Զանգվածային ձերբակալություններ՝ Գեղարքունիքի դպրոցների տնօրենների շրջանում
Գեղարքունիաի մարզում օրը սկսկել է զանհվածային ձերբակալություններով։ Ի պատասխան Panorama.am-ի՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետ Կարեն Զազյանը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:
Վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:

