Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան լայվով անդրադարձել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի «գործին» ու այն իրողություններին, որ այդ գործի քննությունը «ինչ-որ հրապարակախոսության», «բելիտրիստիկայի» տպավորություն է թողնում: «Ցփնում են» սարսափելի մեղադրանքներ, որոնք հետո, պարզվում է որ այդ աբսուրդը նույնիսկ դատարան չի հասնում:
Արամ Աբրահայանը նկատում է՝ երբ այդ աբսուրդը դատարան է հասնում, հռետորական հարց է ծագում. կա՞ որևէ ատյան, որևէ վերահսկող, որ քննիչներին ասի՝ այս ի՞նչ եք անում:
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/reel/1597007852103232
Մեր կողմից հավելենք, որ ըստ գործող իրավակարգի, այդ ատյանը կամ մարմինը պետք է լիներ դատախազությունը, գլխավոր դատախազի ինստիտուտը, որն այս դեպքում հաստատել է մեղադրական եզրակացությունը և «գործն» ուղարկել դատարան: Այսինքն, եթե ԲԴԽ-ն ֆորմալ կառույցի է վերածվել դատական համակարգում, ապա գլխավոր դատախազի ինստիտուտը վաղուց ֆորմալից էլ այն կողմ է:

