկ Թևանյան անունով: Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե` ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով և այս լրտեսական ցանցը մենք ի վերջո, վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»:)

[7] https://www.aravot.am/2026/05/15/1557226/ ; https://www.facebook.com/24news.am/videos/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D6%81-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%B0-%D5%AB%D6%81-%D6%83%D5%A1%D5%AD%D5%B9%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A5%D6%84-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80-%D5%A7-/813657744895524/

[8] https://tert.am/am/news/2026/06/09/tsarukyan-gagik/4273468

[9] https://armenpress.am/hy/article/1252988

[10] https://armenpress.am/hy/article/1252988; https://news.am/hy/video/1043078

[11] https://www.pastinfo.am/hy/news/2026/06/15/%D5%86%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF-%D4%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A5%D5%AC%D6%84%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B9%D5%A5%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%A5%D5%AC/1971759

[12] https://www.azatutyun.am/a/33810004.html

[13] https://www.azatutyun.am/a/33810506.html

[14] https://factor.am/1029849.html

[15] https://tert.am/am/news/2026/07/03/ervand-bozoyan/4276106

[16] https://armlur.am/1578765/

[17] https://www.aravot.am/2026/06/23/1565013/ ;   https://newsarmenia.am/am/news/armenia/ishkhan-saghatelyani-bnakaranum-ev-avtomeqenanerum-khuzarkutyun-e-katarvum/

[18] https://t.me/armeniasputnik/102236

[19] https://t.me/armeniasputnik/102162

[20] https://t.me/armeniasputnik/102187

[21] https://www.azatutyun.am/a/gagik-ghazinyany-kboghokarki-ir-paymanagiry-dadaretsnelou-oroshoumy/33821013.html

 

[22] https://www.armenianchurch.org/hy/news/berni-mijazgayin-joghov-27-05-2025/11839

[23] https://www.azatutyun.am/a/katoghikosy-kkangni-datarani-arjev-orpes-meghadryal/33819263.html

[24] https://b24.am/other/452388.html

[25] https://www.civilcontract.am/news-inner/924

[26] https://www.azatutyun.am/a/katoghikosy-kkangni-datarani-arjev-orpes-meghadryal/33819263.html

[27] https://www.aravot.am/2026/06/25/1565530/

[28] https://www.aravot.am/2025/08/04/1503518/

[29] https://www.aravot.am/2026/06/04/1561372/

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>