Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը
11
Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան ՔՊ-ի սիրելի գործընկեր Հաջիևն ասում է. Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան Ազատություն Արեգնազ Մանուկյանին «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ Այս ամբողջ գործընթացը մեկ բան է ցույց տալիս՝ իշխանությունը վախենում է Անդրանիկ Թևանյանից Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը

Բռնագանձում առանց հաշվետվողականության. հակակոռուպցիոն քաղաքականությո՞ւն, թե՞ սեփականության վերաբաշխում

168.am-ը հրապարակել է նախկին պատգամավոր, դեսպան Արմեն Մարտիրոսյանի հեղինակած հոդվածը:
--
Ընտրությունների ավարտից անմիջապես հետո երկրում նոր թափ առավ մասնավոր սեփականության քաղաքականապես մոտիվացված բռնագանձման գործընթացը։

Իր գործողությունները կառավարությունը հիմնավորում է ապօրինի ծագում ունեցող գույքը հանրությանը վերադարձնելու և հանրային շահը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Մինչեռ հատկանշական է, որ այս քաղաքականությունը նորից կիրառվում է բացառապես ազդեցիկ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։

Նման ընտրողականությունն առաջադրում է հարց. սա իսկապե՞ս  հակակոռուպցիոն քաղաքականություն է, թե՞ քաղաքականապես մոտիվացված հաշվեհարդար սեփականության վերաբաշխման միջոցով։ Այն, ինչ կատարվում է, ձևավորում է ընտրովի արդարադատության հիմնավոր հասարակական ընկալում։

Ձեռնարկված միջոցների արդյունքում կառավարությունը ստանձնում է տնտեսավարող սուբյեկտի գործառույթներ՝ վերահսկողություն հաստատելով երկրի տարբեր տնտեսական ոլորտների և զգալի ֆինանսական հոսքերի հետ առնչվող ձեռնարկությունների նկատմամբ։ Սակայն ակտիվի փոխանցումը պետությանն ի սեփականություն ինքնին չի երաշխավորում կառավարման արդյունավետությունը և չի վերացնում կոռուպցիոն ռիսկերը։ Այն ընդամենը փոխում է ռիսկերի առաջացման և վերարտադրման միջավայրը։

Ստեղծվել է մի վիճակ, երբ կառավարությունը միաժամանակ հանդես է գալիս որպես և սեփականատեր, և կարգավորող, և իր վերահսկողությանն անցած ձեռնարկությունների վերաբերյալ կառավարչական որոշումներ ընդունող մարմին։

Արհեստավարժ կառավարիչների, անկախ տնօրենների խորհուրդների և ղեկավարների նշանակման թափանցիկ  ու առժանիքահեն ընթացակարգերի բացակայության պայմաններում առաջանում է շահերի ակնհայտ բախում. անարդյունավետ կառավարման հետևանքները հնարավոր է փոխհատուցել բյուջետային միջոցների կամ բարձրացված սակագների հաշվին, իսկ տնտեսապես չհիմնավորված կամ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված առևտրային որոշումները՝ արդարացնել «ռազմավարական» և «սոցիալական» խնդիրների մասին վերացական խոսակցություններով։

Այս պրակտիկան հակասում է «Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության» (ՏՀԶԿ)՝ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների կորպորատիվ կառավարման 2024թ. ուղենիշներին։

Դրանք պահանջում են հստակ տարանջատել պետության սեփականատիրական գործառույթը շուկայի կարգավորման և քաղաքականության մշակման գործառույթներից, պետական ձեռնարկություններին տրամադրել գործառնական ինքնուրույնություն և նրանց խորհուրդները ձևավորել մասնագիտական, արժանիքահեն ու թափանցիկ ընթացակարգերով։ ՏՀԶԿ-ն ընդգծում է, որ կարգավորողի, սեփականատիրոջ և շուկայի մասնակցի դերերի համատեղումը ստեղծում է շահերի բախում և խաթարում հավասար մրցակցային պայմանները։

Հայաստանում առևտրային ակտիվների պետական կառավարման կուտակված փորձը լավատեսություն չի ներշնչում։ Ամենաակնառու նախազգուշացումը տխրահռչակ ANIF-ի ճակատագիրն է, որի մասին բոլոր հանրային հարցադրումները և քննարկումները մնում են «ձայն բարբառո հանապատի»։

Պետական այս հիմնադրամը տարիներ շարունակ գործեց առանց հստակ մանդատի, հաշվետվողականության մեխանիզմների և արդյունավետության ցուցանիշների։ 2024 թվականին, բյուջետային հսկայական միջոցների անհետացումից հետո, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց դադարեցնել ANIF-ի գործունեությունը և լուծարել այն։ Կառավարությունը ոչ միայն հաշվետվություն չներկայացրեց իր իսկ «ռազմավարական նախաձեռնության» ձախողման կապակցությամբ, այլև դրա հետևանքների ամբողջ ֆինանսական բեռը դրեց պետական բյուջեի, այսինքն՝ հարկատուների վրա։

