Կողմ լինելով ՔՊ-ին՝ դուք կողմ եք արտահայտվում նրան, որ ձեր բնակավայրեր տեղափոխվեն և ձեր հարևանությամբ ապրեն ադրբեջանցիներ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է. «Ո՞վ է պատրաստվում Հայաստանում դիմավորել և տեղավորել ադրբեջանցիներին։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խահմոյանը, Լևոն Քոչարյանը և փաստաբան Հովհաննես Խուդոյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Նրանք ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործի մանրամասներն ու նրբերանգները։ Հերթական անգամ արձանագրվել է, որ այս գործը ոչ միայն քաղաքական է, այլև՝ աշխարհաքաղաքական։ Ասուլիսի ընթացքում բանախոսներին տրվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քաղաքական հետապնդմանը, այլև քննարկում ծավալվեցվել ավելի լայն համատեքստում։
Մասնավորապես, անդրադարձ եղավ նրան, թե արդյոք դիմում է լինելու Սահմանադրական դատարան՝ 2026 - 2031 թվականների Կառավարության ծրագրում արձանագրված այն կետի վերաբերյալ, որ Նիկոլ Փաշինյանը խառնվում է Եկեղեցու գործերին։ Դա ամրագրվել է Կառավարության ծրագրում, և իշխող խմբակցությունը հավանություն է տվել այդ ծրագրին։ Իշխանությունները պատրաստվում են փոխել Կաթողիկոսին, թեպետ Սահմանադրությամբ դրա իրավունքը չունեն, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին անջատ է պետությունից։
Անդրադարձ եղավ նաև հարցին, թե արդյոք «Հայաստան» դաշինքը կամ դրանում ընդգրկված կուսակցությունները մասնակցելու են սպասվող ՏԻՄ ընտրություններին։
Առաջիկայում սպասվում են ՏԻՄ մի շարք ընտրություններ, այդ թվում՝ սահմանամերձ գոտիներում, առաջին հերթին՝ Սյունիքում։ Այսօր հրապարակում եղավ նաև այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փնտրտուքների մեջ է․ նրանք թեկնածուներ են փնտրում ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակները գլխավորելու համար։
Առաջիկայում սպասվում են ՏԻՄ մի շարք ընտրություններ, այդ թվում՝ սահմանամերձ գոտիներում, առաջին հերթին՝ Սյունիքում։ Այսօր հրապարակում եղավ նաև այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փնտրտուքների մեջ է․ նրանք թեկնածուներ են փնտրում ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակները գլխավորելու համար։
Այստեղ կարևոր է հետևյալը․ թե՛ նրանք, ովքեր պատրաստվում են ընդգրկվել ՔՊ ցուցակներում կամ գլխավորել դրանք, և թե՛ նրանք, ովքեր պատրաստվում են քվեարկել ՔՊ-ի օգտին, պետք է պարզապես իմանան մի բան․ կողմ լինելով ՔՊ-ին՝ դուք կողմ եք արտահայտվում նրան, որ ձեր բնակավայրերում տեղափոխվեն և ապրեն ադրբեջանցիներ։ Ադրբեջանն իր պահանջը՝ այսպես կոչված 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու վերաբերյալ, չի փոխել։ Եվ այն մարդիկ, ովքեր ընտրելու են ՔՊ-ին, պետք է իմանան, որ իրենց հարևանությամբ բերելու են ադրբեջանցիների, որոնք, ի դեպ, շատերը կարծում են, թե հայերի տները հենց իրենց տներն են։ Հետևաբար, ընտրություն կատարելիս պետք է դա լավ հասկանալ։
Ինչ վերաբերում է Կաթողիկոսի հարցին, բնականաբար, ՔՊ-ն ուզում է փոխել Կաթողիկոսին։ Մենք Ազգային ժողովից արդեն լսել ենք հայտարարություններ, թե «Փաշազադեն հոգևոր առաջնորդ է, իսկ Կաթողիկոսը՝ ոչ»։ Նրանք, հավանաբար, կուզեին Արևմտյան Ադրբեջանի մուֆթի նշանակել, այլ ոչ թե Կաթողիկոս ունենալ»։
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/matevosyan.beniamin/videos/1726162738674864/
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/matevosyan.beniamin/videos/1726162738674864/

