Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան
Հայաստանում ընտրական իրավունքը խախտվում է 1995 թվականից, իսկ այսօր Սահմանադրությունը չի գործում, և բոլոր իրավունքները խախտված են։ Այս մասին հուլիսի 25-ին Երևանում «Ձայնի իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության խորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Մյուս հարցն այն է, թե ինչպիսին է Հայաստանի քաղաքական դաշտը, և ընտրողները որ ուժերից պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Ո՞ւմ են պետք այն քաղաքական ուժերը, որոնք կապված չեն հանրության հետ։ Իսկ ո՞վ պետք է ապահովի այդ կապը։ Քաղաքացիական հասարակությունը, որը Հայաստանում ծառայում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին», — պարզաբանել է նա։
Աղբյուր` News.am

