Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը
19
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Պատերազմ Արցախում
Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան

Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան

«Այսօր Հայաստանը կարիք ունի հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի»,- գրել է  Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ գրառումը վերնագրելով «36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը»։

«Մի քանի օրից լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարին։

Այն ընդունեց Գերագույն Խորհուրդը, որը կազմված էր հիմնականում կրթված, ազնիվ, հայրենասեր և մեծ մասամբ անփորձ գործիչներից։ Տարբեր ոլորտներից, հասկանալի պատճառներով, քաղաքական և պետական փորձ չունեցող գործիչներն ընդունեցին մեր հռչակագիրը։ Բոլորովին այլ պայմաններում, այլ ժամանակներում և մեր ու աշխարհի մասին բոլորովին այլ պատկերացումներով։ Այն, ի դեպ, ընդունվեց մեծ կոնսենսուսով. փառք ու պատիվ այդ մարդկանց։

36 տարի հետո՝ այսօր, մենք խոսում ենք պետականության կորստի, տնտեսական փլուզման, տարածքային զիջումների, և ընդհանրապես մեր լինել-չլինելու մասին։ Խոսում ենք շատ հանգիստ, կենցաղային մի զրույցի պես։

Ոչ մի նմանություն՝ այսօրվա և 36 տարի առաջվա «այս օրերի» միջև։ Նման է թերևս միայն անորոշությունը։ Բայց հույսով օծված անորոշությունն էապես տարբեր է անհուսության բրենդով անորոշությունից։

Այսօր Հայաստանը կարիք ունի հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի։ Այն պիտի ոչ թե փոխարինի անկախության հռչակագրին (դա աբսուրդ է), այլ հաշվի առնելով առկա իրողությունները՝ մշակի, պայմանական ասած, առաջիկա 36 տարվա մեր բովանդակությունը։ Պետական մտածողությունը, պատմական պատասխանատվությունը դա են պահանջում։ Եվ բարեկրթության մթնոլորտում հենց այս հարցերը պետք է գերիշխեն։ Ցավոք, ոչ քննարկողները ունենք, ոչ էլ՝ իրական բարեկրթությունը, որպես ներհանրային մթնոլորտ։

Խոսքը ռազմավարական հայեցակարգի մասին է, որ կսահմանի մեր պետական և ազգային նպատակները, խնդիրները, Հայաստանի և հայկական աշխարհի համակեցության կանոնները, ինքներս մեր մասին և հարևանների մասին պատկերացումները՝ տնտեսական մոդելների, դաշնակիցների մասին նոր ընկալումներով։ Հենց սա պետք է լիներ մեր պետական մտքի բանավեճի՝ բարեկրթության սահմաններում քննարկման առարկան։

Պատերազմից ու ծանր պարտությունից հետո պետությունների վերականգնումը քաոտիկ չի լինում։ Պետությունները վերականգնվում են հետպատերազմյան վերականգնման լուրջ ծրագրերով։

Իմ պատկերացրած պետական, ազգային ստրատեգիական փաստաթղթի ծնունդը ունի երկու խոշոր խոչընդոտ։

1. Ո՞վ պետք է դա ընդունի։ Այս Աժ-ն չունի այդ հանրային կշիռը։ Եվ չկա որևէ այլ՝ հեղինակություն վայելող ձևաչափ։

2. Այն պետք է ընդունվի ներքին համերաշխության մթնոլորտում։

Ի վերջո մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ այս տարածաշրջանում հայկական տարածքները և հայ բնակչության թիվը վերջին 100 տարում անդադար նվազում են։ Սա է մեր մասին ամենախոսուն փաստը։ Մենք պետք է ունենանք խիզախություն և գրագիտություն՝ հասկանալու պատճառները և գտնելու այս ընթացքը կասեցնելու քայլերը։

Կանե՞նք, կունենա՞նք. ես չգիտեմ։

Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին, որն անցել ենք միասին, բոլորովս։ Այդ 36 տարվա ուրացումը մեծագույն սխալ է, սխալ է նաև դրա իդեալականացումը։

36 տարի առաջ քաղաքական և առաջադիմական միտքը հիմնականում ԱԺ-ում էր։ Այսօր՝ հիմնականում բանտում կամ տնային կալանքի մեջ։ Կամ՝ անզորությունից փակված ինքն իր մեջ, որը բանտից քիչ է տարբերվում։ Այս անառողջ ձևով մտնել Հայաստանի կյանքի հաջորդ փուլ՝ նշանակում է դատապարտվել ինքնավերացման։ Ու այս ընթացքի մեջ որևէ բարեկրթություն չկա։

Այսօր պիտի գտնվեն այն ուժերը, այն ձևաչափերը, որոնք կնախաձեռնեն այդ քննարկումը, կբացեն նոր քաղաքական մտքի ընթացքը։ Սա, մեծ հաշվով, ինքնապաշտպանական խնդիր է, և այդ հանրային խոսակցությունը միայն կարող է դառնալ Հայաստանի հետագա զարգացման ներքին, իրական երաշխավորը»,- գրել է Վահե Հովհաննիսյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>