Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, ես էլ ձեզ ջարդեմ… Այո՛, չեմ թողնելու, կրակելու եմ, կարողանում եք՝ հաղթեք, եթե չէ՝ բոլորիդ կզզացնելու եմ. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» նախնական դատալսումների առաջին դատական նիստը սեպտեմբերի 8-ին Պահանջում ենք՝ այս կարովի գործը բաց դատավարություն ունենա․․․ պայթելու է․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց
8
Կարևոր է լինել դատարանի մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը 28 հարց՝ ավագանու օրակարգում․ զեկուցվում է ընդամենը 2-ը «Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,- Արեգնազ Մանուկյան Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Պատերազմ Արցախում
Կարևոր է լինել դատարանի մոտ Զանգվածային ձերբակալություններ՝ Գեղարքունիքի դպրոցների տնօրենների շրջանում «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել, բայց միայն թիվ, անվանացակը չեն հրապարակում Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հազարավոր մարդիկ են մասնակցել Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը «Գոյ» թատրոնը «վերադառնում» է. «Առաջիկայում մեր ասելիքով կողողենք երևանյան թատերական իրականությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը 28 հարց՝ ավագանու օրակարգում․ զեկուցվում է ընդամենը 2-ը Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, ես էլ ձեզ ջարդեմ… Այո՛, չեմ թողնելու, կրակելու եմ, կարողանում եք՝ հաղթեք, եթե չէ՝ բոլորիդ կզզացնելու եմ. Ստեփան Դանիելյան Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Մեսրոպ Մանուկյանի Երևանի ավագանու մանդատը փոխանցվեց «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Կարապետ Վարդանյանին «Գործ»-ը փլուզվել է, մնացել է միայն քաղաքական պատվերը Հայոց եկեղեցու դեմ իշխանությունների հորինած «գործը» վերադարձրեցին դատավոր Սերժ Ռուշանյանին Թրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Կանադան, Մեքսիկան, Գրենլանդիան ներկված են ԱՄՆ դրոշի գույներով Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ՝ պահպանելով բարյացկամությունը հրապարակային դաշտում Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» նախնական դատալսումների առաջին դատական նիստը սեպտեմբերի 8-ին Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց (ֆոտոշարք) «Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,- Արեգնազ Մանուկյան Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Նժդեհի խցում են պահում Թևանյանին, ԲԴԽ-ն սպասում է WhatsApp-ի նամակի․ Աղեկյան «Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է» Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը. Պեսկով «Ապացույցներ պետք չեն, Նիկոլ Փաշինյանն ամեն օր ինքնախոստովանական հայտարարություններ է անում. այս մարդն իրեն միապետ է հռչակել». Լարիսա Ալավերդյան FT. Թրամփի բանագնացների այցը Կիև և Մոսկվա անարդյունք ավարտվեց Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց Մայր Աթոռը պատկան մարմիններին կոչ է արել վերականգնել զավթյшլ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը

Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան

Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը: Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ո՞րն է քաղաքացիների հայրենիքը: Քայլ արա, մերժիր Սերժին գրքի տպագրության և դրա շուրջ քննարկումների մեջ իրականում վատ բան չկա։ Խնդիրը ոչ գիրքն է, ոչ՝ շնորհանդեսը։ Դա մեր ընդհանուր պատմությունն է։ Իհարկե, հասկանալի է զգացմունքային արձագանքը՝ հաշվի առնելով գրքի հեղինակի գործոնը։

Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր Հետքայլ արա՝ լսիր Սերժին գիրքը։ Եվ դա ոչ թե հակընդդեմ գիրք պիտի լինի, այլ՝ մեր նույն ընդհանուր պատմության կարևոր հարցերի վերլուծություն։

Ավելին, այն պետք է լինի ոչ այնքան անցյալի մասին, այլ՝ ջարդվող ապագայի։ Հեշտ հարցեր այլևս չկան։ Ի վերջո պետք է ընդունենք, որ հիմա գործ ունենք հայկական ինքնության խոր ճգնաժամի հետ, որը հայտնի չէ՝ ինչով կվերջանա։

