Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը
19
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Պատերազմ Արցախում
Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան

Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Աուդիո հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով, որը ներկայացնում ենք ստորև.

«Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, քույրեր և եղբայրներ, աշխարհասփյուռ հայություն, այլազգի մեր բոլոր քույրեր և եղբայրներ, բարի կամքի մարդիկ, դուք գիտեք, որ ավարտվեց, այսպես կոչված, մեր դատավարության նաև վերաքննիչ փուլը։ Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախօրոք։ Նույնիսկ չհամարձակվեցին տարրական սխալները շտկել։ Օրինակ, վերջին նիստում ներկայացնելով ներկաներին, երբ թողեցին այդ վճռները ուժի մեջ, իմ պաշտպաններին ներկայացրեցին հին կազմով, այն դեպքում, երբ նրանք փոխվել էին այս դատավարության ժամանակ։ Այսինքն ոչ միայն հարկ չհամարեցին ստուգել, այլ նաև չհամարձակվեցին փոխել նախօրոք գրված սցենարը, նույնիսկ շտկել այն սխալները, որ այնտեղ կան։

Սա զուտ ֆորմալ մի փուլ էր, որը պետք է անցնեինք, որպեսզի հետագայում այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար։

Վերաքննիչ դատարանում գործընթացին քաղաքացիներ չէին մասնակցում, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում մոտ 200-300 հոգի ամեն անգամ ներկա էին։ Իհարկե, նրանք բոլորը սելեկտիվ ձևով էին բերվում, հատուկ ավտոբուսներով։ Բացի դրանից, որոշ տվյալներով նրանք նաև լավ վարձատրում էին, բայց այս անգամ չկար ոչ մեկը։ Պատճառներից մեկը այն է, որ այդ մարդիկ տեսնում էին՝ ինչպիսի չարաշահումներ են կատարվում այնտեղ, տեսնում էին իրենց կողմի թույլ դիրքերը, մեր ինքնապաշտպանությունը, մեր համառությունը, այդ ինքնապաշտպանության որակը, և բնական է այս ամենը ուզած–չուզած ներթափանցում է նաև իրենց հասարակություն։

Շատ հետաքրքիր է, որ այնպիսի գաղափարներ են շրջանառության մեջ դրվում, որ անհնար է ուղղակի դա պատկերացնել։ Օրինակ, մեկի կողմից կատարված հանցագործությունը ավտոմատ բոլորին է վերագրվում։ Կամ այնպիսի գաղափարներ, որ միջազգային հանրության պատմության մեջ ընդհանրապես անհնարին է պատկերացնել։ Օրինակ, ինձ վրա ավելացրել են երկու ցմահ հոդվածներ, որոնք չկային, որևէ անգամ չէր հիշատակվում ամբողջ դատավարության ժամանակ։

Ես դա տեսա, երբ դատավարության ավարտվելուց մեկ շաբաթ հետո մեզ տվեցին կրճատ գրություն այդ ամենի։ Ես խնդրեցի, որպեսզի նայեն մեր ելույթները, թե առաջին ատյանի դատարան վերջ խոսքը, թե այս դատավարության հիմնական ելույթները, տեսատարբերակով փոխանցեն իրենց ՄԻՊ–ին, բայց մերժեցին։ Ասում են, որ բաց դատավարություն է, բայց մերժում է նույնիսկ իրենց մարդու իրավունքների պաշտպանին այդ ամենը տրամադրել։

Հետաքրքիր երևույթներից մեկը այն է, որ փոխվել են նաև պաշտպանները, 5-6 պաշտպան է  փոխվել այս ընթացքում։ Մեկը փոխվել է հենց Վերաքննիչ դատարանում քննության մեկնարկին։ Ես փորձել եմ իմանալ՝ ի՞նչն է պատճառը, ասել են առողջականը։ Դատարանում, դատի ժամանակ ասել եմ՝ տեսազանգով կապվեք հետներ, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ ինչպես են, իրենք իհարկե, խառնվել են, չեն միացրել, ասել են, որ կյանքներին վտանգ չկա։

Իհարկե, ամեն մի պահի չէին թողնում, որպեսզի եղույթը շարունակեն, կտրում էին, խանգարում էին։ Այս ամենը մեզ պետք է միջազգային դատարանում ներկայացնելու համար։

Հետաքրքիր զարգացումներից է նաև այն, որ այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք, որ գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է և որևէ ապացույց չկա։ Իսկապես դա այդպես է։

Բերեմ մի կոնկրետ օրինակ. Մասնավորապես, ինձ ցմահ են նշանակել մի հոդվածով, ըստ որի ես փորձում էի տապալել այստեղի իշխանությունը, սահմանադրությունը տապալել և այլն։ Ես հարց եմ տվել՝ արդյո՞ք կա որևէ ապացույց, որ ես լինելով այստեղ, մասնակցել եմ ձեր իշխանության համար պայքարին։ Եթե այդպես է, ուրեմն պիտի ամբողջ ձեր երկրով մեկ ունենայի համախոհներ, ինչ-որ կազմակերպության բջիջներ։ Իհարկե, որևէ պատասխան չկա։

Բացի այդ, դատարանում բոլոր մեր բողոքները, 100%-ով բավարարվել են հօգուտ մեղադրող կողմի։ Առաջին ատյանի դատարանում 99.4%–ն էր բավարարվել հօգուտ մեղադրող կողմի։

Ես շնորհակալություն եմ հայտնել նման որակի և քանակի սխալների համար, որովհետև սա մեզ համար շատ կարևոր է, դա կնպաստի նաև արդարության վերականգնմանը, քանի որ միջազգային դատարանում այս ամենը մենք կներկայացնենք։

Բավականին հատկանշական է, որ նաև ապացույցների փոխարեն օգտագործում են փոխարինիչներ՝ ստեր, կեղծիքներ, կենացներ, իրենց քաղաքական տարբեր մոտեցումներ, կարգախոսներ և այլն։

Երբեմն մենք փորձել ենք տեսնել գրառումները, թե այս ամենն ինչպես է արձանագրված իրենց փաստաթղթերում, տեսել ենք, որ մեր ասածներն ընդհանրապես չեն էլ ներառում, կամ լավագույն դեպքում ներառում են խիստ կրճատված կամ աղավաղված։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավական ապարտեիդ։

Ի՞նչ կարելի է ասել, երբ պաշտոնապես հայտարարվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել, ոչ դիտավորյալ սպանությունների շրջանակները, որպեսզի բոլորին մեղադրեն սպանությունների մեջ»։ Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ առողջական խնդիր ունի, որի մասին բարձրաձայնել է դատարանում և խնդրել, որ այդ ամենը արձանագրվի. «Իհարկե, կասկածում եմ, հասկանալի է, որ իրենք չեն ուզի, որ ես գնամ միջազգային դատարան։ Միայն ինձ մոտ չեն առողջական խնդիրներ: Մի շարք մեր ընկերների մոտ իրոք լուրջ առողջական խնդիրներ կան: Իհարկե, դա ինչ-որ տեղ սպասելի է, որովհետև մենք պայքարում ենք այս չար աշխարհում արդարության և ազատության համար, մարդու իրավունքների համար, իսկ դա հենց այնպես չի լինում։

Մի բան է պայքարել արդարության համար, մեկ այլ բան է, նստել դրա համար, բայց իմացեք, չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան։ Մնացածը ամեն ինչ նորմալ է, պինդ եղեք, թանկագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դեռ սպասում են ծանր երևույթներ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>