Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պուտինն ամեն ինչ բառացի է ասել․ ի՞նչ է սպասվում Նիկոլին Մոսկվայում․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ» Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով «Հրապարակ». Հայաստանին նոր հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազը 2026 թվականի հուլիսի 20-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ.Ա-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Ա-ն, պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մասնակցել է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 2 հողամասերի (յուրաքանչյուրը 6000 քմ մակերեսով) ապօրինի օտարման գործընթացին:

Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել են «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» և «Սուրբ Լազար» հասարակական կազմակերպություններին, մինչդեռ ՀՀ կառավարության որոշմամբ՝ դրանք ընդգրկված են եղել Երևան քաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով առանձնացված հատուկ պահպանվող տարածքների կազմում, նախատեսված են եղել համաքաղաքային զբոսայգի հիմնելու համար և, Հողային օրենսգրքի համաձայն, ենթակա չեն եղել օտարման:

Կ.Ա-ն, տեղյակ լինելով հողամասերի իրավական կարգավիճակի մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանց օտարման վերաբերյալ որոշումների նախագծերը՝ ստեղծելով քաղաքապետի կողմից համապատասխան որոշումների կայացման հիմք: Արդյունքում՝ երկու հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարվել են հասարակական կազմակերպություններին՝ յուրաքանչյուրն 98 միլիոն 856 հազար դրամով:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված գործողությունների հետևանքով պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա կանաչ տարածքները դուրս են բերվել պետության հաշվեկշռից, վերացվել է դրանց նկատմամբ գործող օրենսդրական արգելքը, որի արդյունքում պայմաններ են ստեղծվել հարակից տարածքների հետագա սեփականաշնորհման համար: Վերջնարդյունքում Երևանը զրկվել է նոր զբոսայգիներ և պուրակներ ստեղծելու հնարավորությունից, նախկինում հանրության համար հասանելի տարածքները դարձել են մասնավոր տարածքներ, խախտվել է քաղաքացիների՝ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Դատախազը Կ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ):

2026 թվականի հուլիսի 20-ին քրեական վարույթի նյութերը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Եր.Զ-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ինչպես նաև 2006 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2008 թվականի ապրիլի 11-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Լ-ի և 2004 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 28-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ-ի նկատմամբ»։
--
Սա այն դեպքն է, որ անկախ ամեն ինչից, արժե մաղթել. տարոսը՝ Նիկոլ Փաշինյանի շահերի սպասարկմանը լծված բոլորին: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>