Մի սրահում ասում են՝ մեզ էլի հեղափոխություն է պետք, մեկ այլ սրահում՝ հակառակը՝ պետք է դադարեցնել հեղափոխությունը։

Հեղափոխության տակ եթե հասկացվում է դասակարգային պայքարը, ապա այն տոքսիկ ներկայից վերածվելու է ոչնչացված ապագայի։ Ընդ որում՝ շատ արագ։

Մոտավորապես երկու հավասար մասի բաժանված՝ 700/700 հազարական հասարակությունը չի լսում իրար և չի գտնում առաջընթաց ապահովող համակեցության բանաձևը։

Հայկական աշխարհի փլուզումը ընթացքի մեջ է, հեռանկարը՝ անորոշ։ Սփյուռքի մի մասը կտրուկ օտարացել է Հայաստանից։ Հայրենիքը Հայաստանի և սփյուռքի շատ հայերի համար վերածվում է ընդամենը համով ուտելու արեալի։ Ինքնության ճգնաժամի պայմաններում սա լրիվ բնական հետևանք է։

Պետք չէ խուսափել մեր կյանքի, մեր պատմության, մեր ներկայի որևէ խնդրի քննարկումից։ Սուբյեկտիվիզմը, իհարկե, լինելու է շատ մեծ։ Բայց չքննարկելը, չխոսելը ավելի վտանգավոր է։

Երբ հեղափոխականները խոսում են նոր հեղափոխության անհրաժեշտության մասին, այն այլևս չի առաջացնում որևէ էմոցիա ոչ միայն լայն հասարակության մոտ, այլև՝ սալոնային հեղափոխական էլիտայի։ Բոլորին պարզ է, որ պետությունը լուրջ խնդիրների առաջ է, իսկ «հեղափոխությունը» մտել է հակահեղափոխականներին, «կոնտրա»-ներին «բացահայտելու և վնասազերծելու» դասական փուլ։

Մեր երկրին նոր հանրային նախագծեր են պետք, նոր քաղաքական միտք, նոր տեսլական։ Մեր ժողովրդի և պետության տապալումների հիմքում նաև այն հանգամանքն է, որ մենք միշտ վախենում ենք ապագայից, փախչում ենք ապագայից, այնինչ ապագան միշտ գալիս է, և մենք միշտ լինում ենք անպատրաստ։

Ու մենք այս հոգեբանությամբ չենք ուզում, չենք համարձակվում մեր երկրում մեր ապագան մեր ձեռքերով կազմակերպել։ Ուրիշ տեղ՝ սիրով։ Անծայրածիր Ռուսաստանից մինչև Գլենդել մենք պատրաստ ենք մեզ համար ապագա կերտել, բայց հայրենիքում՝ ոչ։ Հայաստանից դուրս՝ այլ օտար պետություններում, կարելի է ապագա կերտել առանց կարծիք ունենալու, առանց տեսակետ ու տեսլական ունենալու, առանց քաղաքացի լինելու։

Իսկ հայրենիքում դա հնարավոր չէ։ Եթե քո պետության մեջ դու քաղաքացի չես ու չունես կարծիք, ապա պետությունը դառնում է վթարային։

Մի ռուսական ֆիլմ էի վերջերս նայում, ռուսական հեղափոխության ժամանակների մասին։ Երկու հեղափոխական բոլշևիկ զրուցում են, մեկը մի թեթև համարձակվեց քննարկել վերադասի ասածի իսկությունը։ Պատասխանը դասական էր՝ բոլոր հեղափոխությունների համար. Что за барские замашки – иметь собственное мнение!

Չգիտեմ՝ այսօրվա հետընտրական կեղտոտ, քանդված մթնոլորտում որո՞նք են ճիշտ քայլերը, բայց սեփական կարծիք ունենալն ու քաղաքացի լինելը՝ սեփական երկրում, պարտադիր է։ Ավելին, այսօր դա ազգային անվտանգության խնդիր է»,- նշել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>