Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից

Թեև ներկայիս ՀՀ իշխանությունները անընդհատ նշում են, թե՝ TRIPP–ի ճակատագրիհարցում ոչ մի լուրջ խոչընդոտ չի կարող լինել, այնուամենայնիվ, հենց ամերիկյան փորձագետները նկատում են, որ այս խնդրի հեռանկարը  կախված է ԱՄՆ–Իրան հետագա հարաբերություններից։

Մինչդեռ այսօր, ոչ մեկին հայտնի չէ, թե ինչպես կլուծվեն ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները։

Ըստ ամերիկյան The New York Times  պարբերականի՝ Թրամփն այս հարցում ունի ընտրության երեք տարբերակ։

Թրամփը միշտ հավատացել է, որ անկանխատեսելիությունն ու ռազմական հզորությունը նրան դարձնում են ամենակարող, գրում է պարբերականը։ Սակայն Իրանի հետ պատերազմը նրան ռազմավարական փակուղի է մտցրել։

Թրամփը հաճախ էր  պարծենում իր անկանխատեսելիությամբ։ Նա կարծում էր, որ հենց այս հատկանիշն է, որ նյարդայնացնում էր թե՛ ԱՄՆ դաշնակիցներին, թե՛ հակառակորդներին։

Տասներեք ամիս առաջ նա հրամայեց հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ հունվարի սկզբին ուղարկեց «Դելտա Ֆորս»՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու համար: Նրա նախորդները երբեք չէին համարձակվի նման քայլեր ձեռնարկել: «The New York Times»-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ աշխարհի ամենահզոր ռազմական զինանոցն օգտագործելիս, ինքը սահմանափակվում էր  միայն իր «սեփական բարոյական սկզբունքներով»:

Սակայն վերջին շաբաթներին պարզ դարձավ, որ Թրամփը  փակուղի է մտել։ Նա անկարող է ավարտել Իրանի հետ  այս պատերազմը, և այն աստիճանաբար ջնջում է իր նախագահության բոլոր նվաճումները։

Թրամփը դժվար թե պատկերացներ, որ իր հնարավորություններն այդքան սահմանափակ են, երբ փետրվարի 28-ին սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ։ Այդ պահին նա ակնկալում էր արագ տապալել Իրանի կառավարությունը և լիովին քանդել Թեհրանի միջուկային զարգացումը։

Հինգ ամսվա ընթացքում Թրամփը չկարողացավ իրականացնել իր ծրագրերը: Նախկինում նա վստահ էր, որ հսկայական ռազմական ուժի օգնությամբ կարող է Իրանում իրականացնել այսպես կոչված «վենեսուելական մոդելը»՝ փոխելով կառավարությունը Վաշինգտոնին հավատարիմ կառավարությամբ: Սակայն այժմ նա վախենում է վերսկսել խոշոր ռազմական գործողություններ: ԱՄՆ հետախուզական գործակալությունների կարծիքով, այս սցենարը, հավանաբար, չի աշխատի Թեհրանում, նշում է ամերիկյան  պարբերականը:

ԱՄՆ նախագահը չի կարողանում իջեցնել նավթի գների կտրուկ աճը կամ կանխել ֆոնդային շուկայի փլուզումը: Հորմուզի նեղուցում նավագնացությունը, որը կարճ ժամանակով վերսկսվեց լիակատար փակումից հետո, կրկին գործնականում կանգ է առել: Միևնույն ժամանակ, մեկ այլ կարևորագույն՝ Կարմիր ծովի և Ադենի ծոցի միջև գտնվող նեղուցում նավագնացությունը սպառնալիքների է հանդիպում:

Թրամփի խորհրդականների կարծիքով, նման պարտությունները միայն խորապես հիասթափեցնում են Թրամփին։ Արդյունքում, նա դարձել է ավելի իմպուլսիվ, նույնիսկ իր սեփական չափանիշներով, ինչպես ակնհայտ դարձավ հենց այս շաբաթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարը պատմական համաձայնագիր ստորագրեց Սաուդյան Արաբիայի հետ՝ թագավորությունում քաղաքացիական միջուկային էներգիա զարգացնելու վերաբերյալ։ Սակայն, 24 ժամից էլ քիչ ժամանակ անց, Թրամփն ինքը խափանեց համաձայնագիրը։ Նա ապշեցրեց սաուդցիներին՝ հայտարարելով, որ մեկուկես տարի բանակցված փաստաթուղթը չեղյալ է հայտարարվել։ Նախագահի խոսքով՝ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ Էր–Ռիադը միանա Աբրահամի համաձայնագրերին և ճանաչի Իսրայելը։

Նախկին ամերիկացի դիվանագետ  Դեյվիդ Միլլերը, որը երկար տարիներ աշխատել է Մերձավոր Արևելքում, նշել է, որ Թրամփը կրկին «օտարացրել է սաուդցիներին, հիացրել Բենիամին Նեթանյահուին և Իրանին հիանալի պատրվակ է տվել հայտարարելու, որ ԱՄՆ-ի հետ բանակցելն անիմաստ է, քանի որ ամերիկացիները միևնույն է կդավաճանեն նրան»։

