Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին

«Հրապարակը» գրում է. «Մեզ դիմած քաղաքացին (նրա ցանկությամբ՝ անունը չենք հրապարակում) պատմեց, որ իրեն ու եւս 6-7 հոգու սեպտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել՝ ժամը 22։00-00։00-ն պահել, որտեղ էլ բռնություն են կիրառել իրենց նկատմամբ։ Նա 10 տարուց ավելի Երեւանի ծայրամասում «պարկովշչիկ» է աշխատում՝ այդպես վաստակելով օրվա հացը։ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության աշխատակիցները՝ նրանց ղեկավար Ավետ Բաբայանի հետ, իրեն եւ մյուս «պարկովշչիկներին» պարբերաբար տարել են ոստիկանության բաժիններ, վարչարարություն իրականացրել, տուգանել, ասել, որ այլեւս չզբաղվեն այդ «գործով», սակայն օրվա հացի խնդիրը լուծելու համար նրանք շարունակել են աշխատել։

Հերթական «նախազգուշացումը» Բաբայանն արել է սեպտեմբերի 7-ին՝ այս անգամ՝ ինքն անձամբ ծեծելով ու նվաստացնելով այս անձանց: «Քաղաքապետարանի աշխատողները տարան մեքենայով Կենտրոնի բաժին, նույն ձեւի գրեցին, արձանագրեցին, արդեն ուզում էինք գնայինք, մեկ էլ քաղաքապետարանի աշխատողներն ասեցին՝ մի րոպե սպասի, իմ հետեւից բերեցին 6-7 հոգի պարկովշչիկ։ Քաղաքապետարանի աշխատողներից մեկը եկավ՝ բռունցքով խփեց փորիս, ասեց․ «Լավ պրես ունե՞ս»։ Հետո ասեց՝ 10 րոպեից կտեսնես հալդ, ու ասեցին՝ հեռախոսներդ հանեք, որ չնկարեք, չձայնագրեք։ Սաղին շարեցին 4-րդ հարկի միջանցքում, հետո եկավ Ավետ Բաբայանը՝ մի քանի հոգու հետ, բոլորին քֆուրներ տվեց` ամեն մեկին հերթով ասեց ու սկսեց հերթով խփել։ Մեկը լացում էր, ասում էր՝ մի լացի, հաջորդ անգամ ուրիշ տեղ կտանեմ։ Խփողը մենակ ինքն էր։ Եկավ, ինձ մոտեցավ, 2 անգամ խփեց ծնոտիս։ Մարդ կար էնտեղ, որից արյուն էր գալիս։ Հետո իր աշխատողներին ասեց՝ սրանց թողեք՝ գնան: Չեմ ասում էլ էդ քֆուրները, ասեց՝ հաջորդ անգամ ուրիշ տեղ ա խոսացվելու։ Ոստիկանները էշի նման կանգնած` նայում էին․․․ Ինքն իրավունք ունի՞ գալ Կենտրոնի բաժին, բոլորի ներկայությամբ խփի»։ Ըստ մեր զրուցակցի՝ ոստիկանները դիտորդի դերում են եղել, ոչ ոք իրենց չի մոտեցել, ոչինչ չի ասել, չի խանգարել քաղաքապետարանի աշխատակցին։

Դեպքի վերաբերյալ ՆԳՆ-ից հաստատեցին․ սեպտեմբերի 7-ին քաղաքապետարանի գործընկերների հետ հերթական համատեղ միջոցառումն է իրականացվել․ «Քաղաքապետարանի գործընկերների հետ պարբերաբար նման միջոցառումներ իրականացվում են, հերթականը եղել է նաեւ սեպտեմբերի 7-ին»։ Սակայն «պարկովշչիկների»՝ բաժնում ծեծի ենթարկվելու վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին․ «Չենք մեկնաբանում»։ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության բաժնի ղեկավար Ավետ Բաբայանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հիշեցնենք, որ 2025-ին Բաբայանը կրկին սկանդալի կենտրոնում էր հայտնվել․ քաղաքապետի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ հայհոյախառն ու սպառնալից հաղորդագրություններ է ստացել Ավետ Բաբայանից, որից հետո հարձակվել են իր վրա՝ անհայտ անձը ծեծի է ենթարկել իրեն, եւ ինքը վստահ է, որ կազմակերպիչն Ավետ Բաբայանն է։ Վերջինս հերքել էր իր առնչությունը, սակայն դրանից հետո Տիգրան Ավինյանը նրան խիստ նկատողություն էր տվել»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>