Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պուտինն ամեն ինչ բառացի է ասել․ ի՞նչ է սպասվում Նիկոլին Մոսկվայում․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ» Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով «Հրապարակ». Հայաստանին նոր հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ ներքաղաքական իրավիճակը կարելի է բնութագրել որպես բանտային լճացման հատված: Առնվազն մակերեսին եղած պատկերը այդպիսին է: Ինչի՞ մասին է խոսքը:

Տեսեք. ընդդիմադիր հիմնական ուժերի գրեթե բոլոր առաջնորդները այսօր գտնվում են որոշակի խափանման միջոցների տակ: Ու խոսքը ոչ միայն խորհրդարանում ներկայացված ուժերի լիդերների մասին է, այլև արտախորհրդարանական, այդ թվում՝ աղմկահարույց ու խայտառակ մանիպուլ յացիաների հետևանքով խորհրդարան չանցած ուժի ղեկավարի ու ներկայացուցիչների:

Արտաքուստ կամ առաջին տպավորությունը կարող է լինել այն, որ իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա քաղաքական շահերն սպասարկող ռեպրեսիվ մեքենայի, լուծել է իր հիմնական խնդիրը՝ մեկուսացնել ազգային, ընդդիմադիր ուժերին, չեզոքացնել դիմադրության օջախները: Դա, ինչպես նշել ենք նախորդ անդրադարձներում (և ինչը ակնհայտ է), Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի արտաքին ուժերի առաջ ստանձնած պարտավորությունները կարողանա իրականացնել՝ նվազագույն կամ զրոյական դիմադրության պայմաններում:

Այո, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերի նյարդերն ու ռեսուրսները կենտրոնացված են բանտային իրողությունների, դատերի ու դատարանների վրա: Այնպիսի պատկեր է, որ ընդդիմադիր ուժերի՝ ազատության մեջ մնացած ներկայացուցիչների հարցազրույցներն ու ճեպազրույցները կա՛մ փաշինյանական բանտերի ու խոշտանգարանների դարպասների մոտ են, կամ դատարանների շենքերի:

Այո, կան հայտարարություններ, հարցազրույցներ, կան հրապարակային ելույթներ: Այսինքն, կա ակտիվություն: Բայց այդ ակտիվությունը հաճախ «պտտվում է» փաշինյանական իշխանության ձևավորած բռնատիրական սարդոստայնի ու դրանով պայմանավորված իրողությունների շուրջ:

Մյուս կողմից, կրկնենք, սա միայն մակերեսին եղած պատկերն է, որը, թույլ տանք մեզ կարծել, բուն իրողությունների, հնարավոր զարգացումների միայն փոքր մասն է արտացոլում: Կարճ ասած՝ դա սառցալեռան երևացող մասն է: Բայց ընդհանուր պատկերացման համար շատ կարևոր է, թե ինչ է կատարվում չերևացող հատվածում:

Ակնհայտ է, որ նույն փաշինյանական իշխանության որդեգրած «դեպի Եվրոպա» քաղաքական կուրսի կամ, ինչպես շատ փորձագետներ են նկատում, արկածախնդրության հետևանքով Հայաստանին սպասում են նոր փորձություններ: Ու այդ հարցում կան արդեն Հայաստանի իշխանություններից չկախված հանգամանքներ: Մի կողմից՝ Ռուսաստանն է բավականին կոշտ դիրքավորվում՝ հասկանալիորեն արագացնելով աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում հստակ պատասխան տալու, «ԵՄ թե ԵԱՏՄ» տարբերակով հանրաքվե անցկացնելու հարցը: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն է շարունակաբար հիշեցնում Փաշինյանին, որ պարտավորվել է ՀՀ Սահմանադրությունը փոխել ու հանրաքվե անել:

Հընթացս նկատենք, որ Փաշինյանը Հայաստանն այնքան է «ինքնիշխանեցրել», որ հիմա ով չի ալարում, Հայաստանին պարտադրում է հանրաքվե անել: Բայց չշեղվենք:

Ստեղծված իրավիճակում և կանխատեսվող ցնցումային զարգացումներին ընդառաջ չափազանց կարևոր նշանակություն է ստանում այն հարցը, թե ի՞նչ աշխատանք է փորձում կատարել գործող ընդդիմությունը, ինչպե՞ս է այն դիրքավորվում:

Եթե փաշինյանական իշխանությունը, որ վերջին ընտրություններում նույնիսկ իրենց հրապարակած թվերով հազիվ 49 տոկոս է ստացել, խոսում է «ժողովրդի անունից», ապա ընդդիմադիր ուժերը այդ առումով ընդհանրապես չպետք է որևէ խնդիր կամ բարդույթ ունենան: Մանավանդ, որ նույնիսկ վարչական ռեսուրսայինով իշխանության օգտին ձայն տվածների մի մասի շրջանում հետընտրական սթափեցման միտումներ են դիտարկվում: Իրական ընդդիմադիր ուժերը միասին վերցրած մոտ 500-600 հազար ռեալ քվե են ստացել: Կրկնենք՝ տոտալ ռեպրեսիաների, վարչական ռեսուրսի կիրառման, պետական լծակներով սոցիալական «լավությունների» ու այլ ընտրախախտումների պայմաններում: Ու դա լուրջ քաղաքական կապիտալ է:

Հիմա ընդդիմադիր ուժերի համար վրա է հասնում այդ քաղաքական կապիտալը նյութականացնելու ևս մեկ հնարավորության պահ: Այն հաշվարկով, որ «իքս պահին» ընդունակ լինեն ստանձնել պատասխանատվությունը և պետության նավը կարողանան հետ պահել ժայռերին բախվելուց:

Այդ տեսանկյունից առաջինն ուշադրության կենտրոնում է հայտնվում «Ուժեղ Հայաստանը»: Բնականաբար, շատ կարևոր է, թե ինչ դիրքավորում ունի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը, ինչպես է դրսևորվում: Հարկավ, «Ուժեղ Հայաստանն» էլ ունի պատանդառված ակտիվ ներկայացուցիչներ, խմբակցության երևի կեսից ավելի ներկայացուցիչների դեմ իշխանությունները «գործեր» են կարել: Միաժամանակ, այս ուժի լիդեր Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի մեջ: Այդուամենայնիվ, «Ուժեղ Հայաստանը» կարող է կազմակերպչական առումով մյուս ընդդիմադիր ուժերի հնարավորությունների մեկտեղման, համակարգման, իրական համագործակցության էական դեր կատարել:

Քավ լիցի, օբյեկտիվորեն ընդդիմադիրները ավելի շատ պատճառներ ունեն միավորվելու կամ գործողությունները համադրելու համար, քան՝ հակառակը:

Ինչ վերաբերում է զուտ խորհրդարանական անցուդարձին, ապա ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ ակտիվություն դրսևորում են: «Հայաստան» դաշինքի դեպքում պարզ է, այստեղ կա բավականին փորձ, իսկ առաջին անգամ խորհրդարան մտած նորակազմ ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» պարագայում հստակ է, որ առավել ակտիվ լինելու համար ունի առավել քան բավարար պատրաստված ու նկատելի կադրեր: Օրինակ՝ Դավիթ Ղազինյանի, Տիգրան Աբրահամյանի, Հայկ Ֆարմանյանի, Ռուբեն Մխիթարյանի, այլ պատգամավորների, հասկանալի է՝ նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ելույթներն ու այս կարճ ժամանակահատվածում ծավալած գործունեությունը ևս այդ են վկայում: Ի դեպ, հետաքրքիր է, որ «Ուժեղ Հայաստանը» բավականին հետևողական դրսևորվեց ԱԺ մշտական հանձնաժողովների՝ «ընդդիմության քվոտայով» հասանելիք նախագահների (փոխնախագահների) պաշտոններում ներկայացված լինելու հարցում: Դա, չնայած այն կանխատեսելի իրողությանը, որ քպական մեծամասնությունը մի քանի անգամ «տորպեդահարեց» «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուների ընտրությունը:

Ամեն պարագայում, ընդդիմության հիմնական աշխատավայրը մոտակա ժամանակահատվածում ոչ միայն խորհրդարանական ամբիոնն ու խոսափողները պիտի լինեն, այլև հանրապետության քաղաքները, գյուղերը, հրապարակները: Կարճ ասած՝ պետք է կոնկրետ աշխատանք ժողովրդի հետ: Կոնկրետ «Ուժեղ Հայաստանն» այս կարճ ժամանակահատվածում արդեն ցույց է տվել, որ հենց այդ ճանապարհով էլ գնալու են:

Ի դեպ, չմոռանանք, որ առջևում ՏԻՄ ընտրություններ են: Ընդդիմությունը ունի հնարավորություն՝ «քաղաքականացնել» այդ ընտրությունները:

Շատերն են նշում, որ պետք է ընկալելի օրակարգ ձևակերպել ու այն հնարավորինս լայն զանգվածների հասցնել: Մեր իրողությունները նկատի ունենալով՝ նաև անհրաժեշտություն կա այդ գործն արագ անել: Իսկ դրա համար ընդդիմադիր հիմնական ուժերը պետք է կարողանան համագործակցել: Կարծում ենք՝ դրան կարող է ակամայից նպաստել նաև ներկայիս «բանտային լճացման» վիճակը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>