Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան

«Բնականաբար, ակնկալում էինք, կանխատեսում էինք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատել կոշտ բռնապետական ռեժիմ, իսկ բռնապետական ռեժիմի պայմաններում ակնկալել, որ դատաիրավական համակարգը կառաջնորդվի օրենքով, Սահմանադրությամբ, առողջ տրամաբանությամբ եւ բանականությամբ՝ ծիծաղելի է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դերենիկ Մալխասյանը՝ անդրադառնալով կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու որոշմանը։

Դերենիկ Մալխասյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն է ժամանակին ասել՝ կա՞ Հայաստանում դատավոր, որը վարչապետի ցանկությունները չանի, եւ հավելում, որ հիմա մենք տեսնում ենք՝ դա լոկ ասված խոսք չէ. «Նիկոլ Փաշինյանը մի ղեկավար է, որը մի SMS-ի միջոցով կարող է աշխատանքից ազատել ԲԴԽ նախագահին, եւ այստեղ խոսել օրենքի, իրավունքի, մարդու իրավունքների մասին անհեթեթ եւ ծիծաղելի զբաղմունք է։ Այլ հարց, թե ի՞նչ դրդապատճառներ ունեն այս հետապնդումները Անդրանիկ Թեւանյանի, Արեգնազ Մանուկյանի, Արմեն Աշոտյանի, Ավետիք Չալաբյանի, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. շատերը կան, եւ կանխատեսվում է, որ էլի շատերի հետեւից է գնալու Նիկոլ Փաշինյանը։ Դրդապատճառը, կարծում եմ, ոչ միայն իշխանությունը պահելն ու հետո վերարտադրվելն է, այլեւ այստեղ կա արտաքին գործոն, աշխարհաքաղաքական տարր։

Գիտեք, որ առաջիկայում սպասվում են որոշակի գործընթացներ, հատկապես հարեւան Ադրբեջանի հետ «խաղաղության» տրամաբանության շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ անելու է քայլեր, որոնք, ըստ էության, չեն բխում Հայաստանի, հայ ժողովրդի շահերից, եւ նա մեկուսացնում է այդ քաղաքական գործիչներին՝ մտածելով, որ նրանք ունակ են այդ ծրագրերի իրականացմանը լուրջ խոչընդոտ հանդիսանալ»։ Երեկ «Երեւան» ՔԿՀ-ից հրապարակված հոդվածում Անդրանիկ Թեւանյանը պահանջում էր բաց դատավարություն, որպեսզի հանրությունը տեսնի, թե ո՞վ է իրականում մեղավորը, ո՞վ՝ պատվեր կատարողը, շինծու քրեական գործ կարողը, եւ եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակային մեղադրանք է ներկայացրել, եւ նրա չինովնիկներն ու ինքը խախտել են անմեղության կանխավարկածը, մարդուն պիտակավորել են, բարի համբավն ու պատիվն արատավորել են, բաց դատավարության ընթացքում բոլորը տեսնեն իրականությունը եւ հասկանան՝ պետական դավաճանություն կա՞, թե՞ չկա։

Դերենիկ Մալխասյանը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի համար սա լավ հնարավորություն է. «Որ գոռգոռում էր եւ շարունակում է գոռգոռալ տարբեր տեղերում՝ Անդրանիկ Թեւանյանին վերագրելով տարատեսակ աներեւակայելի մեղքեր, թող բաց դատավարություն լինի, եւ բոլորը տեսնեն՝ արդյոք մեկ մազաչափ անգամ մեղավորություն ունե՞ն Անդրանիկ Թեւանյանը կամ Արեգնազ Մանուկյանը»։

Դիտարկմանը՝ բռնաճնշումները ամեն օր նոր ձեւ եւ որակ են ստանում, ընդդիմադիր հիմնական ուժերն էլ կարծես դիմակայելու առանձնահատուկ օրակարգ չունեն. ո՞ւր ենք գնում այսպես, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումները մեծ ծավալներ են ընդունում։ Հաջորդ փուլում կարող են լինել նաեւ լրագրողները, լրատվամիջոցները, այդ նախանշանները նկատվում են։ Հետո անցնելու են հասարակական կազմակերպությունները, հետո արդեն թիրախում կհայտնվեն այն քաղաքացիները, ովքեր համարձակություն կունենան ինչ-որ ձեւ քննադատել այս իշխանություններին։ Հետեւաբար, բոլորի պարտականությունն է, հատկապես քաղաքական ուժերի, որպեսզի նրանք անեն իրենց քայլը՝ այս բռնաճնշումները կանգնեցնելու համար։ Դա վերաբերում է եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերին։


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>