Նախագահին մոտ կանգնած մարդիկ նշում են, որ նրա բոլոր պոռթկումները միայն պատերազմով չեն պայմանավորված։ Իրանի հետ հակամարտությունն այժմ այնքան ժողովրդական չէ, որ, ըստ Washington Post-ի և Ipsos-ի հարցումների, ամերիկացիների միայն 29%-ն է հավանություն տալիս նրա գործողություններին։ Թրամփը ակնհայտորեն նյարդայնացած է. նա խոստանում է ցանկացած գնով կանգնեցնել Իրանի միջուկային զարգացումը, մինչդեռ ԱՄՆ–ի եվրոպական   դաշնակիցները պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները։

Արդյունքում նա չունի հստակ ծրագիր, թե ինչպես հասնել դրան։ Նա մտավ հակամարտության մեջ՝ նույնիսկ հաղթանակի ուղին չնախատեսելով, և այժմ հուսահատորեն փնտրում է խաղից դուրս գալու միջոց՝ միաժամանակ պահպանելով իր դեմքը։

Ըստ ամրիկյան փորձագետների, Թրամփի խնդիրը բարդանում է նաև այն հանգամանքով, որ բուն Իրանում չկա միասնական դիրքորոշում ԱՄՆ–ի հետ համաձայնագիր կնքելու հարցում։

Վերջերս The Times-ին տված հարցազրույցում Թրամփը պնդել է, որ Իրանի ղեկավարությունը երազում է արտասահմանյան հաշիվներում միլիարդավոր դոլարների սառեցումը վերացնելու և նավթի արտահանումը վերսկսելու մասին: Սակայն, կարծես թե, Պահապանների կորպուսը պարզապես ձգտում է ցուցադրել իր ուժը և չի թողնում, որ այս երկրի քաղաքական ղեկավարությունը համձայնություն կնքի ԱՄՆ–ի հետ:

Ըստ ամրիկյան պարբերականի, Թրամփն այժմ ունի երեք հիմնական տարբերակ՝

-սրել պատերազմը,

– խստացնել տնտեսական շրջափակումը կամ

– պարզապես հայտարարել հաղթանակի մասին և հեռանալ։

Վերջին շաբաթներին նա քննարկել է այս տարբերակներից յուրաքանչյուրը փոխնախագահ Ջ.Դ. Վենսի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի, նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների և հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ հանդիպումների ժամանակ։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր քայլ խոստանում է մեծ խնդիրներ։

Ըստ ամերիկյան ռազմական փորձագետնրի՝ առաջին տարբերակի դեպքում ԱՄՆ–ն կարող է հյտնվել ծանր վիճակում, քանի որ այսօր արդեն զգացվում է զինմթերքի լուրջ պակաս։

Թրամփի երկրորդ տարբերակը պատժամիջոցների ուժի մեջ մտնելուն սպասելն է։ Նա հույս ունի ամբողջությամբ դադարեցնել նավթի արտահանումը՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը արգելափակելով։

Սակայն նման միջոցառումները չափազանց դանդաղ են աշխատում։ Թրամփը կանխատեսել էր Իրանի տնտեսության փլուզումը դեռևս 2018 թվականին, երբ նա խզեց Օբամայի ժամանակաշրջանի միջուկային համաձայնագիրը և խիստ սահմանափակումներ սահմանեց։ Անցել է ութ տարի, բայց ռեժիմը մնում է անփոփոխ, և Իրանի նոր առաջնորդը կարող է ավելի ագրեսիվ կերպով շարունակել իր գաղտնի միջուկային ծրագիրը, նշում է պարբերականը։

Երրորդ տարբերակը իրեն հաղթանակած հռչակելն ու տուն վերադառնալն է։ Մեկ ամիս առաջ Թրամփը, կարծես, հակված էր դրան։ Այն ժամանակ նա պնդում էր, որ համաձայնել է հրադադարի և բանակցությունների միայն այն պատճառով, որ չի ցանկանում երկիրը խորը ճգնաժամի մեջ մղել և Հերբերտ Հուվերի հետ ասոցիացիաներ առաջացնել։

Սակայն նման նահանջը իր գինն ունի։ Եթե Թրամփը հեռանա և թույլ տա Իրանին պահպանել իր միջուկային վառելիքը և վերահսկել Հորմուզի նեղուցը, նա կընդունի պարտությունը։ Այդ դեպքում Թրամփը չի կարողանա լուծել պատերազմը սկսող խնդիրը, այլ փոխարենը կստեղծի հսկայական նոր մարտահրավերներ համաշխարհային էներգետիկ ոլորտի համար։

Այս արդյունքն ընդմիշտ կորոշի, թե ինչպես նրան կհիշեն։ Եվ այդ ժամանակ բոլորը կտեսնեն. նրա հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան նա ինքը կարծում էր հունվարին, երբ հայտարարեց իր անսահմանափակ իշխանության մասին։

Ի դեպ, եթե ընրվի այս երրորդ տարբերակը, ապա հաստատ Հայաստանի և Ադրբեջանի հետ կնքած համազայնագրում չեն կարող չլինել լուրջ փոփոխություններ, քանի որ Թեհրանը չի հանդուժի, որ ԱՄՆ-ի հանդեպ հաղթանակից հետո, թույլ տա, որ Թրամփը ազատ ելումուտ ունենա Հայաստանի հարավում։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>