Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այդ մասին հայտնում է «Ազատությունը»։

«Դեռ ամիսներ առաջ էր «Ազատություն»-ը գրել, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։ Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։

Ով է հանքի նոր սեփականատերը

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի փաստաթղթերից պարզ է դառնում, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Կուպրար ՌԱ»-ի նոր բաժնետերը «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունն է։ Այս ընկերությունը ՀՀ-ում գրանցված չէ, ըստ բաց աղբյուրների, այն հիմնադրվել է 2025-ի օգոստոսին Ամերիկյան Տեխաս նահանգում։

Տեխասի հարկային ռեգիստրից «Ազատության» ստացած փաստաթղթերի համաձայն, ընկերությունը ղեկավարում է Ֆլորիդայում գրանցված Կոնստանտին Սոկոլովը։

Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը 52-ամյա ֆինանսիստ, ներդրող Կոնստանտին Սոկոլովին նշանակել է Սյունիքով անցնելիք ռազմավարական ճանապարհի զարգացման TRIPP+ հիմնադրամի ղեկավար։

«Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները», - գրել էր հեղինակավոր The Guardian պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։

Սոկոլովը մինչ TRIPP-ում ներգրավումն արդեն հայտնի էր Հայաստանում՝ որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր․ 2024-ին նա ձեռք էր բերել ընկերության 20 տոկոսը։

Ապրիլին ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինն ազդարարել էր՝ «ՎՏԲ-ն Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքի վերջին փուլում է»։

Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով. գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։ Թեղուտում կա նաև լեռնահարստացման կոմբինատ, որ շահագործման հանձնվեց ավելի քան 10 տարի առաջ։ Հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում մարել ՎՏԲ-ից վերցրած վարկային պարտավորությունները, ու 380 մլն դոլար պարտքի դիմաց հանքն անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։

«Թեղուտ»-ի՝ ՎՏԲ-ին չմարած վարկային պարտավորությունների ծավալը, ըստ 2024-ի հաշվետվության, կազմում էր ավելի քան 162 միլիարդ դրամ՝ մոտ 440 մլն դոլար:

Օրերս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը թույլ էր տվել «Կուպրար ՌԱ» ընկերությանը ձեռք բերել Թեղուտի բաժնետոմսերը։ «Ազատություն»-ն անցած շաբաթ գրել էր, որ բանկային համակարգի նախկին ներկայացուցիչներից մեկը՝ Սերգեյ Վիրաբյանը, ՎՏԲ-ից ըստ էության ժառանգել էր Թեղուտի վարկային պարտքն ու վաճառել երրորդ կողմին։ Մեզ հետ զրույցում Վիրաբյանը հաստատել էր, որ «Կուպրար ՌԱ»-ի սեփականատեր ինքն է հանդիսացել, վերցրել ընկերության պարտքն ու վաճառել։

Փաստացի, հանքի վաճառքում գործի է դրվել մեխանիզմ, որի արդյունքում նախ ռուսական բանկից ընկերության պարտքն անցել է այլ ընկերության, որն էլ, վարկային պարտավորությունները մարելուց հետո, հանքը, ենթադրաբար ավելի բարձր գնով վաճառել է ԱՄՆ-ում գրանցված «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս»-ին։

Սրա նպատակահարմարության հիմնական վարկածն այն է, որ Սոկոլովը խուսափել է ուղիղ գործարքի մեջ մտնել արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական բանկի հետ, ուստի հանքը ձեռք է բերել երրորդ ընկերությունից։

Սոկոլովի անձնական կայքը նշում է, որ նա 21 տարեկանում Ռուսաստանից տեղափոխվել է ԱՄՆ, և իր ներդրումներով վերափոխել է կարևոր ենթակառուցվածքներ՝ հեռահաղորդակցության, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների ոլորտում։ Նրան է պատկանում Չիկագոյում գործող IJS Investments ընկերությունը, Ցյուրիխում գործող Gotthard Investment AG-ն, որը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների մատուցման, էներգետիկայի ու անշարժ գույքի ոլորտներում։ Սոկոլովը պաշտոն է զբաղեցնում նաև Northern Pillar Energy կոնսորցիումում, որը մաքուր էներգիայի ու օպտիկամանրաթելային մալուխների հաղորդակցությամբ է զբաղվում՝ կապելով Աֆրիկան Եվրոպային։

Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ նա նաև հայտնի է բարեգործություններով՝ անցած տարի 100 մլն դոլար էր նվիրաբերել Չիկագոյի համալսարանին՝ Բութի բիզնես դպրոցի MBA ծրագրին աջակցելու համար, նաև՝ Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամին, որի հոգաբարձուներից է։ Նա նաև մեկն է ամերիկյան 37 ընկերություններից ու գործարարներից, որ Meta-ի, Google-ի, Apple-ի հետ միասին ֆինանսավորել էին նախագահ Թրամփի նախաձեռնած՝ Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի վերանորոգումը։ Այս նախագիծը գնահատվում է մոտ 300 մլն դոլար։

Ըստ Associated Press-ի՝ Սոկոլովը նաև պարբերաբար նվիրատվություններ է արել նախագահ Թրամփի քաղաքական շտաբին. միայն մեկ տարում նա շուրջ 11 միլիոն դոլար է փոխանցել Թրամփին աջակցող MAGA շարժմանը։

Բրիտանական The Guardian-ը անցած դեկտեմբերին գրել էր, որ Դոնալդ Թրամփի որդին՝ կրտսեր Դոնալդ Թրամփն այցելել էր Ջիբրալթարում կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոն, որը պատկանում է Կոնստանտին Սոկոլովին»»,-ասվում է լուրում։ 

Աղբյուրը` Panorama.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>