ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում
ԱԺ նիստն ընդհատվեց։ Ժամը 11։20 մեկնարկել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրությունը։ Հաշվի առնելով ընդմիջումը՝ պատգամավորները դահլիճ կվերադառնան ուղիղ կեսօրին։
Մինչ փակ քվեարկության մեկնարկը՝ Արամ Վարդևանյանն իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց ԱԺ-ում քննարկումներին հետևած քաղաքացիներին, ընդդիմադիր երկու խմբակցություններին։ Ասաց՝ տեսել է գրառումներ իր պիրկ նյարդերի, զսպվածության, կենսագրության մասին։
«Մեր մոտեցումը ոչ ատելության, ոչ էլ պառակտվածության մասին է, այլ բոլրիս կողմից երազած, սպասված «Ուժեղ Հայաստան»-ի մասին է»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութերում։

