Պահանջում ենք՝ այս կարովի գործը բաց դատավարություն ունենա․․․ պայթելու է․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Ու՞մ ուղեղն եք լվանում․ Թևանյանի գործով դատավորը հենց նիստին մի բան պետք է ասի․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Քաղաքականության վախճանը
7
Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Պատերազմ Արցախում
Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը. Պեսկով «Ապացույցներ պետք չեն, Նիկոլ Փաշինյանն ամեն օր ինքնախոստովանական հայտարարություններ է անում. այս մարդն իրեն միապետ է հռչակել». Լարիսա Ալավերդյան FT. Թրամփի բանագնացների այցը Կիև և Մոսկվա անարդյունք ավարտվեց Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց Մայր Աթոռը պատկան մարմիններին կոչ է արել վերականգնել զավթյшլ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը Պահանջում ենք՝ այս կարովի գործը բաց դատավարություն ունենա․․․ պայթելու է․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Ու՞մ ուղեղն եք լվանում․ Թևանյանի գործով դատավորը հենց նիստին մի բան պետք է ասի․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում․ Սամվել դպիր Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում. Լիա Սարգսյան Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Թրամփը Նյու Մեքսիկո նահանգը «վերանվանել է» Նյու Ամերիկա Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քաղաքականության վախճանը Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնարավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան

«Ապացույցներ պետք չեն, Նիկոլ Փաշինյանն ամեն օր ինքնախոստովանական հայտարարություններ է անում. այս մարդն իրեն միապետ է հռչակել». Լարիսա Ալավերդյան

Նիկոլ Փաշինյանն ամենշաբաթյա իր ճեպազրույցներում սպառնում է ոչ միայն նախկին իշխանությունների տարբեր անդամներին, որ բոլորը պետք է նստեն բանտերում, այլև իրավապահ համակարգին ու դատավորներին։

Ըստ նրա, իրավապահ համակարգն անկախ է, բայց սպառնում է դատավորներին, որոնք, օրինակ, չեն բռնել ու դատել նախկին իշխանություններին՝ Կառավարության շենքից հայտարարելով, որ իրավապահները պետք է գնան ու նման դատավորների ունեցվածքը ստուգեն, հասնելով մինչև նրանց հարազատների ունեցվածքներին։

«Բոլորի հետևից պետք է գնան՝ իրենց, իրենց քենիների, աներձագների, պիտի պատասխան տան, թե ինչո՞ւ են հանցագործներն ազատության մեջ։ Չեմ նախանձում իրենց, ժողովրդի զայրույթն իրենցից հանելու եմ։ Իրավապահ համակարգին ասել եմ՝ գտեք բոլորին, ինձ անուններ են պետք, անուններ չեղան, ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգում զանգվածային ազատումներ են լինելու։ Մտնելու եմ շենք, ով դեմս դուրս եկավ՝ ազատելու եմ։ Այո, սաստիկ ձևով սպառնում եմ, ու ժամանակը գնում է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարություն պետք է թարգմանել, ըստ այդմ էլ՝ նրա հայտարարությունները դատավորների վերաբերյալ հետևյալն է նշանակում. «Բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվում ինձ, հրամաններս չեն կատարում, ազատվելու են»։

«Այստեղ ո՛չ նախկինների հետ ունեցած կապերը, ո՛չ էլ կոռումպացված լինելը բացարձակապես կապ չունեն, միայն մեկ խնդիր կա՝ եթե չեն կատարում Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական հրամանները, ապա մեխանիկորեն դառնում են «կոռումպացված» դատավորներ։ Խնդիրը տեսել ենք, պետք չեն ապացույցներ, Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական հայտարարություններ է անում ամեն օր, այս մարդն իրեն միապետ է հռչակել ու անխտիր բոլոր դատավորներից ու դատարաններից պահանջում է ենթարկվել իրեն ու կատարել իր ապօրինի հրամանները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդ ամենի մասին հրապարակավ հայտարարություն անում, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձել է Եվրոպայի կառավարման ղեկին հայտնված անձանց «աչքի լույսը», նրան ուղղակի փայփայում են։

«Մասնավորապես Ուրսուլա ֆոն դեր Լայենն է այդ անձը, ով Հայաստանում, չգիտես՝ ինչպես, հայտնվում է հենց այն պահերին, երբ տեղի են ունենում քաղաքական հայացքների համար հետապնդումներ, ձերբակալություններ։ Ուսումնասիրեք այդ կնոջ հայտարարությունները, նա որևէ երկրում չի հայտարարել՝ «դուք կարող եք մեզ վրա հույս դնել», նման բան ասել է միայն Հայաստանում։ Այսօրվա ԵՄ ղեկավարությունն առհասարակ չի արտահայտում եվրոպացի ժողովրդի շահերն ու արժեքները։

Այս առումով այսօր մեր հասարակությունը բոլորովին այլ մարտահրավերի հետ է առնչվում, մենք երբեք նման բացեիբաց հայտարարություններ չենք ունեցել երկրի ղեկավարի մակարդակով»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Շարունակելով, նա նկատեց՝ անշուշտ, Հայաստանում դատական համակարգն ունեցել է թերություններ, դրա մասին բարձրաձայնել են իրավապաշտպանները, ժամանակին դրան անդրադարձել էր նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, բայց իշխանությունը չէր հայտարարում, որ պետք է միջամտի դատական համակարգին։

«Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ բոլորը պետք է ենթարկվեն իրեն։ Այսօր աշխարհում քիչ պետություններ կան, որտեղ տեղի է ունենում իրավունքի նկատմամբ այն խրախճանքը, որը տեղի է ունենում մեր երկրում։ Հասարակությունը դեռ չի գտել այն լուծումները, որով կարող են այս ամենը կանգնեցնել։ Մեզ ու մեր երկրին նույն այդ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համարում է «ճ կլասի» երկիր ու հասարակություն։ Դրա համար իրենց թույլ են տալիս այնպիսի հայտարարությունններ, որը չեն անի Ասիայի զարգացած երկրներում։

Այսօր ունենք բացարձակ միապետության ձգտող անձ, որը բոլորից պահանջում է կատարել իր հրամանները։

Նիկոլ Փաշինյանը գրոհն այս փուլում դատական համակարգի ու Առաքելական եկեղեցու նկատմամբ է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>