Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն

«ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը տարածել է  հայտարարություն՝ ի պաշտպանություն ԲՀԿ ղեկավարին փոխկապակցված բիզնեսների։ Այն ուղղված է Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական  իշխանությունների ներկայացուցիչներին, դրանց պատասխանատուներին։

Հայտարարության մեջ ասված է.

«Մենք՝ որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված կազմակերպության՝ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում մեր մտահոգությունը հայտնել վերջին օրերին տեղի ունեցող գործընթացների առնչությամբ։

Մասնավորապես, մտահոգող է, մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները, որոնք իրականացվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ և ուղեկցվում են վերջինիս հետ փոխկապակցված մի շարք կազմակերպությունների գործունեության սահմանափակումներով, ստուգումներով, որոշ դեպքերում նաև  տարածքների կապարակնքմամբ կամ այլ վարչական միջոցների կիրառմամբ։ Առնվազն այդ պրոցեսների համաժանամակյա մեկնարկի համընկնումը վերոհիշյալ քրեական վարույթի հետ ինքնին կասկած առաջացնող հանգամանք է։

Անկախ տվյալ գործընթացների իրավական հիմքերից և անհրաժեշտությունից՝ հատկապես կարևոր ենք համարում, որ պետական մարմինների բոլոր գործողություններն իրականացվեն օրենքի գերակայության, քաղաքական չեզոքության, համաչափության, իրավական որոշակիության և տնտեսական գործունեության անընդհատության սկզբունքների պահպանմամբ։ Ցանկացած միջամտություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ գործող բիզնեսների բնականոն գործունեության, աշխատակիցների աշխատանքի իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների կամ ներդրումային միջավայրի վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն և հավասարակշռված մոտեցում։

ՓՄՁ Ասոցիացիան որևէ քաղաքական ուժի կամ դրա ղեկավար կազմի հետ չի ունեցել և չունի համագործակցային կամ այլ բնույթի կապեր։ Ասոցիացիան ապակուսակցական կառույց է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության շահերի պաշտպանության, մեր երկրում գործարար միջավայրի բարելավման և օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդման նպատակով։

Հաշվի առնելով, որ մեր երկրում այդպես էլ չներդվեց բիզնես շահերի պաշտպանության (բիզնես օմբուդսմեն) անկախ ինստիտուտը, իսկ մեր երկրում գործող Մարդու իրավունքների պաշտպանը իր հուլիսի 8-ի հայտարարությամբ հանդես է եկել վերոհիշյալ ձերբակալության միայն ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության և այլնի մասով, մենք՝ որպես Հայաստանում գործող բիզնես շահերի պաշտպանության մանդատով հանդես եկող միություններից մեկը, կարևորում ենք հրապարակային հանդես գալ բիզնես շահերի պաշտպանության հայտարարությամբ։ Որով, ևս մեկ անգամ կոչ ենք անում, սույն պրոցեսներում ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչներին, որպեսզի յուրաքանչյուր գործողություն լինի ոչ միայն իրավաչափ, այլև հանրության համար թափանցիկ, հիմնավորված և վստահություն ներշնչող՝ այդ թվում բիզնես համայնքի համար։

Հույս ենք հայտնում, որ սույն հայտարարությունը կնպաստի պետական և մասնավոր հատվածի միջև կառուցողական երկխոսությանը և կծառայի որպես լրացուցիչ ազդակ՝ ապահովելու իրավական պետության, արդար մրցակցության, ներդրումների պաշտպանության և տնտեսության կայուն զարգացման սկզբունքների պահպանմանը»։

Հարգանքով՝

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի»
Կառավարման խորհրդի նախագահ՝
Հակոբ Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>