Հանրությանն այդպես էլ չներկայացվեց համապարփակ եզրակացություն առ այն, թե կառավարչական ո՞ր որոշումներն էին հանգեցրել ձախողման, ովքե՞ր էին դրանց համար կրում անձնական պատասխանատվություն, ի՞նչ ինստիտուցիոնալ փոփոխություններ են անհրաժեշտ պետական ակտիվների կառավարման համակարգում՝ հետագայում նման խնդիրների կրկնությունը բացառելու համար։ Այս և այլ կարևոր հարցերի պատասխանների բացակայությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ ANIF-ի լուծարման նպատակը «գործը» կոծկելն էր ու հետքերը մաքրելը՝ առանց անհրաժեշտ իրավա-քաղաքական հետևությունների։

Հաշվետվողականության և թափանցիկության բացակայությունը բռնագանձված և պետությանը փոխանցված ակտիվների կառավարման առանցքային խնդիրներից են։ Մեզանում, նախ, բացակայում է պետությանը փոխանցված ակտիվների միասնական հրապարակային ռեեստր։ Ապա՝ հայտնի չէ, թե ի՞նչ հիմքով են ընտրվում կառավարիչները, ի՞նչ նպատակներ են նրանց առջև դրվում և ի՞նչ չափանիշներով է  գնահատվում նրանց գործունեությունը։

Անթույլատրելի է, որ բացակայում են համադրելի տվյալներ ակտիվների՝ փոխանցման պահին ունեցած և պետական կառավարման ժամանակահատվածից հետո ձևավորված արժեքի, ստացված եկամուտների և բյուջետային ծախսերի, պարտավորությունների, գնումների, խոշոր գործընկերների և փոխկապակցված անձանց հետ գործարքների վերաբերյալ։ Նույնիսկ անհայտ է՝ արդյո՞ք տվյալ օբյեկտը գործում է, և ի՞նչ որոշումներ են ընդունում պետության, ավելի ճիշտ՝ հարկատուի, անունից։

Այս պայմաններում «արդարության վերականգնման» կամ ակտիվների «ռազմավարական նշանակության» մասին հայտարարությունները դառնում են կառավարման ձախողումները, ոչ թափանցիկ որոշումները և չարաշահումները քողարկող կարգախոսներ։

ԵՏՀԶ-ի ուղենիշների համաձայն՝ պետական ձեռնարկությունները պետք է ենթարկվեն հաշվապահական հաշվառման, տեղեկատվության բացահայտման, համապատասխանության և աուդիտի նույն բարձր չափանիշներին, որոնք կիրառվում են մասնավոր ընկերությունների նկատմամբ։ Նրանց ֆինանսական հաշվետվությունները պետք է ամեն տարի ստուգվեն անկախ աուդիտորի կողմից։ Պետական վերահսկողությունը կամ պետական աուդիտը չեն կարող փոխարինել արտաքին աուդիտին։

Վերը նշված ռիսկերը բացառելու նպատակով, բռնագանձման իրավական հիմքերից բացի, պետությանն անցած յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ պետք է հրապարակայնորեն ներկայացվեն դրա ընթացիկ կարգավիճակն ու գնահատված արժեքը, կառավարիչների մասին տեղեկությունները, հանրային սեփականության տնօրինման նպատակները, ֆինանսական արդյունքները, պետական աջակցության ծավալը, ինչպես նաև հետագա տնօրինման սցենարը՝ ձեռնարկությունը պետական սեփականության կազմում պահպանելը, մասնագիտացված օպերատորին փոխանցելը կամ բաց մրցույթով սեփականաշնորհելը:

Ֆինանսական հաշվետվությունները և արդյունավետության աուդիտի արդյունքները պետք է հրապարակվեն պարբերաբար, այլ ոչ թե սկանդալից կամ լուծարումից հետո։ Հակառակ դեպքում, տեղեկատվության բացակայությունը թույլ չի տալիս ո՛չ գնահատել ընդունած որոշումների հիմնավորվածությունը, ո՛չ էլ վերլուծել բռնագանձված ակտիվների կառավարման արդյունավետությունը։

Ուստի գլխավոր հարցն այն չէ, թե կառավարությունը որքա՞ն գույք է բռնագանձել, այլ այն, թե որքանո՞վ է այն պահպանել և ավելացրել դրա արժեքը, ապահովել մասնագիտական ու հաշվետու կառավարում և հանրային չափելի օգուտ։

Պետականացված ձեռնարկությունները քաղաքական ռենտայի աղբյուր դարձնելու դեմ հիմնական երաշխիքը ոչ թե «պետական շահի» և «արդարության վերականգնման» մասին բարձրագոչ խոսքերն են, այլ դրանց տնօրինման նախապես սահմանված և հրապարակված նպատակները, մասնագիտական կառավարումը, անկախ աուդիտը, թափանցիկությունը և տնտեսական գործունեության սահմանված արդյունքները չապահովելու դեպքում անձնական պատասխանատվության անխուսափելիությունը։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային Ժողովի պատգամավոր (1990-99թթ.)

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>